ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բնական աճի ցուցանիշը 30 տարում կրճատվել է չորս անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի է ունեցել «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով կոնֆերանսը:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Հայաստանում գրանցվող ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդու կյանքը կարելի է ազգային անվտանգության խնդիր համարել։

Արմեն Մուրադյանն առողջապահական գործոնների կողքին առանձնացրել է նաև այլ պատճառներ։ Օրինակ, ամուսնությունների թիվը վերջին 10 տարվա ընթացքում 13 տոկոսով նվազել է, իսկ ամուսնալուծությունները 40 տոկոսով ավելացել, ընդ որում, ամուսնալուծվածների 85 տոկոսը երեխաներ չունեն։ Մուրադյանը մտահոգիչ համարեց նաև այն, որ կանայք այժմ ավելի ուշ տարիքում են ձգտում երեխա ունենալ։

«Միջին վիճակագրական տվյալներով` 1992թ․ Հայաստանում տղամարդիկ ամուսնանում էին 25 տարեկանում, իսկ այժմ՝ 30 տարի անց՝ 31 տարեկանում, աղջիկներն ամուսնանում էին 22 տարեկանում, այժմ՝ 28 տարեկանում։ 25 տարեկանում հղիանալու հավանականությունը 25 տոկոս է, 30 տարեկանում՝ 20 տոկոս, 35 տարեկանում հասնում է ընդհուպ 5 տոկոսի։ Եթե այս ցուցանիշներն ավելի վատթարանան, և ամուսնության միջին տարիքը դառնա 35-ը, ապա առողջապահական լրջագույն ներդրումներ կպահանջվեն, և սա մեզ համար ծայրահեղ մտահոգիչ է։ Ինչ տեխնոլոգիաներ էլ կիրառվեն, միևնույն է, բնությունն ունի իր օրենքը։ Կանայք պետք է ձգտեն հենց էֆեկտիվ տարիքում երեխաներ ունենալու»,- ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ բնական աճի հիմնական ցուցանիշը 30 տարում կրճատվել է գրեթե չորս անգամ։ 1990 թվականին ծնվել էր գրեթե 80 հազար երեխա, 2000 թվականին՝ 33 հազարով վատթարացում է գրանցվել։ 2022 թվականին ծնվել է 36 հազար 353 երեխա։

«Այսօր արդեն ծննդաբերում են 2000-ական թվականներին ծնված աղջիկները։ 1․6 երեխա ունենալու պարագայում այս թիվը գնալով նվազելու է՝ հաշվի առնելով, որ ապագա մայրիկների թիվն է քչանում։ Մեզ խիստ անհրաժեշտ է, որ պարզ վերարտադրողականության ցուցանիշը 2․2 լինի՝ հաշվի առնելով մանկական մահացությունը, հաշմանդամությունը և անպտղությունը։ Այս ցուցանիշը նշանակում է՝ յուրաքանչյուր ընտանիքում 3 և ավելի երեխա։ Եթե 2015 թվականին ամեն յոթերորդ ընտանիքն էր ունենում երրորդ երեխա, այսօր գրեթե ամեն երրորդ ընտանիքում է ծնվում երրորդ և ավելի երեխան»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը։

Արմեն Մուրադյանը բնական է համարում, որ տղաները ծնվում են ավելի շատ՝ 104/106 հարաբերակցությամբ, բայց մեր երկրում այդ հարաբերակցությունը չի պահպանվում առանձին խնդիրներով պայմանավորված։ 2022 թվականին 2037-ով ավելի աղջիկ է ծնվել։

Առավել մանրամասն՝ «Նյուզ»-ի տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular