ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այո, հիմա միանշանակ կարող է լինել էսկալացիա. Սա մեր թամբալության հետեւանքն է. Վովա Վարդանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էսկալացիայի վտանգ շատ վաղուց կա. 2003-ին, երբ Իլհամ Ալիեւը ժառանգեց հոր խանությունը, ինքը որդեգրեց ռեւանշիզմը որպես գլխավոր ստրատեգիա եւ 3-4 տարի հետո սկսեց հաջողություն արձանագրել բանակի զարգացման գործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«2021-2013 թվականներին արդեն արդյունքն այնքան շոշափելի էր, որ իրենք սկսեցին այդ նույն էսկալացիան անել: Այդ ժամանակ տարբեր անուններ էին դնում՝ սնայպերական պատերազմ, դիվերսիոն պատերազմ, ապրիլյան պատերազմ, դրանք բոլորն էսկալացիաներ էին, որոնք թուրքերի որակական եւ քանակական առավելությունները ամրագրում էին: Ցանկացած նման էսկալացիա ոնց որ զորախաղեր լինեն: Այո, հիմա միանշանակ կարող է էսկալացիա լինել»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դիմագրավելու ռազմական էսկալացիային, Վարդանովը պատասխանեց. «Ոչ թե կարող է կամ չի կարող, այլ պարտավոր է: Ես միշտ ասել եմ, որ մենք անփութորեն թույլ ենք տվել, որ մրցավազքի մեջ թուրքը շատ առաջ ընկնի: Սրանից 100 տարի առաջ մի գերմանացի զորավար Կլաուզեվից ազգանունով գիրք է գրել՝ «Պատերազմ», որտեղ ասում է, որ ռազմարվեստը դա լինել ուժեղ որտեղ քեզ պետք է, իսկ եթե  հնարավոր է, լինել ուժեղ ամեն տեղ: Մեր թամբալության հետեւանքն է այն, ինչ ունենք: Եվ չպետք է ամեն ինչ բարդել կռավարության վրա: Հիմա շատ է օգտագործվում սլենգը, ասում են՝ գցեց ռուսի ջեբը, վարչապետի ջեբը, կամ վարչապետը գցեց ժողովրդի ջեբը: Այ ես էլ եմ ջեբը գցում, մենք բոլորս թամբալ ենք, մանկամիտ ենք, ջայլամի մտածելակերպ ունենք: Մեր փոքրիկ գլուխը մտցնում ենք ավազի մեջ, հսկայական թիրախ ենք տալիս, որ թուրքն այդ թիրախի հետ ինչ ուզի, անի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել, Վարդանովը պատասխանեց. «Շատ բան կա անելու, օրինակ ՈՄԱ կառույցը մշտապես ուսումնական փուլեր է սկսում, 3-6 ամսվա դասընթացներ: Ամեն տարի մեզ մոտ գալիս են ապագա զինվորներ, հիմնականում 7-15 հոգի: Սա այն դեպքում, որ այդքան հազար մարդ է գնում բանակ: Եթե լինի հանրային մեծ պահանջարկ, կառավարությունը ստիպված կլինի արձագանքել դրան, որովհետեւ հաջորդ ընտրությունները սարերի հետեւում չեն: Լինելով պոպուլիստ եւ ընտրազանգվախ չկորցնելու խնդիր ունեցող իշխանությունը անպայման կարձագանքի այդ պահանջարկին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular