Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այո, հիմա միանշանակ կարող է լինել էսկալացիա. Սա մեր թամբալության հետեւանքն է. Վովա Վարդանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էսկալացիայի վտանգ շատ վաղուց կա. 2003-ին, երբ Իլհամ Ալիեւը ժառանգեց հոր խանությունը, ինքը որդեգրեց ռեւանշիզմը որպես գլխավոր ստրատեգիա եւ 3-4 տարի հետո սկսեց հաջողություն արձանագրել բանակի զարգացման գործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«2021-2013 թվականներին արդեն արդյունքն այնքան շոշափելի էր, որ իրենք սկսեցին այդ նույն էսկալացիան անել: Այդ ժամանակ տարբեր անուններ էին դնում՝ սնայպերական պատերազմ, դիվերսիոն պատերազմ, ապրիլյան պատերազմ, դրանք բոլորն էսկալացիաներ էին, որոնք թուրքերի որակական եւ քանակական առավելությունները ամրագրում էին: Ցանկացած նման էսկալացիա ոնց որ զորախաղեր լինեն: Այո, հիմա միանշանակ կարող է էսկալացիա լինել»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դիմագրավելու ռազմական էսկալացիային, Վարդանովը պատասխանեց. «Ոչ թե կարող է կամ չի կարող, այլ պարտավոր է: Ես միշտ ասել եմ, որ մենք անփութորեն թույլ ենք տվել, որ մրցավազքի մեջ թուրքը շատ առաջ ընկնի: Սրանից 100 տարի առաջ մի գերմանացի զորավար Կլաուզեվից ազգանունով գիրք է գրել՝ «Պատերազմ», որտեղ ասում է, որ ռազմարվեստը դա լինել ուժեղ որտեղ քեզ պետք է, իսկ եթե  հնարավոր է, լինել ուժեղ ամեն տեղ: Մեր թամբալության հետեւանքն է այն, ինչ ունենք: Եվ չպետք է ամեն ինչ բարդել կռավարության վրա: Հիմա շատ է օգտագործվում սլենգը, ասում են՝ գցեց ռուսի ջեբը, վարչապետի ջեբը, կամ վարչապետը գցեց ժողովրդի ջեբը: Այ ես էլ եմ ջեբը գցում, մենք բոլորս թամբալ ենք, մանկամիտ ենք, ջայլամի մտածելակերպ ունենք: Մեր փոքրիկ գլուխը մտցնում ենք ավազի մեջ, հսկայական թիրախ ենք տալիս, որ թուրքն այդ թիրախի հետ ինչ ուզի, անի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել, Վարդանովը պատասխանեց. «Շատ բան կա անելու, օրինակ ՈՄԱ կառույցը մշտապես ուսումնական փուլեր է սկսում, 3-6 ամսվա դասընթացներ: Ամեն տարի մեզ մոտ գալիս են ապագա զինվորներ, հիմնականում 7-15 հոգի: Սա այն դեպքում, որ այդքան հազար մարդ է գնում բանակ: Եթե լինի հանրային մեծ պահանջարկ, կառավարությունը ստիպված կլինի արձագանքել դրան, որովհետեւ հաջորդ ընտրությունները սարերի հետեւում չեն: Լինելով պոպուլիստ եւ ընտրազանգվախ չկորցնելու խնդիր ունեցող իշխանությունը անպայման կարձագանքի այդ պահանջարկին»:

Պակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը
Ամենադիտված