ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն այսօրվանից չի գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն այսօրվանից չի գործում: Նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի ավագանին որոշեց միավորել Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն ու «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը, որը տրված էր սուբվենցիոն կառավարման «Մեդիքալ ինվեստ» ՍՊ ընկերությանը: Ի դեպ կազմակերպությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ընտանիքին, որի կառավարման ժամկետն ավարտվում էր նախորդ տարի դեկտեմբերին:

Ըստ ավագանու՝ ՍՊ ընկերությունը, այս 10 տարվա ընթացքում մեծ պարտքեր էր կուտակել և չի կատարել նախապես խոստացված ներդրումները: Իսկ Սրտաբանաության իստիտուտն էլ ինքնաբավ չէր և միացնելով ստացել են «Երևան» բժշկական կենտրոն, որն ասպարեզում պետք է նոր հայտ ներկայացնի: Թեև մի քանի անգամ տարբեր պաշտոնյաներ վերահաստատել են, որ մինչ որոշումը ոչ մեկ չի այցելել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և չի զննել նույնիսկ տարածքը՝ հասկանալու համար թե որքանո՞վ են գոնե շենքային պայմանները ներում կառույցների միավորման համար: 

Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտից այսօրվանից փաստացի իրենց տեղերում գործունեություն չծավալելու վերաբերյալ տեղեկություն ստանալ չհաջողվեց: Արդեն «Երևան» բժշկական կենտրոն մամուլի պատասխանատու Աննա Ավետիսյանի փոխանցմամբ՝ միացման գործընթաց է գնում.  «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները տեղափոխվում են «Երևան» բժշկական կենտրոն, գործընթացը մեկնարկել է, սկայան դեռ ավարտական փուլում չէ: Նախկին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից միացմամբ պայմանվորված կրճատված աշխատակիցներ  չկան, ինչ վերաբերում է երկու ԲԿ-ների ադմինիստրացիայի աշխատակիցներին նշեմ, որ դեռ որևէ հստակ որոշում չկա:

Սրտաբանության իստիտուտի աշխատակիցների մասով, որևէ տեղեկության չեմ տիրապետում: Տնօրենին վերաբերող Ձեր հարցին չեմ ցանկանում պատասխանել, քանի որ այն առնվազն կոռեկտ չէ, քանի որ «Երևան» բժշկական կենտրոնն այս պահին ունի տնօրեն: Նա Սերգեյ Միրզոյանն է: Միացման, ավարտման և ակնկալիքների մասին խոսելը կարծում եմ վաղ է, սակայն Քանաքեռ-Զեյթուն ԲԿ –ն ի սկզբանե ողջունել է նախագիծը և հույս հայտնել, որ այն հաջողելու է: Կարծում են հետագա ծրագրերի, կրճատումների և հատկապես տնօրենի ընտրությանը վերաբերող Ձեր հարցերը պետք է ուղղել Երևանի ավագանուն կամ սպասել իրադարձությունների զարգացմանը:

 «Մեդիքալ ինվեստ» ՍՊ ընկերության հետագա գործունեությանը վերաբերող հարցերին չեմ տիրապետում»: Ավետիսյանի խոսքով՝ այս պահին «Երևան» բժշկական կենտրոնն աշխատում է իր բնականոն հունով և սիրով ընդունում է բուժառուներ:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular