ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրթիռների գործով մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում». Արտակ Դավթյան. 168.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1 տարի է՝ հրթիռների գործըդատարանում է, բայց, ըստ էության, տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները։ Համենայնդեպս, հունվարի 10-ի դրությամբ իրավիճակն այդպիսին էր:

Գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կամ նրա փաստաբանական խումբը ժամանակ առ ժամանակ հայտարարություն են տարածում դատական նիստերի հետաձգումների, ձգձգումների, քրեական գործի շինծու լինելու վերաբերյալ:

Հրթիռների գործով անցնում է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ուստի 168.am-ը փորձել է նրանից ճշտել՝ ինչպե՞ս է գնահատում դատական գործընթացը:

– Հրթիռների գործով դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են՝ դատավորների եւ մեղադրող կողմի գերզբաղվածության, դատավորի հերթապահության պատճառաբանություններով, եղել են տեխնիկական խնդիրներ: Գործով անցնող եւ կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս ամենում դիտավորություն է տեսնում։ Այսինքն, ըստ նրա, դատարանը փորձում է շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխել: Ինչպե՞ս եք Դուք գնահատում դատական գործընթացը, նիստերի հետաձգման փաստերը, դրանք արհեստակա՞ն են ձգձգվում: Դուք եւ Ձեր փաստաբանական թիմը հայտարարություններ չեք անում, պասիվ եք՝ ի տարբերություն Դավիթ Տոնոյանի եւ նրա թիմի, երբեմն էլ գործով անցնող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի փաստաբաններն են ինչ-որ բաներ ասում լրատվամիջոցներին:

– Նիստերն ընթանում են, վերջերս ձգձգումներ եղան հիմնականում տեխնիկական պատճառներով՝ հոսանք չլինելու, հետո այնտեղ պիտի ինչ-որ բաներ նայեինք, տեխնիկական միջոցները չաշխատեցին (ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները։- Մ.Պ), մեկ օր էլ այդ պատճառով ձգվեց: Չասեմ՝ արհեստական են դատական նիստերը ձգձգվում, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան: Դա յուրաքանչյուրը յուրովի է գնահատում:

– Իսկ հրթիռների գործի մասին, առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք, ինչպե՞ս եք գնահատում այն:

– Մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում եւ մինչեւ վերջ կներկայացնենք մեր տեսակետները: Մենք բոլորս, ովքեր անցնում ենք այս գործով, համարում ենք, որ այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը: Դատարանում ընթանում է գործի քննությունը: Փորձելու ենք ապացուցել՝ ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում եւ ի նպաստ մեր պետությանը:

– Պարոն Դավթյան, Դուք ժամանակին եւ երկար տարիներ զբաղեցրել եք Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը, արդեն մոտ 10 օր է՝ թափուր է այսօր արդեն ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Նորմա՞լ է, երբ նման կարեւոր պաշտոնը 10 օր թափուր է ստեղծված պայմաններում:

– Ես ի՞նչ մեկնաբանեմ, նույն տրամաբանությամբ երկար ժամանակ թափուր էր ԳՇ պետի պաշտոնը, հետո ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Ընդհանրապես նորմալ չեմ համարում, բայց նշանակողներին եւ ազատողներին պիտի հարցերն ուղղեք, ովքեր զբաղվում են այդ գործերով:

– Նաեւ Ձեզ ենք ուղղում, որովհետեւ օպերատիվ վարչության պետ եք եղել, վարչության խնդիրներին ծանոթ եք:

– Բնական է՝ ցանկացած պաշտոն, որ թափուր է, նորմալ չէ: Իսկ գլխավոր պաշտոնները Զինված ուժերում ցանկալի է, որ լինեն համալրված:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular