ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուբեն Վարդանյանն այսօր միակ անձն է, ում դեռևս հաջողվում է պահել Արցախի փխրուն սուվերենիտետը». Նաիրա Զոհրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատերիս ուշադրությունն այս օրերին ուղղված է Արցախին: «Ի՞նչ է լինելու» հարցի պատասխանն ենք փնտրում: Գիտակցում ենք, որ Արցախում ապրող մեր հայրենակիցների վիճակը բնութագրելու համար մեղմ բառեր օգտագործել այլևս չենք կարող:

 «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է` բլոկադան դեռ երկար ժամանակ չի բացվելու: «Այն խնդիրը, որն Ադրբեջանը դրել է իր առջև, լուծելու է: Զոհասեղանին դրված է ոչ միան Արցախը, որովհետև Արցախի խնդիրն Ադրբեջանն այլևս համարում է լուծված, զոհասեղանին դրված է նաև Սյունիքը և, բնականաբար, Հայաստանի պետականությունը, Հայաստանի սուվերենիտետը: Այն, ինչ կատարվում է Արցախում, դժոխք է: 120 հազար արցախցի այսօր` 21-րդ դարում, ռազմագերու կարգավիճակում է, միջազգային հանրություն կոչված մառոլի, յոնջայի, մոլախոտի կամ բույսի աչքի առաջ, որովհետև նրանք բոլորը նստած են Ադրբեջանի գազային թմրասեղի վրա:

Այս ամենի մեղավորը Հայաստանի իշխանությունն է, ըստ էության, բլոկադայի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նա ԱԺ ամբիոնից առաջին հայտարարողն է եղել, որ միջազգային հանրությունը մեզանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշանաձողը, երբ այդպիսի բան չի եղել: Ավելին` դրանից հետո թե՛ Ֆրանսիայի Սենատը, թե ՛ Ստորին պալատը խոսել են Արցախի միջազգային ճանաչման մասին, դրանից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը պատերազմից հետո անգամ քանիցս խոսել է կարգավիճակի մասին: ԵՄ-ն պատերազմից հետո հայտարարել է, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` նշելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Ավելին, հունվարի 18-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը կրկին հղում է արել Հելսինկյան եզրափակիչ ակտին: Ըստ էության, Նիկոլը վաճառել է Արցախի կարգավիճակը: Ֆեյք հիմնավորում էր առաջ բերվում` Արցախի կարգավիճակը տանք, որ արցախցին անվտանգ ապրի, արդյունքում դուրս եկավ, որ Արցախը տվեց, և Արցախն այսօր կանգնած է ցեղասպանության և էթնիկ զտման առաջ»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Զոհրաբյանը:

Նման բարդ ժամանակահատվածում, երբ օդում կախված է Արցախի լինել-չլինելու հարցը, մեր երկրորդ պետության ներսում, կարծես թե, ներքաղաքական խնդիրներ ևս կան: Օրեր առաջ մամուլը գրեց, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կոալիցիա է ձևավորվել, անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին հրապարակումներ եղան, այդ լուրերը հերքեց ինքը՝ Վարդանյանը: Շատերն են երկմտում` հիմա ժամանա՞կն է ներքաղաքական հարցեր պարզելու: «Լինեմ անկեղծ: Երբ Ռուբեն Վարդանյանը եկավ Արցախ, ինքս որոշակի վերապահումներ ունեի, բայց այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Ռ. Վարդանյանն այսօր միակ անձն է, ով կարողանում է, ում դեռևս հաջողվում է պահել Արցախի փխրուն սուվերենիտետը: Ես տեսնում եմ, որ ոչ միայն Նիկոլ-Ալիև տանդեմը, այլ նաև հայաստանյան ընդդիմադիր դաշտի որոշ մարգինալ ուժեր, որոնց ժողովուրդը մերժել է, այսօր փորձում են Ռ. Վարդանյանին «շպիոն» հայտարարել, նրա դեմ ինչ-որ գործողություններ կատարել, այդ թվում` Արցախի իշխանության ներսում: Նրանք բոլորը պետական դավաճաններ են: Այսօր Ռ. Վարդանյանը միակ անձն է, ցավում եմ, որ միակն է, կուզենայի որ այդպիսիք էլի լինեին, ում հաջողվում է ասել ոչ Արցախի վերջնական կապիտուլյացիային:

Որքա՞ն կկարողանա մեկ անձը, չունենալով, ըստ էության, աջակիցներ իշխանության ներսում, պայքարել: Եթե ճիշտ է այն տեղեկությունը, որ Արցախի նախկին նախագահները աջակցում են Ռ. Վարդանյանին, ապա այդ աջակցությունը պետք է լինի բաց, հրապարակային, կոնկրետ քայլերով: ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից Ադրբեջանի ներկայացուցիչը պահանջում է վտարել Ռ. Վարդանյանին, Բայրամովը Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոսում է Ռ. Վարդանյանից, Ադրբեջանը նախապայման է դնում, նշանակում է՝ հայ տեսակն ամեն ինչ պետք է անի Ռ. Վարդանյանին աջակցելու համար: Կրկնում եմ՝ ի սկզբանե իմ մեջ որոշակի հարցեր ու խնդիրներ եղել են, բայց այսօր ասում եմ` բոլոր նրանք, ովքեր կփորձեն քայլ անել Ռ. Վարդանյանի դեմ, նրանք Ալիևի սպասավորներն են, անկախ նրանից, թե քաղաքական ինչ կշիռ ու կալիբր ունեն` իշխանական, թե ընդդիմադիր դաշտից են:

Կներեք կոպիտ բառի համար, բայց եթե Ռ. Վարդանյանն այն «գործիքն է», որի միջոցով կարողանալու ենք պահել Արցախի փխրուն կայունությունը, ամեն ինչ պետք է անել այդ մարդուն աջակցելու համար: Ռուբեն Վարդանյանն այսօր ունի իմ անվերապահ աջակցությունը, ինչի մասին խոսել եմ նաև միջազգային իմ գործընկերների հետ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular