ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…երաժշտական գործիք դուդուկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով լսում է դուդուկի ցավեցնեղ, ներթափանցող ձայնը, նա հավերժ սիրահարվում է նրան: Ծիրանի փայտից պատրաստված այդ երաժշտական ​​գործիքը կախարդական ուժ ունի: Դուդուկի երաժշտությունը կլանել է իր մեջ Արարատյան լեռների հնագույն գագաթների քամու ձայները, մարգագետինների ու հարթավայրերի խոտերի շշնջյունը, լեռնային գետերի բյուրեղյա քչքչոցը և անապատի հավերժական թախիծը:


Դուդուկը ամենահին երաժշտական ​​գործիքներից մեկն է: Կան վարկածներ, որ այն հնչել է դեռ հին Ուրարտուի թագավորությունում, որի տարածքը ներկայումս մասամբ պատկանում է ժամանակակից Հայաստանին: Ուրարտուի վերծանված գրերում հիշատակվում է դուդուկի նման գործիք: Կարելի է ենթադրել, որ այս գործիքի պատմությունը ունի ավելի քան երեք հազար տարվա պատմություն: Դուդուկ հիշեցնող գործիքի հպանցիկ հիշատակումներ առկա են Մեծ Հայքի թագավոր Տիգրան 2-րդի պատմություններում: 5 -րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու գրառումների մեջ կա «ծիրանափող» ​​կոչվող գործիքի նկարագրությունը, որը թարգմանվում է որպես «ծիրանի ծառից պատրաստված խողովակ»: Հայկական միջնադարյան ձեռագրերից պատկերներ են հասել մինչև մեր ժամանակները, որոնց շնորհիվ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է եղել դուդուկը այն ժամանակ: Հայերի շնորհիվ գործիքը հայտնի  է դարձել Հայաստանի սահմաններից շատ հեռու` Մերձավոր Արևելք, Բալկանյան թերակղզի, Ղրիմ և այլն:


Դուդուկի երաժշտությունը Հայաստանի էթնիկ մշակույթի մի մասն է կազմում: Այնտեղ գործիքի ծննդյան զգայական պատմությունը դեռ փոխանցվում է բերանից բերան: Լեգենդը պատմում է Երիտասարդ Քամու մասին, որը սիրահարվել է ծաղկած ծիրանենուն: Բայց հին ու չար Հորձանուտը թույլ չի տվել նրան շոյել միայնակ ծառի անուշահոտ թերթիկները: Նա սպառնացել է Քամուն, որ զմրուխտե լեռան հովիտը կդարձնի անշունչ անապատ, և ծաղկած ծառը կմահանա տաք շնչից: Երիտասարդ Քամին համոզել է ծեր Հորձանուտին չարիք չգործել և թույլ տալ ապրել ծիրանի ծաղիկների մեջ: Ծեր ու չար Հորձանուտը համաձայնվել է, բայց պայմանով, որ Քամին երբեք չթռչի, իսկ եթե պայմանը խախտվի, ծառը հավիտյան կմահանա:


Ամբողջ գարնանը և ամբողջ ամռանը Քամին խաղացել է ծիրանի ծառի ծաղիկներով և տերևներով, որոնք նրան ներդաշնակ մեղեդիներ էին նվագում: Նա երջանիկ էր ու անհոգ: Աշնան գալուստով, ծաղկաթերթերը թափվել են, և Քամին ձանձրացել է: Նա ավելի ու ավելի է ցանկացել ընկերներիս հետ պտտվել երկնային բարձունքներում: Երիտասարդ Քամին չի դիմացել և թռել է դեպի լեռան գագաթները: Ծիրանի ծառը չի կարողացել դիմանալ մելամաղձությանը և չքացել է: Չորացած խոտերի մեջ մնացել է միայն մեկ ճյուղ: Մի միայնակ երիտասարդ գտել է այն, խողովակ պատրաստել, դրել շուրթերին և նվագել պատմելով տխուր սիրո պատմությունը: Հայերն ասում են, որ դուդուկն այդպես է հայտնվել աշխարհում: Եվ այն իրականում կհնչի միայն այն ժամանակ, երբ պատրաստվի հենց երաժիշտի ձեռքով, որը գործիքի մեջ է դնում իր հոգու մասնիկը:


Անկախ ամեն ինչից, այսօր այդ  գործիքի երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում և 2005 թվականից ՅՈւՆԵՍԿՕ -ի ժառանգություն է: Դուդուկի երաժշտությունը ուղեկցում է ոչ միայն հայկական ժողովրդական համույթների կատարումներին: Այն հնչում է ֆիլմերում, այն լսելի է թատրոններում և կոնսերվատորիաներում: Թուրքիայի (մեյ), Չինաստանի (գուանզի), Ճապոնիայի (հիչիրիկի), Ադրբեջանի (բալաբան կամ տուտակ) ժողովուրդների երաժշտական ​​գործիքները ձայնով և կառուցվածքով մոտ են դուդուկին:
Ժամանակակից դուդուկը գործիք է, որը տարբեր մշակույթների ազդեցության ներքո ենթարկվել է մեղեդու, կառուցվածքի (ձայնային անցքերի թիվը փոխված է), նյութական որոշակի փոփոխությունների:


Ինչպես նախկինում, դուդուկի հնչյունները փոխանցում են ուրախություն և տխրություն, հրճվանք և հուսահատություն: Այս գործիքի «կյանքի» դարավոր պատմությունը կլանում է մարդկանց զգացմունքները, երկար տարիներ այն հանդիպում է նրանց ծննդյան պահից և լաց է լինում ընդմիշտ ճանապարհելով մարդուն:
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular