ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…պարկապզուկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է պատկերացնում ժամանակակից մարդը երբ լսում է պարկապզուկի ձայնը: Իհարկե դա առաջին հերթին ասոցացվում է սկոչի սիրահար, շրջազգեստով և անհասկանալի գլխարկով դասական շոտլանդացու հետ:

Այնուամենայնիվ փաստ է այն, որ պարկապզուկ փողային երաժշտական գործիքը բոլորովին էլ շատլանդական ազգային երաժշտական գործիք չէ: Իրականում կան այդ գործիքի տարբեր տարատեսակներ, չնայած անկասկած ներկայումս ամենահայտնին հենց շոտլանդական Great Highland Bagpipe անվանումը կրող պարկապզուկն է: Առաջին հերթին պարկապզուկը, ինչպես և շատ նվագարաններ, Եվրոպա է թափանցել Ասիայից: Պարկապզուկի առաջին օրինակը հայտնաբերվել է շումերական մի հնավայրում և թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով:

Պարկապզուկի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է մ.թ.ա. 400 տարի առաջ ապրած Արիստոֆանի գործերում: Ըստ գերմանացի երաժշտագետ, արվեստաբան Կուրտ Սաքսի հնում հասարակական ստորին շերտերից ելած շրջիկ երաժիշտներին անհրաժեշտ էր երգել և նվագակցել որևէ փողային գործիքով, և այդ իսկ պատճառով ինչ որ մեկը վերցրել և շվիին հարմարեցրել է պարկ: Անհայտ է թե ով է դա իրականացրել առաջինը, բայց դա հաստատ եղել է Ասիայում: Անհայտ է նաև թե երբ է պարկապզուկը հայտնվել Անգլիայում: Եվրոպայում միջնադարից առաջ ոչ մի հիշատակություն չի հանդիպում այդ նվագարանի մասին: 13-րդ դարից մեզ հասած ձեռագրերում նկարագրվում է պարկապզուկի մի քանի տարբերակ, որոնք հիմնականում տարածված են եղել Իսպանիայի տարածքում: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի տարածքում պարկապզուկի առաջին հիշատակությունը վերաբերում է 14-րդ դարի վերջին: Այնուամենայնիվ այսօրվա աշխարհում պարկապզուկը համարվում է շոտլանդական նվագարան: Եվ դրան չեն խանգարում ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ շոտլանդական պարկապզուկից բացի աշխարհում հայտնի է այս նվագարանի ևս յոթ տեսակ՝ ֆրանսիական, իտալական, հայկական և այլն: Շոտլանդիայի տարածքում այս նվագարանի ժողովրդականությունն իր գագաթնակետին է հասել 17-րդ դարում, քանի որ այդ ընթացքում պարկապզուկը ձեռք է բերել կարևոր նշանակություն տարբեր արարողություններում: Պարկապզուկի նվագով ազդարարվել են տարբեր հանդիսավոր արարողությունների սկիզբը, ինչպես օրինակ պաշտոնական հանդիպումները, թագադրումը, խորհրդակցությունը և ժողովրդական հանդիսությունները: Եվ դա պատահական չէ. շոտլանդացիները համոզված են, որ պարկապզուկի ձայնը լսվում է հինգ կմ հեռավորության վրա:

Իսկ իռլանդական պարկապզուկը անգամ նկարագրվում է հին իռլանդական օրենսգրքի մեջ, ըստ որի այն գեղջկական նվագարան է, որի պարկի՝ տիկի մեջ օդը մղվում է բերանի միջոցով: Հին իռլանդական ժամանակագրական ձեռագրերում հիշատակվում են պարկապզուկ նվագող երաժիշտներ: Այսօր իռլանդական պարկապզուկը համարվում է նվագարանի ամենաբարդ և ամենակատարելագործված տարբերակը, որն իր վերջնական մշակմանն է հասել 18-րդ դարի վերջում: Իռլանդական պարկապզուկով հնարավոր է արտաբերել միաժամանակ յոթ հնչյուն: Հայաստանի տարածքում առաջին անգամ պարկապզուկի պատկեր է գտնվել Արևմտյան Հայաստանի Այնթափ քաղաքի մոտ գտնվող պալատի պատի քադակում, որը թվագրվում է  մ.թ.ա.1300 թվականով:Նվագարանի ծագման, պատրաստող վարպետների և նվագողների մասին տեղեկությունները շատ կցկտուր են:

Այնուամենայնիվ կա պարկապզուկի առաջացման հայկական ավանդապատում: Մի քաղաքում, որտեղ Հութ անունով մի իմաստուն էր ապրում, կարճահասակ մի մարդ կար. թևի մեկը մյուսից կարճ է, ոտքերը ասես ազդրերին, իսկ գլուխը՝ մարմնին կպած: Մի խոսքով ծաղրածուի նման: Ըստ ավանդության Հութ իմաստունը պարկապզուկի՝ տիկի ձևն այդ մարդուց է ընդօրինակել և դրան կպցրել յոթ հիմնական ձայներին համապատասխանող չափերի խողովակներ: Այս փաստը շատ հետաքրքիր է, բայց ո՞վ է եղել Հութ իմաստունը և ե՞րբ է ապրել՝ հայտնի չէ: Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր:

 
Կ․Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular