ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմիտաս վարդապետը ոչ թե խելագարվել է տեսնելով թուրքերի կոտորածները, այլ անզորությունից ուղղակի լռել է. Նարեկ Մալյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1915 թվականի ապրիլի 24-ին Կոմիտասին ի թիվս 600 հայ մտավորականների թուրքերը ձերբակալում են և աքսորում են Չանղր, սակայն երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ Կոմիտասը ազատ է արձակվում և վերադառնում է Կոստադուպոլիս: Վարդապետը համոզված էր, որ հայերը անպայման կընդվզեն թուրքական կոտորածների դեմ, կկազմակերպեն արդյունավետ ինքնապաշտպանություն և դիմադրություն: Ամեն օրվա հետ Կոմիտասին սպասվում էր հիասթափություն: Հայերը այդպես էլ չէին կազմակերպվում, չէին համախմբվում, շատ դեպքերում փորձում էին լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ, սակայն լեզու գտնողներ այդպես էլ չեղան: Թուրքերը սպանեցին իրենց դուռը եկած և իրենց դիմաց չոքած հիմնականում հարուստ հայերին: Հարուստ հայերը նախընտրում էին թուրքերի հետ հարաբերությունները չփչացնելով մեռնել թուրքի յաթաղանից քան թե իրենց ռեսուրսները ուղղել ինքնապաշտպանության կազմակերպմանը:
 
Կոմիտասը չկարողացավ հասկանալ այդ տրամաբանությունը: Աքսորից Կոստանդուպոլիս վերադառնալուց հետո մի որոշ ժամանակ փորձեց հայկական էլիտային արթնացնել, սակայն նրա բոլոր փորձերը ձախողվեցին և այդ ձախողման հետևանքով Կոմիտասը ոչ թե խելագարվեց, այլ ուղղակի լռեց: Լռեց որովհետև այլևս խոսելը անիմաստ էր: Խելագարության վերսիան հորինվեց հայկական էլիտայի սեփական ազգի հանդեպ դավաճանությունը քողարկելու նպատակով:
 
Փանոս Թերլեմեզյանը իր հուշագրություններում պատմում է հոգեբուժարանում Կոմիտասին այցելության մասին: Թերլեմեզյանը նկատում է, որ Կոմիտաս վարդապետը միանգամայն ադեկվատ զրույց է ունենում իր հետ, երբ խոսքը գնում է կենցաղային թեմաներից` հարցուփորձ է անում տարբեր ծանոթների մասին և այլն, սակայն երբ Թերլեմեզյանը Կոմիտասի հետ սկսում է խոսել հայերից և Հայաստանից վերջինս ընդհատում է զրուցակցին և սկսում է երգել, կարծես փորձելով երգով խլացնել այդ ցավոտ և անպատասխան հարցերը:
 
Այնպես որ կարելի է պնդել, որ Կոմիտաս վարդապետը ոչ թե խելագարվել է տեսնելով թուրքերի կոտորածները, այլ անզորությունից ուղղակի լռել է, քանի որ իր աչքի առաջ հայկական էլիտան դավաճանել է հայերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular