ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … քրիստոնյա Կովկաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կովկասը շատ ժողովուրդների հայրենիքն է: Ընդհանուր առմամբ այնտեղ կա մոտ 30 ազգություն: Այդ տարածաշրջանի բազմազանությունը չի սահմանափակվում միայն էթնիկ պատկանելությամբ, և չնայած Կովկասը շատերի հետ կապված է իսլամի հետ, բայց շատ տեղացի ժողովուրդներ դավանում են քրիստոնեություն: Օրինակ Ուղղափառությունը Ալանիայի տարածք է մտել ավելի շուտ, քան ռուսական հողեր: Իսկ ամենահին ռուսական եկեղեցիները գտնվում են Կարաչաևա-Չերկեսիայում: Այսպիսով, Կովկասի ո՞ր ժողովուրդներն են ուղղափառություն դավանում:


Օսերը


Օսիան գտնվում է Կաբարդինո-Բալկարիայից արևելք: Տեղացիները նախկինում կոչվել են Ալաններ, իսկ նրանց երկիրը՝ Ալանիա, այն համարվում էր Կովկասի ամենամեծ քրիստոնեական պետություններից մեկը: Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեջ օսերը միակն են, ովքեր կարողացել են պահպանել քրիստոնեական հավատը: 732 թվականին Դաղստանը գրաված արաբները սկսել են  իսլամացնել տեղի բնակչությանը: Չնայած դիմադրությանը, Դաղստանի բնակիչները, ի վերջո, ենթարկվել են նվաճողներին: Այնտեղից իսլամը սկսել է ավելի տարածվել, սելջուկյան թուրքերը և մոնղոլները նույնպես նպաստել են այդ գործին: Ժամանակին քրիստոնյա եղած չեչենները, լեզգիները, տաբասարանցիները, դարգինները, ադիգեցիները, կաբարդացիները և չերքեզները իսլամացել են 15-րդ դարում: Օսերի մեծ մասին հաջողվել է դիմակայել մահմեդականների հարձակմանը: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք վերադարձ են կատարել հեթանոսություն, իսկ մյուսները (օրինակ  դիգորցիները) ընդունել են իսլամը:


Վրացիներ


Վրաստանի տարածքում քրիստոնեությունը տարածվել է անհիշելի ժամանակներից: Արևելյան Սևծովյան տարածաշրջանում ժամանակին եղել է պատմական շրջան, որը կոչվել է Կոլխիդա: Տեղացիները իրենց դարեր շարունակ համարել են քրիստոնյա:
Չնայած դրան, Վրաստանի կողմից քրիստոնեության ընդունման պաշտոնական տարեթիվը 523 թվականն է: Ըստ լեգենդների, առաջին քրիստոնյա քարոզիչները, ովքեր ոտք են դրել երկրի տարածք, եղել են Սիմոն Կանաիտը և Անդրեաս առաքյալը:
Այնուամենայնիվ, Վրաստանում քրիստոնեությունն առավել լայն տարածում է գտել Սուրբ Նինոյի հայտնվելուց հետո: Այդ քրիստոնյա կինը հալածվել է հռոմեացիների կողմից: Ինչպես ասում է լեգենդը, կինը կարողանում էր Քրիստոսի անունով բուժել հիվանդներին, այդ իսկ պատճառով նա գրավել է ազնվականների ուշադրությունը: Կառավարիչ Միրյանը և նրա կինը՝ Նանան, ընդունել են քրիստոնեություն, և դա մեծ խթան է հանդիսացել տեղի բնակչության շրջանում դավանանքի տարածմանը:


Հայեր

Ըստ ավանդության քրիստոնեությունը այդ երկիր է բերվել Քրիստոսի հայտնի քարոզիչների և առաքյալների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի միջոցով: Դա տեղի է ունեցել 1-ին դարում: Մինչ օրս այդ առաքյալներն են համարվում Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրները: Արդեն 4-րդ դարում քրիստոնեությունը դարձել է Հայաստանի պետական կրոնը: Ենթադրվում է, որ այդ հարցում առաջատարը հենց Հայաստանն է: Լեգենդը ասում է, որ այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր բռնակալ արքա Տրդատ Գ-ն: Նա մասնակցում էր քրիստոնյաների հալածանքներին: Նա մահապատժի ենթարկել բազմաթիվ քրիստոնյա քարոզիչների կամ բանտարկել նրանց: Սակայն նրանցից մեկին՝ Գրիգոր Լուսավորիչին հաջողվել է բուժել թագավորին ծանր հիվանդությունից և փրկել նրան: Այդ ժամանակ էլ թագավորը որոշել է ընդունել քրիստոնեություն և մկրտել ժողովրդին:


Ուդիններ
Ուդինները լեզգինյան խմբի մարդիկ են: Ենթադրվում է, որ նրանց նախնիները եղել են հին Ալբանիայի բնակիչներ: Ուդինները քրիստոնեա են 4-րդ դարից: Հետևաբար, նրանք համարվում են կովկասյան քրիստոնյա ամենահին ժողովուրդներից մեկը: Նրանց նախկին պետությունը մեր ժամանակներում տեղակայված է եղել Ադրբեջանի և Դաղստանի տարածքում:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular