ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … բլենդել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի առաջին բլենդելը՝ խառնիչը հորինել է Ստիվեն Պոպլավսկին 1922 թվականին: Այդ սարքի միջոցով նա ցանկանում էր սոդային խմիչքներ պատրաստել: Այդ առաջին բլենդելը խառնել է օշարակը, ածխաթթվի երկօքսիդի բյուրեղները և ջուրը: Սկզբում բլենդերը կարծես աման լիներ տակդիրի վրա, իսկ ամանի մեջ պտտվում էր դանակը: Այդ սարքը ունակ էր միայն խառնել: Եվ ստեղծողը ենթադրել է, որ նման տեխնոլոգիան կարող է նաև օգտակար լինել ճաշ պատրաստելու ընթացքում: Նա կարծում էր, որ բլենդելը կարող է օգնել կարճ ժամանակում կերակուր մանրացնելուն: Այդ ժամանակ Ամերիկայում գործում էր «չոր օրենք»-ը: Բայց չնայած դրան, սպիրտային խմիչքներ վաճառող հաստատությունների քանակը միայն ավելանում էր: Ալկոհոլը արդեն վաճառվում էր որպես կոկտեյլների մաս, որպեսզի ոստիկանությունը բողոքելու բան չունենա: Բարմենները անմիջապես են սիրահարվել այդ տեխնիկական նորամուծությանը: Նախկինում նրանց համար շատ դժվար և ժամանակատար էր կոկտեյլները խառնել սովորական շեյկերի մեջ: Հենց այդ պատճառով էլ բլենդելը միանգամից մասսայականորեն տարածվել է: Դրանից հետո էլ բլենդերի զարգացումը շարունակվել է:


Ֆրեդ Օսիուսը այդ անավարտ սարքի թաքնված հնարավորությունները նկատել է 1935 թվականին: Նույն թվականին նա ստեղծել է բլենդելի մի նախատիպ, որը կարող էր օգտագործվել խոհանոցում: Նա այն անվանել է Waring Blender:  Այդ գյուտը Osius ընկերությանը հայտնի է դարձրել որպես մատչելի, որակյալ խոհանոցային պարագաներ արտադրող: Բլենդելի զանգվածային արտադրությունը զարգացնելու համար նրան հովանավոր էր պետք: Դա եղել է Ֆրեդ Ուորինգը: Այդ անձը գնահատել է տարբեր տեխնիկական նորամուծությունները և, իմանալով բլենդելի մասին, անմիջապես համաձայնվել է հովանավորել դրա արտադրությունը: Նա դրանում ներդրել է շուրջ 25 հազար դոլար, որը այդ օրերին մեծ գումար էր: Ուորինգը դա արել է այն պատճառով, որ կանխազգացել էր ներդրման օգուտները և գիտեր ընկերության գերազանց հեղինակության մասին: Բայց նրան չի հաջողվել հասնել ներդրողի ցանկալի արդյունքին: Վեց ամիս անց հովանավորը ստիպված որոշել է ինքը կատարելագործել սարքը: Մի քանի տարի անց, թեմատիկ ցուցահանդեսում, նա հանրությանն է ներկայացրեց ստացիոնար բլենդելը: Ֆրեդ Ուորինգը կարողացել է ինքնուրույն լրացնել և կատարելագործել սարքի սկզբունքը, որը նա անվանել է Miracle Blender: Այդ սարքը շատ չի տարբերվել իր ներկայիս ժամանակակից սարքերից: Այն ունակ եղել ոչ միայն խառնել, այլ նաև տրորել բաղադրիչները և մանրացնել այն: Երեսուն դոլարով յուրաքանչյուրը կարող էր գնել այդ սարքը: Իր մատչելի գնի պատճառով շատ ամերիկացիներ են սկսել այն գնել: Ուորինգը կասկած չի ունեցել սարքի առավելությունների վերաբերյալ, և հաջողությամբ այն գովազդել է հյուրանոցներում և ռեստորաններում:


Անցյալ դարի կեսերին Շվեյցարիայում Ռոջեր Փերինգետենը արտոնագրել է  «բիմիքս» սարքը, որը հետագայում հայտնի է դարձել որպես սուզվող կամ ձեռքի բլենդել: Այդ սարքում դանակը փոխարինելով պսակով հնարավոր է դարձել խառնել և հարել սնունդը: Սարքը ունեցել է կառուցվածքի բաց համակարգ: Դրանից հետո ընդամենը չորս տարի անց վաճառվել է այդ սարքի միլիոներորդ օրինակը: 1955 թվականին Հաննովերի տոնավաճառից հետո սկսվել է ձեռքի բլենդելի համաշխարհային տարածումը: Մասնագետ ​​խոհարարներն ու պարզ տնային տնտեսուհիները հասկացել են խոհանոցում բլենդեր օգտագործելու բոլոր առավելությունները:


Հետագայում ևս բլենդելը բարելավելու բազմաթիվ դեպքեր են եղել: Օրինակ ստեղծվել է համակցված բլենդելը՝ շարժական կցորդներով: Գործառույթով այն նման է եղել խոհանոցային կոմբայնին, բայց ավելի քիչ հզոր, պակաս տարողունակ, ավելի փոքր: Բլենդերի ստեղծման պատմությունն անգամ հիմա էլ ամբողջությամբ ավարտված չէ, երևի անգամ վաղը որոշակի այլ բաներ կհորինվեն:
 
Կ.Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular