ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … կիրիլիցա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրլիցան, որպես տառատեսակ գրելու համար օգտագործում են կամ օգտագործել են 108 լեզուներով խոսող ժողովուրդներ և ռուսները այդ ժողովուրդներից մեկն են: Իսկ որտե՞ղ և ե՞րբ է այն ստեղծվել:

Պատմությունը այսպիսին է: 863 թվականին Բյուզանդական կայսր Միխաիլ 3-րդը հանձնարարել է հին սլավոնական լեզվի համար այբուբեն ստեղծել, որպեսի հունական եկեղեցական տեքստերը թարգմանվեն (ինչքան նման է հայկական գրերի ստեղծմանը): Գործը գլուխ են բերում Սոլունի (Հունաստանում գտնվող Սալոնիկե) քաղաքում ապրող  երկու փիլիսոփա եղբայրներ՝ Կոնստանտինը (Կիրիլ) և Մեֆոդին:

Եղբայրների հայրը՝ Լև անունով սպա էր Բյուզանդական բանակում և համարվում էր «լավ ցեղից և հարուստ», պապը ( հայտնի չէ մայրական թե հայրական գծով) մեծ պաշտոն է ունեցել Կոնստանտինապոլիսում, սակայն հետո կորցրել է պաշտոնը և տեղափոխվել Սոլունի որտեղ և մահացել էր: Ընտանիքում 7 եղբայր է եղել, ընդ որում Մեֆոդին եղել է ամենաավագը, իսկ Կիրիլը ամենակրտսերը: Կիրիլի և Մեֆոդիի էթնիկ ծագումը ճշտել բազմազգ Բյուզանդիայում այնքան էլ հեշտ չէ: Սակայն ամենահավանականը այն է, որ նրանք հույն են:

19-րդ դարում սլավոն գիտնականները փորձել են ապացուցել, որ նրանք սլավոն են ՝ հիմք ընդունելով այն, որ գիտեին սլավոներեն: Նշվում է նաև նրանց բուլղար լինելը, քանի որ «Կիրիլի կյանքը» հին գրքում նշվում է, որ «նա Սոլունի քաղաքից բուլղար էր» , բայց պետք է հաշվի առնել, որ այդ հին գրքերը բուլղարներն են գրել: Շնորհիվ եղբայրների և հետագայում նրանց աշակերտների գործունեության կիրիլիցան մեծ տարածում է ստացել հարավսլավոնական հողերում: Անգամ 885 թվականին Հռոմի պապի կողմից այն արգելվել է օգտագործել եկեղեցական ծեսերում:

Կիրիլիցայի զարգացման և պահպանման գործում մեծ դեր է ունեցել Բուլղարիան: 860 թվականին Բուլղարական Բորիս ցարի ժամանակ  քրիստոնեությունը ընդունվել է   որպես պետական կրոն: Այդ ժամանակ  էլ ստեղծվել է առաջին մատենագիրների  բուլղարական- սլավոնական դպրոցը, որտեղ հուներենից թարգմանվել են եկեղեցական գրքերը: Բուլղարիան դարձել է սլավոնական գրի տարածման կենտրոն: Սլավոնական գրի տարածման «ոսկե դարը» Սեմիոն Մեծ Բուլղարական ցարի գահակալության տարիներն են (893-927):

Այդ տարիներին կիրիլիցան թափանցել է Սերբիա, իսկ 10-րդ դարի  վերջում նաև Հին Ռուսաստան: Սերբական կիրիլիցան նաև կոչվում է Վուկովիցա (կոչվել է այբուբենն ստեղծողի՝ Վուկ Ստեփանովիչ Կարաջիչի անվամբ), որը Սերբիայում անվանում են պարզապես «այբբենարան» սերբախորվաթական լեզուների համար։ Այն ստեղծվել է 19-րդ դարի սկզբում և այդ ժամանակից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular