ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … գինի պորտվեյն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է հիմնական տարբերությունը պորտվեյն (պորտուգալական) գինու և սովորական գինու միջև: Շատերը վստահ են, որ բոլոր տարբերությունները հանգում են նրան, որ պորտվեյնը ավելի թունդ է (մոտ 20%), այն նաև ավելի կարմիր և քաղցր է։ Հենց այստեղ էլ ավարտվում է պորտվեյնի մասին մարդկանց գիտելիքները։


Նշենք, որ միայն առաջին պնդումն է ճիշտ: Բայց գույնի հետ կապված կա սխալ՝ պորտվեյն գինին լինում է ոչ միայն կարմիր, այլ նաև վարդագույն, և նույնիսկ սպիտակ։ Եվ բացի այդ, կան կիսաչոր և չոր տեսակներ։ Այսպիսով, խմիչքը, որով պորտուգալացիները հպարտացել են դարեր շարունակ, կարող է շատ տարբեր լինել:
Ինչպես սովորական գինին, այնպես էլ պորտվեյնը հնեցված է։ Եվ որքան երկար է պահվում գինին հատուկ պայմաններում, այնքան խմիչքի համի փունջը հարստանում է և, իհարկե, բարձր է լինում գինը։ Այնուամենայնիվ, տարիքից բացի, կան նաև այլ նրբերանգներ:


Բոլոր պորտվեյնները պայմանականորեն կարելի է բաժանել երկու լայն կատեգորիաների. որոշները հնեցվում են տակառներում, որոնք առավել հաճախ պատրաստված են կաղնուց, իսկ մյուսները սպասում են իրենց ժամին շշի մեջ: Բացարձակ թվով առաջին կատեգորիան առավելություն ունի՝ պորտվեյն գինիների գրեթե 97%-ը հասունանում է փայտի հետ սերտ շփմամբ։ Միաժամանակ հատկանշական է այն, որ այս գինիների ծագումն ընդհանուր է: Սկզբից դրանք երկու-երեք տարի պահվում են հսկայական (երբեմն մինչև 60000 լիտր) կաղնու տարաներում։ Դրանից հետո շշալցվում են հասունացման համար կա՛մ տակառներով, կա՛մ «ապակու» մեջ։


Տակառային հնեցված պորտվեյն գինիները բաժանվում են մի քանի կատեգորիաների.


• Ռուբին - սա ամենաէժան և ոչ հավակնոտ պորտվեյն գինին է: Այն ստացվում է խաղողի մի քանի բերքերի միախառնման արդյունքում։ Մինչ շշալցումը այն համեմատաբար քիչ է հնեցվում՝ երեք տարուց ոչ ավել։ Ավելին, այն միշտ չէ, որ պահվում է կաղնե տակառներում։ Այսօր արտադրողները չեն վարանում գինին հնեցնել չժանգոտվող պողպատե կամ բետոնե տարաներում: Այս պորտվեյնն արժանի է իր «ռուբին» անվանմանը, ինչպես կարելի է կռահել, իր հարուստ կարմիր գույնի համար: Պարզ տեխնոլոգիական գործընթացի շնորհիվ այդ գինին շատ մատչելի է, և հենց այդ գինին է ամենաշատը արտադրվում Պորտուգալիայում։ Իհարկե, պորտվեյնի գիտակները չեն իջնում «ռուբինի» մակարդակին, սակայն սովորական գինու սիրահարներին այն կարող է հաճելիորեն զարմացնել  իր հարուստ մրգային համով։


• Տոնի - այստեղ անվանումը տրվում է նաև խմիչքի գույնով, որն ունի բաց շագանակագույն և մուգ դեղին երանգներ։ Այս գինին ռուբինից տարբերվում է երկար հնեցման շրջանով, ընդ որում՝ կաղնե տակառներով։ Հնեցման ընթացքում տեղի են ունենում օքսիդատիվ պրոցեսներ և գոլորշիացում, ինչի շնորհիվ ըմպելիքը պարզում և ձեռք է բերում բնորոշ «ընկուզային» երանգ։ «Տոնի» պատրաստելու համար օգտագործվում են նաև տարբեր մշակաբույսեր, սակայն գինին պետք է հնեցվի առնվազն 2 տարի։ Գործնականում էժան «տոնին» շատ հաճախ որակով ավելի լավը չէ, քան «ռուբին»–ը: Ավելին, անհատ արտադրողները տեխնոլոգիական գործընթացներով իրենց չանհանգստացնելու համար պարզապես սպիտակ պորտվեյն գինին խառնում են ցանկալի գույն ստանալու համար։ Գիտակները, որպես կանոն, ընտրում են «տոնի» սորտեր, որոնք բավականին հնացած են՝ 10 կամ 20 տարի։ Տոնիները շատ դեպքերում քաղցր գինիներ են, որոնք հարմար են որպես աղանդերի ուղեկցություն:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular