ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…զառախաղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես այսօր, այնպես էլ հնագույն շրջանում ամենահետաքրքիր և, միևնույն ժամանակ, սիրված խաղերից մեկը եղել է զառախաղը: Հետազոտությունների և հնագիտական գտածոների համաձայն  զառախաղը եղել է գոյություն ունեցող և անցյալ բոլոր խաղերի սկիզբնաղբյուրը:

Զառերի պատմությունը սկիզբ է առել մի այնպիսի ժամանակաշրջանից, երբ մարդիկ չգիտեին աստղագիտության, աստղագուշակության և աստղային քարտեզների մասին և ցանկանում էին կանխատեսել իրենց ապագան: Դա անելու համար էլ ինչ որ գյուտարար հորինել է զառերը, որից էլ հետագայում առաջացել են խաղային զառերը: Ի սկզբանե նետելով զառերը որոշվել է առաջացած  համադրությունը և մեկնաբանվել այն: Այն ժամանակներում որպես զառեր օգտագործվել են կենդանիների ոսկորները, օրգանները և ծառերի պտուղները: Ներկայումս էլ հնէաբանները պեղում և գտնում են գուշակային և խաղային այնպիսի զառեր, որոնք պատրաստված են քարերից, կորիզներից, թանկարժեք մետաղներից, ընկույզի կեղևներից, բյուրեղներից, կենդանիների ատամներից, ոսկորներից, խեժերից և այլն: Բացի այդ, դրանք բոլորն ունեն տարբեր թվով նիստեր՝ 4, 6, 20 և 24: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամենատարածվածը և մասսայականը վեցանկյուն զառերն են: Դա տեղի է ունեցել դրանց առավել հեշտ պատրաստելու պատճառով, բացի այդ պետք է հաշվի առնելայն, որ նման զառերի դեպքում հեշտ է իրականացնել հաշվարկ: 


Զառերի պատմությունը սկսվել է ավելի քան 5000 տարի առաջ: Այդ տարիքի չորս նիտով զառեր են հնէաբանները գտել շումերական Ուր քաղաքի պեղումների ժամանակ: Ավելին, դրանք պատրաստված են եղել փղոսկրից: Կետերով նշագրված ստանդարտ խորանարդի ձևով զառերը հայտնվել են 4000 տարի առաջ, այդպիսի առարկաներ են հայտնաբերվել Հնդկաստանում, Չինաստանում և Եգիպտոսում իրականացված պեղումների ժամանակ: Զառախաղը բոլորն են սիրել սկսած փարավոններից և կայսրերից մինչև հասարակ մարդիկ: Զառերը օգտագործվել են ապագան գուշակելու, ռազմական հակամարտությունները լուծելու, պետական մարմիններ ընտրելու և պարզապես հանգստի համար, որպես խաղ: Այն պահից սկսած, երբ զառերը սկսել են օգտագործվել խաղամոլության մեջ, մարդիկ փորձել են նետելիս դրանք ենթարկել իրենց կամքին, ստանալ ցանկալի ցուցանիշ, խաբել հակառակորդներին երաշխավորված հաղթանակի համար: Եղել են այդպիսի խորամանկ արհեստավորներ, որոնք պատրաստել են զառեր ծանրության կենտրոնը ուղղած ամենամեծ ցուցանիշով նիստին:

Թե՛ զառախաղի կանոնները, և թե՛ բոլոր տեսակի խարդախությունները փոխանցվել են սերնդեսերունդ: Արդյունքում Եվրոպայում ստեղծվել է զառ արտադրողների հատուկ գիլդիա, որն իրականացրել է խաբեությունների դեմ պայքարի գործառույթներ, ինչպես նաև վերահսկել է, որ խաղերում օգտագործվեն միայն բարձրորակ զառեր՝ առանց որևէ խարդախության և հնարքի: Զառերը հատկապես հայտնի են եղել Բրիտանիայում:

Բրիտանացիները այնքան են սիրել այդ զվարճանքը, որ այն գինետունը կամ պանդոկը, որտեղ զառեր չեն եղել, դարձել են այցելուների վրդովմունքի պատճառ: Չնայած նրան, որ երկար տարիներ խաղամոլությունը ենթարկվում է  տարատեսակ հալածանքներին, զառերը ներկայումս էլ իսկական զվարճանք են բոլորի համար, լինի դա ընտանիք, ընկերներ թե  խաղատուն:

No description available.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular