ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ զբաղված է, գները Մոսկվայի են. ի՞նչ է տեղի ունենում Երևանում բնակարանների վարձակալության հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Vokrugsveta.ru–ն գրում է, որ Երևանում բնակարանների վարձակալության արժեքը զգալիորեն աճել է: Հիշեցնենք, որ Հայաստանի մայրաքաղաքը 2022 թվականի փետրվարից Ռուսաստանից վերաբնակեցման ամենահայտնի ուղղություններից մեկն է։

Որքա՞ն արժե Երևանում բնակարան վարձելը: Մեկ միլիոնանոց քաղաքի հենց կենտրոնում երկու կամ երեք սենյականոց լավ վերանորոգված բնակարան վարձելը կարժենա ամսական 1500-1800 դոլար (այսինքն 87-105 հազար ռուբլի): Մեկ սենյականոցը կարելի է գտնել 45-60 հազար ռուբլով: Տեղացիների խոսքով նախորդ տարվա համեմատ գները կրկնապատկվել են և անգամ եռապատկվել։

Որոշ բնակարանատերեր պատրաստ են պայմանագրեր կնքել առնվազն վեց ամսով, իսկ գովազդային կայքերում վխտում են կեղծ գովազդները, որոնց նպատակը հաճախորդին գայթակղելն է։

Կարելի է նաև բնակարան վարձել մեկ օրով, այդ թվում Booking.com-ի միջոցով, սակայն անհնար է վճարել ռուսական բանկային քարտով, ծառայությունը խզել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Որոնման արդյունքներում ամենաէժան տարբերակը 20 հազար ռուբլին է վեց օրվա համար, իսկ քաղաքի ամենաթանկ բնակարանում մեկ շաբաթ կարող եք ապրել 190 հազարով: Միևնույն ժամանակ օրեցօր բնակարանների պահանջարկն այնքան հապճեպ է աճում, որ տարբերակները շատ քիչ են: Բնակարանների փոխարեն ոմանք ընտրում են հյուրանոցները, որոնց բյուջետային տարբերակները սկսվում են շաբաթական 50 հազար ռուբլուց, 4 աստղանի հյուրանոցում կարելի է մնալ 180 հազարով։

Տուրիստական ​​ընկերություններից մեկի տնօրեն Նաիրա Թովմասյանը հաստատել է, որ Երևանում բնակարանների վարձակալության պահանջարկը շատ է աճել, և ազատ տարբերակներ գտնելը գրեթե անհնար է։ «Հիմա արդեն բնակարաններ ու հյուրանոցներ են նայում մայրաքաղաքից դուրս մոտակա քաղաքներում՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Որպես կանոն, հաճախորդները շահագրգռված են կացարանով երկու շաբաթից մինչև երեք ամիս ժամկետով»,- ասել է Թովմասյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular