ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիները պատասխան են պահանջում իշխանություններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ քաղաքական իշխանությունը չունի բացարձակ որևէ օրակարգ և ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ պետք է անի ստեղծված ծանրագույն իրավիճակում, իսկ ընդդիմությունն էլ չունի բավարար կամք ոչ միայն սեփական օրակարգը ձևակերպելու, այլ նաև այն հանրությանը ներկայացնելու համար, հանրությունը ստիպված է լինում ինքնակազմակերպվել սեփական կյանքի և անվտանգության համար պայքար մղել, ինչպես նաև ստիպել քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց տեսլականը Հայաստանի և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։

Նախօրեին երեկոյան Արցախի նախագահականի մոտ մեծ բազմություն է հավաքվել, որոնք հանդիպել են Արցախի Խորհրդարանի նախագահի հետ, սակայն նշել, որ իրենց հարցերի պատասխանը պարտավոր է տալ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կոսովոյին ՝ այո, Արցախին՝ ո՞չ» հարցական պաստառներով և սեփական օրակարգի հստակ գիտակցումով Արցախի բնակիչներն այլևս ոտքի կանգնելու ցանկություն են հայտնել, Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջներ են ներկայացնում, նաև փորձում են հասկանալ, թե ի վերջո ինչ ապագա է սպասվում Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնված Արցախին։

Իհարկե ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ էլ իշխանությունների այլ ներկայացուցիչներ ցանկություն չեն հայտնել հանդիպել արցախցիների հետ։ Խնդիրը ոչ թե այն է, որ չեն ցանկանում, այլ ամենայն հավանականությամբ չունեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իրենց ներկայացնում են արցախցիները։

Մինչդեռ ինչ որ պահի իշխանությունները ստիպված են լինելու կանգնել հանրության առջև և ասել, թե ինչպես են պատկերացնում արցախյան հարցի լուծումը։ Շատերը հավաքվածներին մեղադրում էին Ռուբեն Վարդանյանի թելը թելելու մեջ, որոշները կարծիք էին հայտնում, թե այդ ակցիաները հրահրված են Հայաստանի կողմից, մինչդեռ փաստն այն է, որ արցախցիները բացարձակ ինքնաբուխ և քաղաքականապես հասուն որոշում են կայացրել սեփական իշխանություններից պարզաբանումներ ստանալ, թե ինչ են նրանք ծրագրում Արցախի ապագայի վերաբերյալ։

Ըստ էության, սա առաջին քայլն է, երբ իրավագիտակից և սեփական շահերը գիտակցող քաղաքացիները պահանջներ են ներկայացնում սեփական իշխանություններին։ Հույս ունենք, որ այս ամենը շարունակական կլինի, իսկ հանրությունը հետամուտ կլինի իր պահանջների կատարմանը։

Նանե Մելքումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular