ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հագուստներ, կերամիկա և գորգեր. Հայաստանում արհեստների փառատոն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ntdtv.ru-ն գրում է, որ Դիլիջան քաղաքում ընթանում է հայերի մշակույթի և արվեստի փառատոնը։ Օրինակ արհեստավոր կանայք այցելուներին ցույց են տալիս հյուսելու գործընթացը։ Փառատոնի մասնակից

Առուշ Կարակեշիչյանը պատմել է. «Լրիվ այլ է կարպետ գործելը։ Կարպետը ձեռագործ է, որը գործվում է ոչխարի բրդից։ Յուրաքանչյուր կարպետ ունի իր նախշը, և յուրաքանչյուր տարածք ունի իր ուրուին նախշերը: Հայկական ավանդույթի համաձայն չամուսնացած աղջկա գլխի վերևն են հաստոցի շրջանակից նոր գորգը կտրում։ Ենթադրվում է, որ դրանից հետո նա արագ կամուսնանա։ Նախկինում գորգի ներկերը ստանում էին հիմնականում բույսերից, սերմերից և կեղևներից, օրինակ՝ ընկույզից։ Այդ տեխնոլոգիան այսօր էլ չի մոռացվել»։

Փառատոնի մեկ այլ մասնակից՝ Մարիամ Նալբանդյանն էլ ասել է.

«Գորգեր ենք պատրաստում բնական ներկված թելերով, բնական ներկված թելերի տեխնոլոգիայով։ Օգտագործում ենք հին հայկական «որթան կարմիր»-ը։ Դրանք որդեր են, որոնցից վառ կարմիր գույն է ստացվում։ Մենք օգտագործում ենք հնդկական ինդիգո, որը տալիս է կապույտ և կանաչ գույներ, Անմոռուկ ծաղիկ, որից դեղին գույներ են ստացվում»։

Քաղաքային այգում իրենց աշխատանքներն են ներկայացնում  շուրջ 200 արհեստավորներ Հայաստանի բոլոր մարզերից։ Դրանք ազգային տարազներ և զարդեր, ասեղնագործություն, խաղալիքներ, մետաղական և քարե իրեր են։

«Քարից է, բնական քարից։ Դրա վրա պատկերված է տաճար՝ հայկական տաճար։ Դա Արցախի խորհրդանիշն է. Մեր երեխաներն են պատրաստել», - արտադրանքն է ցույց տալիս փառատոնի մասնակից Արման Ղազանյանը:

Փառատոնին մասնակցել է մոտ 2000 մարդ։

«Այս միջոցառումը շատ կարևոր է, քանի որ այստեղ բազմաթիվ համատեղ սեմինարներ կան։ Օրինակ՝ մեր գնած որոշ իրեր պատրաստված են Հայաստանի հարավում ստեղծված հայկական բրդից։ Ձեռագործ է, ձեռքով նկարված», պատմել է այցելու Սյուզաննան։

«Հրաշալի է, որ այստեղ մշակույթի, արվեստի և արհեստի փառատոն է։ Գեղեցիկ և զարմանալի սնունդ, երաժշտություն և պարային շոու: Զարմանալի», տպավորություններով է կիսվել այցելու Ֆրանսը:

Հին հայկական մեկ այլ արհեստ է խեցեգործությունը։ Հայաստանում հայտնաբերված առաջին կավե իրերը թվագրվում են մ.թ.ա 6-րդ դարով։ Ժամանակի ընթացքում կերամիկան ավելի բարդ է դարձել՝ զարդարված բարդ նախշերով և բնական գույներից պատրաստված զարդանախշերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular