ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Բելառուսից բակֆաստ մեղուներ են հաստատվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում այժմ ապրում են բելառուսական բակֆաստ տեսակի  մեղուներ: Տեղական միջատները սկզբում զգուշությամբ են ընդունել նրանց, բայց ի վերջո ընկերացել են: Այդ մասին հայտնում է MIR 24-ի թղթակից Լիանա Ազոյանը։

Հայաստանում հյուրերն ավանդաբար մեծ ուշադրության և հոգատարության են արժանանում: Բաքֆաստ ընտանիքը բացառություն չէ, թեև նրանք մեղուներ են: Նրանց ժամանումով մեղվանոցում տեղադրվել են հարմարավետ պոլիուրեթանային փեթակներ՝ հիգիենիկ ցանցով։ Լավ օդափոխությունը վերացնում է կոնդենսատի առաջացումը և, որպես դրա հետևանք բորբոսի առաջացումը: Օտար մեղուների համար դա վնասակար է: Ալեքսան Եղիազարյանը երկար ժամանակ է ուսումնասիրել այդ մեղվի տեսակը նախքան դրանց փորձարկելը։ «Վտանգ կար, որ այդ տեսակը Հայաստանում չի արմատավորվի։ Բելառուսի կլիման շատ է տարբերվում մեզանից։ Ուստի կարևոր է ստեղծել համապատասխան պայմաններ միջատների կորուստները նվազագույնի հասցնելու համար: Այս մեղուների համար հատկապես կարևոր է տարածքն ու մաքրությունը»,- ասել է մեղվապահ Ալեքսան Եղիազարյանը։

Բաքֆաստները լավ են հարմարվել Հայաստանում: Մեղվաընտանիքները բարձր են գնահատել լեռնաշղթաները և տվել առաջին բերքը։ Մեկ փեթակից հնարավոր է եղել հավաքել մինչև 80 կիլոգրամ մեղր։ «Հայկական դեղին մեղվի մեկ փեթակից սեզոնին 30 կիլոգրամ մեղր եմ հավաքում։ Փաստն այն է, որ մեր միջատների ընտանիքները փոքր են՝ մեղուն օրական ածում է ոչ ավելի, քան 1500 ձու»,- պարզաբանել է մեղվապահը։

Բայց օտարուհիները, ի տարբերություն իրենց հայ գործընկերների, ավելի բեղուն են։ Ճիշտ պահելու դեպքում օրական երեք հազար ձու են ածում, և դա միակ առավելությունը չէ։ Բաքֆաստների պահվածքը ագրեսիվ չէ, մեղուները դիմացկուն են, լավ են աշխատում վաղ գարնանից մինչև ուշ աշուն, ինչը մեծացնում է մեղրի հավաքման ծավալը։ Այժմ Ալեքսանն իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է մեղվանոցում։ Նրա երազանքն է խաչասերել մեղուների այս երկու տեսակները։ «Մեղուների նոր տեսակների բուծման աշխատանքներ դեռ խորհրդային ժամանակներից չենք իրականացրել։ Եվ ես որոշեցի օգտվել հնարավորությունից. խաչասերել եմ բաքֆաստ բոռին դեղին մայր մեղվի հետ: Տեսականորեն նոր տեսակը պետք է լինի շատ բեղմնավոր ու դիմացկուն»,- ասել է մեղվապահը։

Մեղուների նոր ընտանիքի կազմավորումը տեղի է ունենում հատուկ տնկարանում։ Փորձի արդյունքը կարելի է գնահատել ոչ շուտ, քան հինգ տարի հետո։ Եթե ​​ամեն ինչ հաջողվի, ասում է մեղվաբույծը, խառը ընտանիքի յուրաքանչյուր փեթակից 100 կիլոգրամից ավելի մեղր կարելի է ստանալ։

Նշենք, որ Հայաստանում մեծ թափով ընթանում է մեղրի բերքահավաքը։ Մեղվանոցները հիմնականում գտնվում են ծովի մակարդակից ավելի քան 1700 մետր բարձրության վրա, և մեղուները էկոլոգիապես մաքուր նեկտար են հավաքում լեռների լանջերի վայրի բույսերից:



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular