ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր տարեկանի Ռոգգենբիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև 16-րդ դարը գարեջուրը սովորաբար եփվում էր ցանկացած հացահատիկային կուլտուրայից, որն աճում էր որոշակի տարածքում: Միջնադարում գարեջրագործության մեջ տարեկանի օգտագործումից սկսել են հրաժարվել, քանի որ կառավարիչները իրավացիորեն կարծում էին, որ որոշ հացահատիկային կուլտուրաներ (ցորեն և տարեկան) ավելի լավ է ծախսել հաց արտադրելու համար: Հաճախ նման արգելքներ սկսել են գործել սովի տարիներին: Ֆեոդալները հավատում էին, որ մարդիկ կարող են հասնել անգամ նրան, որ սովից կուռեն, բայց չեն հրաժարվի արբեցնող այդ խմիչքից։ Ի դեպ, նման պատճառաբանությունն է հանդիսացել գարեջրի մաքրության մասին օրենքի ընդունման պատճառներից մեկն էր, որն ուժի մեջ է մտել 1516 թվականին: Այդ ժամանակվանից տարեկանը սկսել են օգտագործել հաց թխելու համար, իսկ գարին գարեջուր պատրաստելու համար։

Ցորենն իր հերթին օգտագործվել է ավելի բարձրորակ հաց ու գարեջուր պատրաստելու համար՝ իհարկե, ոչ շարքային մարդկանց համար: Տարեկանը բավականին պահանջկոտ չէ, և նույնիսկ ամենաաղքատ հողերում կարելի է նրա ինչ որ բերք ստանալ: Փաստացի, Եվրոպայում միայն երկու ժողովուրդ են ստեղծել ազգային խմիչքներ տարեկանի հիման վրա՝ ռուսական կվասը և ֆիննական սահտին: 1516 թվականից հետո մնացած Եվրոպայում տարեկանի գարեջուրը դարձել է ընդունված կանոններից հազվադեպ բացառություն: Բայց պետք է ընդգծել, որ դա շատ համեղ բացառություն է: Այսօր տարեկանը չի հանդիսանում «գարեջրային» հացահատիկ, և արտադրվում է տարեկանից պատրաստված ընդամենը մի քանի տեսակի խմիչք, որոնցից ամենատարածվածն էլ հենց Munich Paulaner գարեջրագործական ընկերության արտադրած Ռոգգենբիրն է։ Այն ունի 5,3% սպիրտայնություն և տարբերվում է գարեջրի մյուս տեսակներից նրանով, որ այնքան էլ չոր չէ և ունի քաղցրահամ հետհամ։ 

Ռոգգենբիրը գարեջրի այն տեսակներից է, որը հայտնվել է միջնադարում։ Ավանդաբար այն պատրաստվում է գարու, ցորենի և տարեկանի ածիկից՝ համապատասխանաբար 1։2։2 հարաբերակցությամբ։ Մեր օրերում տարեկանի գարեջուրը պատրաստվում է երկու տարբերակով՝ էլի և լագի։ Նման գարեջրի ժամանակակից տեսակներում ալկոհոլի պարունակությունը տատանվում է 5-5,5%-ի սահմաններում։ Շնորհիվ այն բանի, որ Ռոգգենբիրին ավելացվում է գայլուկի բավականին փոքր քանակություն, ածիկի բույրն է մնում  գերիշխող։ Բացի այդ, հաճախ այդ գարեջրերը զտվում են, ինչը միայն անհատականություն է հաղորդում խմիչքին:

Քանի որ այս գարեջրի բաղադրատոմսը ձևավորվել է դեռևս միջնադարում, միանգամայն ընդունելի է գարեջրի մեջ թեթև հողային հոտի առկայությունը, որը նման է տարեկանի հացի հոտին: Ընդհանուր առմամբ, Ռոգգենբիրն ունի հիշվող համ ու բույր։ Առաջին բանը, որը կարելի է ընկալել, թեթև մրգային բույրն է: Այնուհետև հետագայում հստակորեն զգացվում է տարեկանի հացի բույրը և հետհամը: Ինչպես պետք է լինի տարեկանի գարեջրի դեպքում, զգացվում է «ապխտվածության» համը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular