ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Տիբեթի մեռյալների գիրք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիբեթի մեռյալների գիրքը Հին արևելքի ամենահանելուկային ձեռագրերից մեկն է, որը հասել է մինչև մեր ժամանակներ: Այս արտեֆակտը ստեղծվել է հին մտածողների կողմից և կոդավորված է հատուկ նիշերով ու խորհրդանիշներով:

Սովորական մարդու համար այս բոլոր «հիերոլոգրիֆները» ոչինչ չեն նշանակում և ոչինչ չեն ասում, բայց իմաստունները հին ժամանակներից մեզ հասած  այս եզակի գրքից ստանում են սովորական կյանքին վերաբերվող հարցերի պատասխաններ և դրա շնորհիվ բացահայտում «հավերժության մեծ գաղտնիքները»: Միգուցե այժմ մենք պարզապես հենց այդ մեծագույն իմաստության պակասն ունենք հավերժական հարցերի պատասխաններ ստանալու համար: «Բարդո Տխեդոլը» «Տիբեթի  մեռյալների գրքի» անունն է: Դա ոչ միայն արևելյան իմաստության յուրահատուկ աշխատություն է , այլ նաև այն  ոգևորությամբ ուսումնասիրում են անգամ արևմտյան աշխարհի ժամանակակից փիլիսոփաները և հոգեբանները: Կարդալով «Մեռյալների գիրքը» անհնար է զարմանքը զսպել,  քանի որ  անմիջապես հասկանալի է դառնում թե ինչքան է այն ժամանակակից և  կիրառելի մեր ժամանակի հարցերի պատասխանները ստանալու համար: Տպավորություն է ստեղծվում, որ տիբեթական լամաները, որոնք համարվում են

«Մեռյալների գրքի» հեղինակները, պարզապես զարմանալի հնարավորություններ ու իմաստություն ունեին, որոնց արձագանքներն էլ մեզ են հասել այդ գրքով: Ենթադրվում է, որ այս գիրքը, որը գրվել է մեր թվարկության 8-րդ դարում, նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են տեղափոխվել «այլ աշխարհ»:

Նպատակը, որը հեղինակները դրել են գիրք գրելիս այն է, որ  մարդուն օգնեն հեշտությամբ անցում կատարել ողջերի աշխարհից  դեպի «այլ կենցաղի ոլորտներ»: Սակայն ներկայումս  արդեն հաստատվել է, որ գրքում տեղ գտած իմաստությունը շատ ավելի լայն է, քան վերը նշված նպատակը:  Գրքի հրահանգները նախատեսված են բոլոր կենդանի մարդկանց համար, անկախ նրանից մահվան  հեռանկարը նրանց մոտ է թե ոչ: «Բարդո Տխեդոլ»-ում  ներկայացված տեղեկատվությունը ազդում է մարդկանց կյանքի վրա բազմաթիվ հոգեբանական ասպեկտներով, հետևաբար, կարող է օգտագործվել ինչպես հասարակ կենցաղային կոնֆլիկտների, այնպես էլ հասարակության գլոբալ խնդիրների լուծման համար: Այն ուղղորդում է մարդուն դեպի «երջանկության» և «իմաստության» ճանապարհ: «Մեռյալների գիրքը» պատմում է այն մասին, որ կյանքի ճամփորդության վերջում յուրաքանչյուր անհատ ակընկալում է «ազատվել» երկրային խնդիրներից: Եվ ըստ «Բարդո Տխեդոլ»-ի փիլիսոփայության  այդպիսի «ազատագրություններ» մարդու համար շատ կան, բայց միայն իր ճանապարհի վերջում («Տաո») նա կարող է ազատություն ստանալ Սանսարայի աշխարհների պատրանքներից: Ըստ հին արևելյան ուսմունքների, ազատություն ստանալուց հետո մարդու գիտակցությունը շարժվում է դեպի այլ, ավելի կատարյալ աշխարհներ: «Մեռյալների գիրք»-ը սովորեցնում է, թե ինչպես արագացնել այդ տեղափոխությունը՝ առանց կենտրոնանալու մշտական վերածնունդների և վերակենդանացումների (ռեինկառնացիա) վրա: Այս իմացությունը թույլ է տալիս մարդուն խուսափել իր տանջանքների պատճառները  չհասկանալուց:

Կ․Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular