ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ «մարդատար ավտոմեքենա» կար խորհրդային տարիներին տարբեր հանրապետություններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Car.ru–ն գրում է, որ ժամանակակից Ռուսաստանում և ԽՍՀՄ-ի ժամանակներում մեկ շնչին ընկնող մեքենաների թիվը համեմատելը սկզբունքորեն սխալ է։ Խորհրդային ավտոմոբիլիստները փոքր տեղ են զբաղեցրել: Այժմ գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի ավտոմեքենա։ Իսկ որոշ ընտանիքներ ունեն անգամ 2-3 ավտոմեքենա։

Բառացիորեն, մինչև Խորհրդային Միության փլուզումը, իրականացվել են գիտահետազոտական ​​աշխատանքներ, որոնց հիմնական խնդիրն է եղել որոշել անձնական տրանսպորտի առկայությունը մեր հսկայական հայրենիքի տարբեր տարածքներում: Այդ ստացված թվերը արդիական են եղել մինչև 1991թվականը:

Ինչպես պարզվել է, մերձբալթյան հանրապետությունները «ամենաավտոմոբիլային» տարածաշրջաններն են եղել։ Օրինակ Էստոնիայում 1000 բնակչին բաժին է ընկել 138 ավտոմեքենա, իսկ Լիտվայում 122 ավտոմեքենա։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 96 ավտոմեքենա 1000 բնակչի հաշվով։ Հայաստանում 91, իսկ Լատվիայում՝ 89։ ՌՍՖՍՀ-ում ցուցանիշները շատ միջին են եղել` 1000 բնակչի հաշվով 60 ավտոմեքենա: Մոլդովայում 1000 բնակչի հաշվով եղել է 40 ավտոմեքենա։ Նույն մակարդակի ապահովումն է եղել նաև Ուզբեկստանում և Տաջիկստանում։

Հատկանշական է, որ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից ավտոպարկը դեռ ունի մոտ 3 միլիոն  ԽՍՀՄ ժամանակների ավտոմեքենա: Ինչ վերաբերում է 1991 թվականի ուսումնասիրության արդյունքներին, ապա մասնավոր սեփականության ավտոմեքենաների ընդհանուր թիվը եղել է մոտ 16,9 միլիոն։ Այժմ Ռուսաստանում այդ միջինը կազմում է 308 ավտոմեքենա 1000 բնակչի հաշվով։ Դա հինգ անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան ցույց են տալիս 1991 թվականին ՌՍՖՍՀ-ի ուսումնասիրությունները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular