ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Մարգարիտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգարիտները մեր նախնիների առաջին թանկարժեք զարդերն են եղել: Առաջին անգամ մարգարիտները գտնվել են նախամարդկանց կողմից որսորդությամբ ու  հավաքչարարությամբ զբաղվելու ժամանակ: Իհարկե, նրանք հազիվ թե գուշակեին, որ մարդկության ողջ պատմության ընթացքում այս բնական գնդիկները կարող են նվաճել մարդկանց իրենց արտասովոր գեղեցկությամբ: Մարգարիտների առաջացման պատճառները պարուրված են եղել գաղտնիքներով ոււ լեգենդներով: Որոշ հին ազգեր հավատում էին, որ դա ջրի մեջ սառած լուսնի լույսն է, իսկ մյուսները հավատում էին, որ դա ծովային ջրահարսերի   արցունքն է կամ էլ կայծակի սառեցված լույսը կակղամորթի աչքերում: Մարգարիտը  եզակի է նրանով,  որ դա միակ թանկարժեք քարն է, որը չի պահանջում հղկում, և զարդագործությունում  օգտագործվել է  իր բնական տեսքով:

Մինչև մեր օրերն են հասել իրական փաստեր այն մասին, որ դեռևս մ.թ.ա. 2300 թվականին հին շումերները  գիտեին մարգարիտների մասին և կոչում էին դա «ձկան աչք»: Հնագույն չինացիների մատենագրություններում կան հղումներ առ այն, որ   նույն շումերների ժամանակաշրջանում  ապրած չինացիները մարգարեները օգտագործում էին որպես նվերներ իրենց կառավարիչներին: Ընդ որում Չինաստանից է եկել զարդագործությունում մարգարիտի տեսքով այլ թանկարժեք քարերի հղկումը: Երկար ժամանակ, մինչեւ XV դարը, մարգարիտները համարվում էին ամենաարժեքավոր քարերը: Նրանք կորցրին իրենց առաջնությունը միայն այն բանից հետո, երբ մարդիկ  սովորեցին  ալմաստը հղկել և ադամանդ ստանալ: Այնուամենայնիվ մարգարիտների հանրաճանաչությունը դրանից չնվազեց: Օրինակ, 16-րդ դարում կանանց զգեստները և գլխարկները զարդարելու համար օգտագործվում էին փոքր մարգարիտներ: Ռուսաստանում մարգարիտների պատմությունը սկսվում է X դարում: Այստեղ նա բարեհաճորեն է ընդունվել, և  երկար դարեր ցանկալի է եղել  աշխարհիկ կանանց ու հոգևորականների համար, որոնք դրանցով զարդարում  էին իրենց հագուստը և ամենօրյա օգտագործման այլ իրերը: Եկեղեցին ևս դրականորեն է արձագանքել   այս թանկարժեք քարին: Դրանով զարդարված էին խաչերը, գավազանները, հագուստը, սրբապատկերները, Աստվածաշնչի ծածկոցները  և այլ  բազմաթիվ եկեղեցական իրերը:

Մարգարիտները մեծ պահանջարկ են ունեցել նաև կանանց մենաստաններում: Մենաստանի կանայք չէին կարող պատկերացնել իրենց ստեղծած ձեռագործերը առանց այդ գեղեցիկ քարի:  Նրանք  նաև իրենց  զգեստներն էին զարդարում մարգարիտներով: Դա է պատճառը, որ մարգարիտները կոչվում են նաև «Քրիստոսի հարսերի քարեր»: Ռուսաստանում հատուկ արժեք ուներ  «նոր տարվա մարգարիտ» տեսակը, որը արտահանում էին երկրի հյուսիս-արևմուտքում: Հյուսիսամերիկյան հնդկացիներին ևս հայտնի էին մարգարիտները: Նրանք «ամերիկյան» մարգարիտը գտնում էին գետերում և  դրանք օգտագործվում էին հնդկուհիների  կողմից որպես զարդեր:  Առավել հանրահայտ են  հարավային տաք երկրների ծանծաղուտային ջրերից արդյունահանված «ծովային» մարգարիտները: Սրանց լավագույն նմուշները հայտնաբերվում են Պոլոնեզիայի ափերին և Պարսից ծոցում:  Այդ տեղերից արդյունահանվող  մարգարիտները ամենաթանկն էին և ունեին  «օրիենտալ» կամ «արևելյան» անվանումը:  Այս տեսակի մարգարիտը սուզորդների կողմից հավաքվում էին կակղամորթների մարմիններից: Միայն անցած դարի սկզբներին են Ճապոնիայում հայտնաբերել  մարգարիտների արհեստական աճեցման մեթոդը: Արհեստական մարգարիտի մոտ գրեթե նույնությամբ  առկա են բնական մարգարիտի  հիմնական հատկությունները` փայլը և  ձևը: Ներկայումս, հիմնականում չինացիներն ու ավստրալացիներն են  իրականացնում  մարգարիտների արհեստական արդյունաբերական մաշտաբների ստացում: Ընդ որում արդեն իսկ մարգարիտի համաշխարհային շուկայում նման արտադրանքի մասնաբաժինը հասնում է վաճառքի 90% -ին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular