ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ...«ZIPPO» կրակայրիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծխողների մեծամասնությունը նախընտրում է օգտագործել կրակայրիչներ, քան լուցկի: Եվ  իհարկե  կրակայրիչների մեջ առաջատար դիրքը պատկանում է «ZIPPO» - ին: Թվում է, թե ինչը կարող է վառիչի մեջ  բարդ լինել, պարզ եխանիզմ է, բայց այդ մանր մեխանիզմն է հենց երաշխիք  հանդիսացել  ընկերության հաջողության ու հանրաճանաչության համար: «ZIPPO» կրակայրիչները շատ հուսալի են և  լայն ժողովրդականություն են վայելել:

Կրակայրիչները մեծ տարածում են գտել անցյալ դարի 30-ական թվականներին Ամերիկայում: Իսկ առաջինը, ով զբաղվել է դրանց մասսայական արտադրությամբ, և նա ով սկսել է «ZIPPO» կրակայրիչների պատմությունը  Փենսիլվանիայի բնակիչ Ջորջ Գրանթ Բլեյզդելն է: Նա «ZIPPO» կրակայրիչները շուկան է մտցրել 1932 թվականին, և չնայած դրանք հայտնի են դարձել հիմնականում Ամերիկայում, այն հորինվել է Ավստրիայում: Հենց այստեղ է հորինվել  ու մետաղի մեջ մարմնավորվել ներկայումս բոլորին լավ հայտնի «ZIPPO»-ի մեխանիզմը: Բլեյզդելի ձեռքը  կրակայրիչի նախատիպը ընկել էր իր ընկերոջից, որը երեկույթի ժամանակ  Ջորջին սիգարեթը կպցնելու համար կրակ էր տվել արտաքինից ոչ այնքան արտահայտիչ իր վառիչից: Իսկ  Ջորջի այն հարցին, թե ինչու է ընկերն օգտագործում այդպիսի ոչ գրավիչ իր՝ վերջինս պատասխանել էր, որ  «այն պարզապես հրաշալի է աշխատում»: Այս արտահայտությունը հավիտյանս է մնացել մնաց Ջորջ  Բլեյզդելի հիշողությունում: Եվ իսկապես, «ZIPPO» կրակայրիչը նույն կերպ հրաշալի է կատարում իր աշխատանքը թե  սառնամանիքի ու անձրևի և թե ուժեղ քամու պայմաններում: Ի սկզբանե կրակայրիչի անունը, որի տակ նախատեսվում էր այն վաճառել Ամերիկայում, եղել է «Zipper», որը թարգմանվում է որպես «շարժունակ», կամ շարժուն մարդ: Սակայն շուտով պարզվել է, որ այդ ապրանքային նշանն արդեն իսկ օգործածվում է, և Բլեյզդել փոքր-ինչ շտկել է անունը ստանալով «ZIPPO»: Նրա կողմից Ավստրիաում գնված կրակայրիչների առաջին խմբաքանակը շուկայում պահանջարկ չի ունեցել  անհարմար ձևի և կափարիչի պատճառով: Այս թերությունները վերացնելու համար Բլեյզդելը հնարավորինս պարզեցրել է արտադրանքի ձևը, որի պատճառով այն սկսել է նմանվել լուցկու տուփի: Կափարիչի հետ  ամեն ինչ ստացվել է  հակառակ ճանապարհով: Նրա ծայրին տեղադրվել է ռոտացիայի առանցք, ինչը հնարավորություն է տալիս բացել այն միայն մեկ ձեռքի օգնությամբ: Նման դիզայնը և օգտագործման ձևը  դուր է եկել սպառողներին:

Այնուամենայնիվ պարզ է, որ առանց գովազդի մեծաքանակ վաճառք իրականացնելը  անիրական է: «ZIPPO»-ի գովազդային արշավը մտել է պատմության մեջ, և բազմաթիվ համալսարանների դասախոսներ դա որպես շուկայում արտադրանքի առաջ մղման լավագույն փորձի օրինակ են ներկայացնում: Օրինակ որպես փիառ քայլ  որոշում է կայացվել կրակայրիչներին անսահմանափակ երաշխիք տալ: Այսինքն, այն ենթակա է անվճար վերանորոգման՝ անկախ գնման ամսաթվից և վայրից: Ներկայումս «ZIPPO» կրակայրիչների  տեսականին հսկայական է: Կան ինչպես մատչելի  բյուջետային տեսակներ, այնպես էլ շքեղ թանկարժեք  տարբերակներ:  Կրակայարիչների արտադրության մեջ օգտագործում են քրոմացված  պողպատ, լատուն, արծաթ և նույնիսկ ոսկի: Ներկայումս նրանք ոչ միայն թույլ են տալիս կրակ ստանալ, այլ նաև ցույց են տալիս դրա սեփականատիրոջ կարգավիճակը և  ընդգծում են նրա անհատականությունը: Որպես զարդարանք, վաճառվում են նաև  ռետինից, պլաստմասսայից, թանկարժեք փայտանյութից և այլնից  պատրաստված կրակայրիչների պատյաններ և տուփեր: Մինչ այժմ  «ZIPPO» կրակայրիչները հանդիսանում են հուսալիության և որակի օրինակ: Այդ  կրակայրիչների արտադրության ողջ պատմության ընթացքում դրանց վաճառքի ծավալները գերազանցել են 450 միլիոն հատը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular