ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…արհեստական թարթիչներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս արհեստական թարթիչների օգտագործումը տարածված է: Քիչ մարդիկ գիտեն, որ այդ տեխնոլոգիական նորարարության առաջացմամբ մարդիկ պարտական են կինոյին: 20-րդ դարի դիմահարդարման մեծագույն վարպետ Մաքս ֆակտորը, որի պատվին էլ նրա անվամբ է անվանակոչվել հանրահայտ կոսմետիկական ապրանքանիշը, առաջինն է, որը  փորձել է արհեստական թարթիչներ  ստեղծել 1920-ական թվականներին դերասանուհի Ֆիլիս Հեյլիի համար: Արտիստուհին խաղում էր Ռոքսիի դերը հանրահայտ «Չիկագո» մյուզիքլում, իսկ   Մաքսը հանդիսանում  էր մյուզիքլի դերասանների գլխավոր դիմահարդար: Հատուկ գլխավոր դերասանուհու համար էլ Մաքս ֆակտորը ստեղծել է աշխարհում առաջին արհեստական թարթիչները: Դրանց շնորհիվ Ռոքսիի աչքերը գերել են իրենց արտահայտիչությամբ, խորությամբ և գրավել միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությունը: Իհարկե, այդ առաջին թարթիչները ունեցել են մի շարք նշանակալի թերություններ: Նրանք հիանալի տեսք են ունեցել էկրանին, բայց առօրյա կյանքում լրիվ անբնական են երևացել:

 

Բացի դա, դրանք երկար ժամանակ չէր կարելի կրել, իսկ  ստեղծման արժեքն էլ այնքան թանկ է եղել, որ միայն կինոյի աստղերն ու շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ ունենալ դրանցից: Մաքս Ֆակտորը  թարթիչների աճեցման համար օգտագործել է բախրամ նյութը: Նա նախ այն սոսնձել է  թելին, այնուհետև  ուղղակի թարթիչներին: Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր թերություններին Մաքսի հայտնագործությունը կարևոր  նորարարություն էր  դիմահարդարման ոլորտում: Ժամանակի ընթացքում բարելավվել է թարթիչների աճեցման տեխնոլոգիան, և 1950-ական թվականներին նվազել է դրանց գինը: Թարթիչները սկսել են ստանալ ավելի բնական տեսք, սակայն այնուամենայնիվ դրանցից օգտվել են հիմնականում կինոյի աստղերը: 2000-ականների սկզբին Ճապոնիայում փորձարկվել է թարթիչների աճեցման  նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ դրանք ավելի բնական տեսք են ստացել: Արհեստական թարթիչը հավաքվել են մեկ խրձում  ապա  կպցվել կոպին ժելեով, սա այսպես կոչված խրձային աճեցումն է: Ճապոնիայում դրա վրա կանգ չեն առել, և մի քանի տարի անց ներդրվել է բոլորովին նոր հեղափոխական տեխնոլոգիա, որը ենթադրում էր թարթիչների  անհատական աճեցում: Դրա համար օգտագործվել են հատուկ մշակված թարթիչներ, որոնք բնական թարթիչների գրեթե բացարձակ պատճեներն են: Դրանց պատրաստման համար օգտագործվել են կզաքիսի և սամույրի մազերին շատ նման նյութ: Այն ստեղծելիս հաշվի է առնվել նույնիսկ այն փաստը, որ  բնական թարթիչն ավելի հաստ է հիմքի մոտ և բարակ ծայրին: Այդ անհատական ստեղծված  արհեստական թարթիչները կցվում են վերին կոպի հիմքին հատուկ սոսինձի օգնությամբ: Նման կերպ գրեթե անհնար է տարբերակել արհեստական թարթիչները բնականից: Ներկայումս արհեստական թարթիչների արտադրության առաջատարներից մեկը ճապոնական «ShuUemura» ընկերությունն է:  2008 թվականին նա ներկայացրել է արհեստական թարթիչների նոր շարք՝ կանանց տալով գույների և ձևերի հսկայական ընտրություն: Բացի դա ընկերությունը կազմակերպում է թարթիչների երկարացման վերաբերյալ վարպետության դասեր, որոնց շնորհիվ յուրաքանչյուր կին կարող է ստեղծել իր սեփական տեսքը  առանց մասնագետների օգնության:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular