ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… լողազգեստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորաձևության պատմության մասնագետները գտնում են, որ առաջին լողազգեստները հայտնվել են անցյալ դարում: Իհարկե, լողանալու հագուստները շատ ավելի վաղ են հայտնվել՝ մոտ երկու հազար տարի առաջ, բայց դրանք ոչ մի կապ չունեն ժամանակակից լողազգեստների հետ: Օրինակ  Հին Հռոմում լոգանքի համար օգտագործվում էին տոգա, որը իրենից ներկայացնում է  կիսաշրջանաձև գործվածք գլխի համար կտրվածքով: Այնուամենայնիվ, ավելի հաճախ մարդիկ ջրային պրոցեդուրաներ են ընդունել առանց հագուստի կամ էլ օգտագործել են պարզ անկողնային ծածկոցներ կամ էլ իրենց  ամենօրյա հագուստը:

Կանայք մինչև 20-րդ դարի սկիզբը սահմանափակված  են եղել արգելքներով և նախապաշարմունքներով, ըստ որոնց էլ մինչ այդ պահը անգամ այնպիսի հասկացություն չի եղել ինչպիսին է լողազգեստը: Կանայք ստիպված են եղել  լողալ իրենց առօրյա զգեստներով: Անգամ հաճախ զգեստի փեշերին ծանր առարկաներ են կարել, որպեսի փեշը ջրի մեջ չբարձրանա: Լոգանքի կոստյումի հայտնվելուն  նպաստել է տեխնոլոգիական առաջընթացը: Երկաթուղիների զարգացումով մարդիկ սկսել են արագ տեղաշարժվել, ինչն էլ հնարավոր է դարձրել դեպի ծովափեր հաճախ ճանապարհորդելը:  Այդ փաստն էլ հենց  խթանել է լողի համար հատուկ հագուստի ստեղծումը: Այդ հագուստը պետք է լիներ համեստ, բայց միևնույն ժամանակ թեթև և շարժումները չկաշկանդող:

Կանանց առաջին լողազգեստները ծնկից ներքև հասնող պանտալոններ են եղել: Բացի դա  զգեստներին կցվել են  սև գուլպաներ: Միայն ամենախիզախ կանայք են խիզախել  ջրի մեջ մտնել առանց կոշիկների: Տղամարդկանց առաջին լողազգեստները եղել են սովորաբար կապույտ կամ կարմիր, առանց թևերի մինչև ծնկները հասնող գծավոր տրիկոները: 19-րդ դարի վերջին լողը պաշտոնապես ընդգրկվել է օլիմպիական մարզաձևերի ցանկում: Այդ պահից էլ սկսվել է լողազգեստային նորաձևության արագ զարգացումը: Առաջինը արմատական  փոփոխությունների են ենթարկվել  տղամարդկանց լողազգեստները: Հենց պրոֆեսիոնալ լողի մարզիկներն են  առաջին անգամ հանրության առջև հայտնվել կարմիր գույնի կարճ եռանկյունաձև վարտիքով, ինչը մեծ քննարկումների տեղիք է տվել:  Այնուհետև դրան հաջորդել է  կանացի  լողազգեստների նորաձևության փոփոխությունները: 19-րդ դարի 80-ական թվականներին ստեղծվել է առաջին մեկ կտորից բաղկացած կանացի լողազգեստը, որը նման է եղել իրար կարված շորտիկի և կոֆտայի:

Նրա լրացումն են եղել գլխարկը և ծնկերից կարճ շրջազգեստը: Այնուամենայնիվ, լողազգեստի պատմության մեջ իսկական հեղափոխություն տեղի է ունեցել 20-րդ դարի առաջին կեսին, երբ լողափերում արձակուրդը դարձել է  սիրված հանգիստ հսկայական թվով մարդկանց համար: Լողազգեստների չափերը արագորեն նվազել են, և արդյունքում նորաձև են դարձել ավելի ու ավելի կարճ տեսակները: 1920-ականներին լողազգեստները սկսել են ավելի շատ նմանվել իրենց ներկա ժամանակակիցներին: Միևնույն ժամանակ հայտնվում է առաջին առանձնացված լողազգեստը: Երիտասարդ դիզայներները նախ հրաժարվել են թևքերից, իսկ հետո երկար տաբատից և ստեղծել փայլուն, ընդգրկող լողազգեստ: Սա կանանց թույլ է տվել ցուցադրել բազուկները, ապա նաև ազդրերը: Այն ժամանակ սինթետիկ գործվածքներ չեն եղել, ուստի լողազգեստները պատրաստվել են բացառապես բնական նյութերից `բամբակ, տրիկոտաժ, բուրդ:

Հասարակության մեջ իսկական սենսացիա է առաջացրել 1946 թվականին Լուի Ռեարի կողմից ստեղծած լողազգեստ «բիկինիին»: Դա եղել է նեղ վարտիք  և կրծկալ: Լողազգեստի դիզայնն այդ ժամանակ աներևակայելի համարձակ էր, ինչը լուրջ հակասություններ է առաջացրել զանգվածների շրջանում: Ինչու է լողավարտիքը կոչվում «բիկինի»: Ըստ պատմության Փարիզում լողազգեստի շնորհանդեսի ներկայացման նախօրեին ամերիկյան բանակը միջուկային փորձարկումներ է իրականացրել Խաղաղ օվկիանոսում ՝ Բիկինի կոչվող ատոլի տարածքում: Քանի որ լողազգեստի հայտնվելը հասարակության մեջ իսկական պայթյուն է առաջացրել, որոշվել է այն անվանել համապատասխան անունով: 20-րդ դարի 60-ականներին նորաձևության դիզայներ Ռուդի Հենրին  ավելի հեռուն է գնացել  և ստեղծել լողազգեստ, որը կոչվել  է «մոնոկինի»: Այս մոդելի մեջ վերին մաս չկար, և դրանից հետո  ակնհայտ է դարձել, որ պարզապես անհնար է հետագայում ևս կրճատել լողազգեստի չափերը: Որպես արդյունք հետագայում  նորաձևության դիզայներները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել գունային սխեմայի վրա, փորձարկումներ կատարելով գործվածքների, զարդարանքի և այլնի հետ: Այդ ամենի հետևանքը կարելի է տեսնել այսօր: Ժամանակակից դիզայներները ներկայումս առաջարկում են լողազգեստների մեծ ընտրություն` ցանկացած ճաշակի համար` սկսած բավականին համեստից մինչև սադրիչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular