ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է զարգանում դեղագործական արդյունաբերությունը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Gxpnews.net-ը գրում է, որ Հայաստանում դեղագործական արդյունաբերությունը վերջին տասնամյակում կայուն աճ է ցույց տվել և դարձել է երկրի տնտեսության ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ դեղագործական արդյունաբերությունը հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ առաջնահերթ ոլորտներից մեկը։

Վերջին տարիներին հայկական դեղերի վաճառքը կայուն աճ է գրանցել: Այսպես, IQVIA-ի տվյալներով՝ 2019 թվականին դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի և սննդային հավելումների մանրածախ վաճառքը կազմել է 162,4 միլիոն դոլար, 2020 թվականին՝ 173,5 միլիոն դոլար, 2021 թվականին՝ 184,2 միլիոն դոլար, իսկ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ 64,2 միլիոն դոլար։ Բացարձակ մեծությամբ՝ 2019 թվականին մանրածախ վաճառքում վաճառվել է 43,023 միլիոն տուփ, 2020 թվականին՝ 47,192 միլիոն տուփ, 2021 թվականին՝ 48,853 միլիոն տուփ, իսկ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ 16,339 միլիոն տուփ դեղորայք։

Նյութը հրապարակման պատրաստաեց Կամո Խաչիկյանը

Հայաստանում գործում է 24 դեղագործական ընկերություն, որոնք ունեն դեղերի արտադրության լիցենզիա։ Միևնույն ժամանակ, արտադրության մեջ օգտագործվող հումքի և քիմիական միացությունների մեծ մասը ձեռք են բերվում ԵՄ-ից և ԱՄՆ-ից։ Իր հերթին, տեղական արտադրության դեղերի մոտ 50%-ն արտահանվում է։ Հայկական ընկերությունների առանցքային արտաքին շուկաները ԱՊՀ երկրներն են, որտեղ գերակշռում են Կենտրոնական Ասիայի երկրները (Ուզբեկստան, Ղազախստան, Թուրքմենստան և Տաջիկստան): Հայկական ընկերությունները ներկայացված են Վրաստանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Կարևոր մրցակցային առավելությունը ԵԱՏՄ-ին անդամակցությունն է՝ զրոյական մաքսատուրքի պատճառով։ 2018 թվականին Հայաստանն արտահանել է մոտ 21,3 մլն դոլարի դեղագործական արտադրանք։

2021 թվականին հայտարարվել է IFC-ի Հայաստանի աճի ծրագիրը, որը, մասնավորապես, կաշխատի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (ՄԵՆԱ) արտահանման շուկաների ուսումնասիրության, անհրաժեշտ գործիքների մշակման ուղղությամբ՝ օգնելու հայ արտադրողներին մուտք դեպի այս շուկաներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular