ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետները գնահատել են HIMARS-ի հեռանկարները Հարավային Կովկասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ «Քամին Աբշերոնից» հեռագրային ալիքի բլոգերը իր «HIMARS-ը նոր արժանի լեգենդ» գրառման մեջ գրել է, որ ամերիկյան HIMARS հրթիռային համակարգը «բայրաքթարներից» հետո դառնում է նոր լեգենդ։ «Դա հաստատում է այն, որ հիմա ուկրաինական իրադարձություններում շրջադարձային կետ է դարձել Hymars-ի կիրառումը... Իրականությունն այն է, որ ռուսական Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը խփում են թիրախից հեռու, ԽՍՀՄ-ում պարծենում էին իրենց համակարգերի տարածքների ծածկելու, այլ ոչ թե թիրախներ խփելուհնարավորությամբ»,- գրել է նա։

Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը զինված են նորացված «Սմերչ» բազմակի օգտագործման հրթիռային համակարգերով, «kavkaz-uzel»-ի թղթակցին ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ «Սմերչը» տեխնիկական և մարտավարական բնութագրերով շատ մոտ է HIMARS -ին։ Բայց HIMARS-ը կարող է մի քիչ ավելի բարձր ճշգրտություն ունենալ»,- կարծիք է հայտնել նա։ Ըստ Խրամչիխինի Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմում ակտիվորեն է օգտագործել «Սմերչ»-ը, և դա նպաստել է հաղթանակին։ Փորձագետը կասկածում է, որ կարող են լինել HIMARS-ի մատակարարումներ ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։ «Չեմ կարծում, դա գրեթե բացառվում է, դա չափազանց արժեքավոր զենք է, և դրանք բավականին քիչ են: Բացի այդ, ամերիկացիները չեն ցանկանա ղարաբաղյան հակամարտությունում որևէ մեկին ուժեղացնել», - ասել է Խրամչիխինը: Նա նաև կասկած է հայտնել Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հեռանկարի վերաբերյալ։ «Վրաստանը երբեք չի միանա ՆԱՏՕ-ին, սակայն սպառազինության մատակարարումները բոլորովին կախված չեն անդամակցությունից»,- ասել է Խրամչիխինը:

Իր հերթին ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանն արդեն ունի HIMARS-ի  անալոգները։

«Դրանք իսրայելական հրթիռային համակարգերն են, այդ թվում՝ LORA-ները: Դրանք նույնիսկ ավելի լավն են, քան HIMARS-ը: Նրանք ունեն մինչև 400 կիլոմետր հեռահարություն և բարձր ճշգրտություն: Վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը օգտագործել է այդ համակարգերը հայկական R17 օպերատիվ հրթիռների մարտկոցը ոչնչացնելու համար Հայաստանի տարածքում, վնասել են Քալբաջարի ռազմավարական կամուրջը, այլ ձեռքբերումներ ևս եղել են: Ուկրաինայում այդ հեռահարության հրթիռներ դեռ չկան»,- ասել է նա։ Բացի այդ, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը զինված են «Գրադ»-ներով և «Սմերչ»-ներով, նշել է փորձագետը։ Նրա կարծիքով, HIMARS-ի մատակարարումներ Անդրկովկասում հակամարտող կողմերին դժվար թե իրագործելի լինեն։ «ԱՄՆ-ը կամ Իսրայելը Հայաստանին դրանք չեն մատակարարի, քանի որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ Ադրբեջանն արդեն ունի նման համակարգեր»,- ասել է Ֆելգենհաուերը։ Նա նաև նշել է, որ Իրանը ևս ունի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, բայց թերևս դրանք ոչ այնքան բարձր ճշգրտության են։ «Բացի դա արդյո՞ք Իրանը կցանկանա որևէ մեկին նման զենք մատակարարել»,- կասկած է հայտնել Ֆելգենհաուերը:

Նա նաև մատնանշել է, որ Հայաստանում կան «Իսկանդեր» հրթիռներ։ «Դրանք ունեն մինչև 500 կիլոմետր հեռահարություն և բավականին բարձր ճշգրտություն: Նրանք կարող են բարձր ճշգրտությամբ  թիրախներ խոցել ոչ ավելի, քան 10 մետր սխալով, բայց հաջող օգտագործման համար անհրաժեշտ է ունենալ տարածքի ճշգրիտ թվայնացված քարտեզ նշանակված թիրախներով: Իսկ առանց դրա, «Իսկանդերների» ճշգրտությունը մոտավորապես նույնն է, ինչ «Տոչկա Ու»-ինը (մոտ 250 մետր): Երբ չգիտես թե ինչի վրա կրակես՝ արդյունք չկա, առանց այդ էլ  ճշգրիտ հրթիռների մարտագլխիկները ավելի փոքր են, քան սովորական հրթիռներինը, օրինակ՝«Սկադ»-ն ունի 1 տոննանոց, «Իսկանդեր»-ը՝ կես տոննանոց, իսկ իսրայելական և ամերիկյան գերճշգրիտ հրթիռները 250 կգ-ոց մարտագլխիկներ»,- պարզաբանել է Ֆելգենգաուերը։ Նա նաև նշել է, որ որոշակի քանակությամբ իսրայելական բարձր ճշգրտությանռեակտիվ համակարգեր են առաքվել Վրաստան։ «Ներկայումս Վրաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ կռվել, և HIMARS-ի մատակարարումների կարիքը չկա»,- եզրափակել է Ֆելգենգաուերը։

Ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը նույնպես ռուսական «Սմերչ»-ը համարել է է HIMARS-ի անալոգը։«Եթե վերցնենք վեց ուղղորդիչներով ստանդարտ HIMARS-ը, ապա դրանք թռչում են 65-70 կիլոմետր: «Սմերչ»-ը նման է դրան, և Ադրբեջանը նման համակարգեր է գնել Ռուսաստանից: Երևի Հայաստանը ևս ուներ, ես հստակ չգիտեմ»,- «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:  Դանդիկինի խոսքով, օբյեկտիվորեն ամենահզոր և հագեցած, այդ թվում՝ բարձր ճշգրտության, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հարավային Կովկասում ունի Ադրբեջանի բանակը։ «Դրա համար էլ Ադրբեջանը հաջողության հասավ ղարաբաղյան տարածաշրջանում ռազմական գործողությունների ժամանակ»,- հավելել է փորձագետը։ Նրա խոսքով, Հարավային Կովկասի որևէ պետություն HIMARS-ի մատակարարումների կարիք չունի։

«Վրաստանում «Գրադներ» եղել են: Բայց դեռ 2008 թվականին այնտեղ շատ տեխնիկա է ոչնչացվել կամ կորել: Եվ քիչ հավանական է, որ Վրաստանին այժմ մատակարարել են նույն համակարգերը, ինչ Ուկրաինային: Վրաստանը դեռևս հետաքրքրված չէ զենքով: Այո, և նրա ՆԱՏՕ-ին ինչպես նաև ԵՄ-ին անդամակցությունը հետաձգվել է:Վրաստանը չի աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, թեև հավակնություններ ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ և շփումներ ՆԱՏՕ-ի հետ։ Բայց, հավանաբար, Վրաստանում դժգոհություն կա այն բանից, որ երկրի ԵՄ ընդունումը հետաձգվել է»,- կարծիք է  հայտնել Դանդիկինը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ չնայած ԱՄՆ-ի և Հայաստանի միջև որոշակի կոմպլեմենտար հարաբերություններին, նման զենքի մատակարարման պետք չէ  սպասել։ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և նրա տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա, ի դեպ, Գյումրիի բազայում տեղակայված է ժամանակակից սպառազինության ողջ տեսականին՝ հակաօդային պաշտպանություն, Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ավիացիա և այլն»,- պարզաբանել է Դանդիկինը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular