ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Սիրամարգ գահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրամարգ գահը  Մեծ մոնղոլների ոսկե գահն է, որը 1739 թվականին է պարսից Նադիր շահի կողմից դուրս բերվել Հնդկաստանից և հետագայում ոչնչացվել:

Սիրամարգ գահը ստեղծվել է 17-րդ դարում Մոնղոլների կայսրության փադիշահ Շահ Ջահանի համար։ 1635 թվականի մարտի 12-ին, Ամանորի տոնակատարությունների ժամանակ, ավարտված գահը կանգնեցվել է Ագրայի ստորին բակի հարավային պատին: Շահ Ջահանն այնտեղ նստել է մինչև 1648 թվականի մարտի վերջը, երբ կայսերական արքունիքը տեղափոխվել է Դելլի։ Այնտեղ գահը տեղադրվել է Կարմիր բերդի մասնավոր հանդիպումների սրահում (Դիվան-ի Խաս): Հաջորդ կայսրը՝ Աուրանգզեբը (1658-1707), նույնպես օգտագործել է Սիրամարգ գահը որպես շքեղության, հարստության և իր իշխանության ուժի խորհրդանիշ։ Եվրոպացիների, մասնավորապես՝ Տավերնիեի, բնութագրումներով դա աշխարհի ամենաշքեղ գահն է եղել։ Հպատակները մոտեցել են դրան արծաթե աստիճաններով։ Գահի ոտքերը եղել են ոսկեգույն և զարդարված գոհարներով։ Հետևում բարձրացել են սիրամարգի երկու ոսկուց պատրաստված պոչեր՝ զարդարված էմալով ադամանդներով ու սուտակներով։ Սակայն մոնղոլական գեղանկարչության նմուշները վկայում են, որ ի տարբերություն Տավերնիեի նկարագրության, մոնղոլական գահը (թախտ) մեջք չի ունեցել, դրա փոխարեն եղել է բարձ (մութակ)։ Թանկարժեք քարերից պատրաստված սիրամարգերը, դատելով Շահ Ջահանի նկարիչների թողած մանրանկարներից, զարդարել են հովանոցը։

Սիրամարգ գահը (Tkht-e Taus) ստեղծվել է յոթ տարի։ Գահի մեջ տեղադրված թանկարժեք քարերից են եղել մարգարիտները, զմրուխտները, սուտակները, սպինելները, շափյուղաները և ադամանդները: Այդ քարերը նման են եղել սիրամարգի բազմագույն փետուրների՝ շրջապատված զարդանախշերով։ Սիրամարգ գահի ամենանշանավոր քարերն են եղել Շահ-Աքբար ադամանդը, Մեծ Մոնղոլ ադամանդը, Թիմուրի սուտակը, Մեծ Պլանշետ ադամանդը և Շահ ադամանդը: 1739 թվականին Նադիր շահի կողմից Դելիի գրավումից հետո գահը տարվել է Պարսկաստան, որտեղից ոսկի և թանկարժեք քարեր են հանվել, որոնց մի մասն օգտագործվել է Խաջար Ֆեթհ Ալի Շահի (1797-1834) գահը ստեղծելու համար։ Նադիր շահի մահից հետո գահը ապամոնտաժվել է, և դրա շատ մանրամասներ կորել են։ Քաջարների դինաստիան, որն Իրանում իշխանության է անցել Աֆշարիդներից հետո վերստեղծել է գահը մի քանի տարբերակներով։ Սիրամարգ գահի բոլոր տարբերակները, որոնք պահպանվել են մինչ օրս, պահվում են Թեհրանի գանձերի թանգարանում: Ներկայում գոյություն ունեցող «սիրամարգ գահերից» ամենաշքեղը պատրաստվել է 1812 թվականին Ֆեթհ Ալի շահի պատվերով։ Այն բանից հետո, երբ Մոնղոլների կայսրությունը զրկվել է իր ամենափայլուն խորհրդանիշներից մեկից, այնտեղ ստեղծվել է Սիրամարգ գահի ավելի էժան, ոճավորված պատճենը, որի վրա նստել են պետության անկման ժամանակ իրենց իշխանությունը կորցրած փադիշահները:

Դելիի կողոպուտի ժամանակ Նադիր Շահը Իրան է բերել ոչ միայն Սիրամարգ գահը, այլ նաև սիրամարգի ատրիբուտներով թանկարժեք բազմոցը։ Պարսկաստանում գահը տեսած անանուն գործակալը Սպահանում Ռուսաստանի հյուպատոս Կադուշկինին հայտնել է, որ նման առասպելական հարստությունը խելագարվելու պատճառ է: Սիրամարգ գահը ինքնին կշռել է երկու տոննա մաքուր ոսկուց մի փոքր պակաս: Միայն ոսկու մեջ տեղադրված ռուբինները, զմրուխտները և ադամանդները դուրս են բերվել 21 ուղտերի վրա դրված և կշռել են ավելի քան հինգ տոննա, մանր ադամանդները մինչև կես տոննա, իսկ մարգարիտներն ընդհանրապես չեն հաշվվել։ Հետո պարսից տիրակալը քրդերի հետ կռիվների ժամանակ կորցրել է իր բազմոցը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, առանձնացրել է գահից և վաճառել մասերի բաժանվելով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular