ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…թղթախաղ Փասյանս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փասյանսը հնագույն թղթախաղ է մեկ անձի համար: Ամենայն հավանականությամբ, այն նախկինում եղել է գուշակության տեսակներից մեկը: Մարդիկ, բացելով խաղաթղթերը ինչ որ ցանկություն են մտածել, եթե փասյանսը բացվել է, ապա այդ մտածածը իրականաություն է դառնալու: Փասյանս բառը գալիս է ֆրանսերեն patience-ից, որը թարգմանաբար նշանակում է «համբերություն», և դա այն հիմնական որակն է, որն անհրաժեշտ է այն անձի համար, որը որոշել է ժամանակ վատնել փասյանս բացելով:

Մինչ այժմ փասյանսի ստեղծման հայրենիքի վերաբերյալ միասնական կարծիք չկա: Որոշ պատմաբաններ պնդում են, որ այն Սկանդինավիայից է, մյուսները Գերմանիայից, բայց ամենատարածված կարծիքն այն է, որ այն, ինչպես և շատ այլ թղթախաղեր, առաջին անգամ հայտնվել է Ֆրանսիայում: Վարկածներից մեկի համաձայն, այն 17-րդ դարում հորինել է  Լյուդովիկոս 13-րդ թագավորի պալատական ​​մաթեմատիկոս Պելիսոնը ազնվական անձանց զվարճանքի համար: Մեկ այլ վարկածով փասիանսը հորինել են Բաստիլի բանտարկյալ ֆրանսիացի ազնվականները, որոնք, ցանկացել են ինչ որ կերպ զվարճանալ և ժամանակ սպանել: Հայտնի է, որ այն ժամանակ ամենահայտնի փասիանսը կոչվել է «Գեղեցկուհի Լյուսի», որն օրիգինալում հնչում է «La Belle Lucie»:

Փասյանսի մասին առաջին փաստագրական հիշատակումը վերաբերվում է 18-րդ դարի վերջին: 1783 թվականին խաղերի գերմանական կատալոգում փասյանսը հիշատակվում էր երկու անուններով՝ «Patience» и «Cabale»: Անգլիացի պատմաբան Դեյվիդ Փարլետը կարծում է, որ փասյանսը սկզբում եղել է  երկու հոգու խաղ, յուրաքանչյուր դասավորել է իր խաղաքարտերը, բայց ժամանակի ընթացքում երկրորդ խաղացողի կարիքը վերացել է:

Խաղի առաջին կանոնները հայտնվել են Նապոլեոնի օրոք:  Շատ հայտնիներ են հաճույքով փասյանս բացել՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոնը, իտալացի հայտնի ջութակահար Նիկոլո Պագանինին, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան և այլն:

Կլոնդայկ կամ Քենֆիլդ աշխարհի ամենահայտնի փասյանսը հորինել է ամերիկյան Սարատոգա քաղաքի խաղատան սեփականատեր միստր Քենֆիլդը: Այդ խաղը փորձարկվել է նրա խաղային հաստատությունում և տարածվել ամբողջ աշխարհում:

Այսօր փասյանս խաղերի քանակը հարյուրների է հասնում,  նույնիսկ հազարների: Ամենապարզը տևում է մի քանի րոպե, իսկ բարդերի դեպքում կարելի է անգամ մի քանի ժամ վատնել: Փասյանսներից մի քանիսը փոխանցվել են սերնդեսերունդ: Իսկ տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ այն դարձել է սիրված համակարգչային խաղ: Եվրոպայում, մի շարք ընկերություններում աշխատողներին արգելվում է աշխատանքային ժամերին համակարգչով փասյանս խաղալ: Սակայն փաստ է այն, որ փասյանսի սիրահարները ավելի արագ են աշխատում, քանի որ 20 րոպեանոց խաղը նվազեցնում է սթրեսը և բարելավում է հետագա աշխատանքի կատարումը: Բացի ադ փասյանսը մարզում է հիշողությունը, և զարգացնում տրամաբանությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular