ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվաքարա՞ն, թե՞ կրպակ, այս է խնդիրը. Գառնիի «Քարերի սիմֆոնիա»-ում հետաքրքիր զարգացումներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ երկու շաբաթ է՝ Գառնիի «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձան այցելությունը դարձել է վճարովի՝ 200 դրամ մուտքավճարով: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պատմամշակութային հուշարձանի տարածքում նաև ինչ-որ կրպակ է տեղադրվել:

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ընդհանուր առմամբ բացասական չի գնահատում մուտքավճարի սահմանումը.

«Որքանով ես եմ տեղյակ, համայնքն է նման որոշում կայացրել, քանի որ այն համայնքային ենթակայության տարածք է: Գումարի հիմնավորումը տեղում հսկողություն և մաքրություն իրականացնելն է: Եթե այդ ամենը պահպանվի, հուշարձանի տարածքում վերահսկողություն իրականացվի, բացասաբար չեմ վերաբերվում որոշմանը: Անկեղծ, չեմ կարծում՝ այդ երկու հարյուր դրամը բացառիկ թանկարժեք է, ավելի շուտ սիմվոլիկ ինչ-որ գումար է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սոլոմոնյանը: 

Անդրադառնալով հուշարձանի տարածքում կրպակի տեղադրմանը՝ Սոլոմոնյանը նշեց.

«Այդ մասով մենք բազմիցս խոսել, բարձրաձայնել ենք՝ թե՛ Տուրիզմի կոմիտեին, թե՛ համայնքապետարանին, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրան, իհարկե, դեմ ենք, որովհետև նման բաներն աղճատում են հուշարձանի իրական տեսքը: Տարբեր կրպակներ հեռացնել տվեցինք, բայց, կարծես, անընդհատ սնկի պես դրանք նորից բուսնում են»:

Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Քարերի սիմֆոնիայի» ճանապարհը վերանորոգվել է, տարածքը՝ բարեկարգվել.

«Մուտքավճարը սահմանվել է, որովհետև այնտեղ մարդիկ են աշխատում, սպասարկում է իրականացվում: Մուտքավճարը գալիս է համայնքի բյուջե, որտեղից էլ վարձատրում ենք այդ մարդկանց»:

Հարցին՝ դա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ դեպի հուշարձան այցելուների հոսքի վրա, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Ոչ, մարդիկ հիմա ավելի ոգևորված են: Այնտեղ մեքենա չի իջնում, ստիպված են ոտքով քայլել, իսկ բարեկարգումից հետո ամեն ինչ ավելի հեշտ է»:

Ինչ վերաբերում է հուշարձանի մոտ տեղադրված կրպակին, համայնքի ղեկավարն ասաց՝ «այնտեղ որևէ կրպակ չկա»:

Գառնիի համայնքապետարանի պաշտոնական էջում, այնուամենայնիվ, գտանք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 3-ի N 67-Ա որոշումը, որով «թույլատրվում է համայնքի ղեկավարին՝ Կոտայքի մարզիԳառնի համայնքի «Քարերի սիմֆոնիայի» տարածքում տեղադրել շվաքարան՝ այցելուների համար անվտանգ վայրը ապահովելու համար»:

Ընդ որում, նոր շվաքարանը տեղադրելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով, իրականացված ծրագրի  շրջանակներում տեղադրված շվաքարանը տեղափոխվել է 20 մետր հեռու տեղադրված վայրից՝ «ավելի անվտանգ վայր ապահովելու համար»:

Գուցե հենց շվաքարա՞նն է կրպակի տպավորություն թողնում, ո՞վ գիտի:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular