ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիային F-16-ի վաճառքը բարդացնող փոփոխությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 2023 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի հաստատած նախագծում արվող փոփոխությանը, որը պետք է դժվարացնի Թուրքիային նոր F-16 կործանիչների վաճառքը։ Փոփոխության ընդունման մասին Twitter-ում հայտնել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Անկարային կործանիչներ մատակարարելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։ Նա հույս էր հայտնել, որ այդ թույլտվությունը կհաջողվի ստանալ։

Միևնույն ժամանակ, դեմոկրատ Քրիս Պապասի և մի շարք այլ օրենսդիրների առաջարկած փոփոխությանը կողմ է քվեարկել 244 կոնգրեսական, այդ թվում` 184 դեմոկրատ և 60 հանրապետական։

Ինչպես հարցի քննարկմանը նշել է Փալոնը, Թուրքիային ամերիկյան ժամանակակից կործանիչների վաճառքը չի դրդի Էրդողանին լավ դաշնակից դառնալ։ Ամերիկացի քաղաքական գործիչը համարում է, որ այդ զենքն ավելի շուտ տարածաշրջանում նոր զոհերի և ավերումների կհանգեցնի։

«Մենք չենք կարող թույլ տալ Էրդողանին շարունակել օգտագործել ՆԱՏՕ-ում Թուրքիայի կարգավիճակը սեփական արարքների հետևանքներից խուսափելու համար»,- ընդգծել է կոնգրեսականը։

Փոփոխությունն արգելում է F-16 և այդ կործանիչների արդիականացման համար նախատեսված բաղկացուցիչ մասերի վաճառքը կամ փոխանցումն Անկարային, այն պարագայում, եթե ԱՄՆ նախագահը չհաստատի, որ այդ փոխանցումը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, և եթե Կոնգրեսին չերաշխավորի, որ փոխանցումից անմիջապես առաջ 120 օրվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը չի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը, այդ թվում՝ օդային տարածքը։
Նախագահը Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան կոմիտեներին պետք է երաշխավորի նաև, որ Թուրքիան չի խաթարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ընդհանուր անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր հղել Թուրքիային` Անկարայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին։ Վաշինգտոնը չեղարկել էր Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը` ստորագրելով այն F-35-ի նախագծի մյուս 7 գործընկերների հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի (F-16): Այդ հարցը անհրաժեշտ է համաձայնեցնել ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպը փորձում է համոզել կոնգրեսականներին, որ գործարքը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular