ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Բեռլինյան ոսկե գլխարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանի բոլոր ցուցանմուշներից այդ հնագույն արտեֆակտը՝ Բեռլինյան ոսկե գլխարկ, թերևս ամենաառեղծվածայինն է: Ամբողջովին անհասկանալի է, թե որտե՞ղ է այն հայտնաբերվել, այդ առարկայի ճշգրիտ նպատակը լիովին պարզված չէ, և այդ հարցով կան միայն մի քանի հիմնական վարկածներ, իսկ թանգարանում դրա հայտնվելու հանգամանքները պատված են առեղծվածով։ 

Բեռլինյան ոսկյա գլխարկը բրոնզի դարի նեկրոպոլիսների՝ գերեզմանների, մշակույթի արտեֆակտ է, այն պատրաստված է բարակ թիթեղյա ոսկուց, ավելի ճիշտ 87,7% ոսկու պարունակությամբ համաձուլվածքից, իսկ մնացած տարրերը արծաթ և քիչ քանակի պղնձի և ցինկի խառնուրդներ են: Ամենայն հավանականությամբ, դա եզրային ձևավորմամբ գլխարկ է, որը կազմված է եղել օրգանական նյութերից և պաշտպանել է իր արտաքին տեսքը ոսկե հենքի օգնությամբ, որն էլ հասել է մինչև մեր օրերը։ Գլխարկի բարձրությունը 745 մմ է: Այդ գլխարկը ներկայումս հայտնի չորս կոնաձև բրոնզ-ոսկյա գլխարկների լավագույն պահպանված օրինակն է, որոնք հայտնաբերվել են 19-րդ և 20-րդ դարերում հարավային Գերմանիայում (Բուրգտանի և Շիֆերշտադի գլխարկներ) և Ֆրանսիայում (Ավանտոնի գլխարկ) և որոնք գտնվում են քիչ թե շատ բավարար վիճակում։ 

Ներկայումս ենթադրվում է, որ նման ոսկե գլխարկները ծառայել են  կրոնական և պաշտամունքային նպատակների համար և օգտագործվել են Արևի պաշտամունքի քահանաների կողմից, որը լայնորեն է տարածված եղել Եվրոպայում ուշ բրոնզի դարում: Այդ տեսակետը հիմնավորվում է Սքանեի ​​(Հարավային Շվեդիա) տարածքում գտնվող Չիվիկ դամբարանում գտնվող քարե սկավառակի վրա հայտնաբերված կոնաձև առարկայի պատկերի համանմանությամբ, որը միանշանակորեն կրոնական և պաշտամունքային համատեքստ ունի: Բեռլինյան գլխարկի զարդանախշի մասնակի վերծանումից և Շիֆերշտադում հայտնաբերված նմանատիպ կոնաձև գլխարկի հետ համադրելուց հետո, այդ իրերին պաշտամունքային գործառույթներից բացի վերագրվել է նաև օրացույցի հետ կապված տարբեր գործառույթներ։ Սակայն հայտնի չէ, արդյո՞ք դրանք օգտագործվել են հատուկ որպես օրացույց, թե ուղղակի օգտագործվել են միայն հիմնական աստղագիտական ​​գործառույթների համար։

1996 թվականին է հայտնվել Բեռլինյան ոսկե գլխարկը Բեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանում առանց ծագման որևէ բացատրության, ինչը, ըստ երևույթին, անօրինական հնագիտական ​​պեղումների արդյունք էր և ձեռք էր բերվել արվեստի գործերի սև շուկայում հայտնվելուց հետո: Հիմնվելով այդ գլխարկի զարդանախշերի այլ արտեֆակտների հետ համեմատության վրա, որոնց թվագրումը կարելի է ավելի ճշգրիտ որոշել, Բեռլինյան ոսկե գլխարկի ստեղծման ամենահավանական ժամանակը համարվում է բրոնզի դարի վերջին շրջանը, մոտ մ.թ.ա. 1000-ից 800–ական թվականները: Իսկ հայտնաբերման սկզբնական վայրը ամենայն հավանականությամբ հարավային Գերմանիան կամ Շվեյցարիան է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular