ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…նարինջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևի թե նարինջը ամենհայտնի և բոլորի կողմից սիրված ցիտրուսային միրգն է։ Այդ մրգի ռուսերեն «ապելսին» անվանումը, որը նաև հանրահայտ է հայերեն խոսակցական լեզվում, փոխառված է հոլանդերեն «appelsien» բառից։ Կա նաև ֆրանսերեն «pomme de Chine» անվանումը , որը թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր», որը սակայն ներկայումս ֆրանսերենում փոխարինվել է «orange» բառով։Ըստ գիտնականների  նարինջը, ինչպես նաև ցիտրուսային մրգերի մեծ մասը, ծնվել է Հարավարևելյան Ասիայում: Բույսը մշակվել է Չինաստանում մ.թ.ա 2,5 հազար տարի առաջ: Օրինակ չինական ձեռագրերից մեկում, որը թվագրվում է 1178 թվականով, նկարագրված են նարինջների և մանդարինների լավագույն 27 տեսակները: Հայտնի է նաև, որ քաղցր նարինջը  Եվրոպա է մտել միայն 15-րդ դարում:

Վարկածներից մեկի համաձայն այդ ցիտրուսային միրգը բերվել է 1429 թվականին Վասկո Դա Գամայի կողմից իր Հնդկաստան կատարած ճանապարհորդությունից հետո: Դրանից հետո արագորեն տարածվել է նարնջի ծառերի մշակման նորաձևությունը՝ դրանց համար սկսել են կառուցել հատուկ ջերմոցներ կոչվող ապակե կառույցներ, որոնք կոչվել են օրանժերիաներ (ֆրանսերեն orange՝  «նարիջ» բառից):Մինչեւ 15-18-րդ դարերը նարինջը աճեցվել է բացառապես ջերմոցներում: Հատկապես շատ ջերմոցներ են եղել Լոնդոնի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի շրջակայքում: Այնուամենայնիվ, հարավային Եվրոպայում 18-րդ դարում, արդեն սկսել են բաց դաշտում ցիտրուսային մրգեր աճեցնելու փորձեր կատարել: Բույսի տարածմանը նպաստել են իսպանացի և պորտուգալացի գաղութարարները, որոնք 15-16-րդ դարում նարինջը կիտրոնի և այլ ցիտրուսայինների հետ տարել են Արևմտյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներ: Ավելի վաղ արաբ և հնդիկ ծովայիններն են այդ միրգը տարել Աֆրիկայի արևելյան ափեր: Այսպիսով, նարինջը աստիճանաբար դարձել է երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային շրջանների հիմնական պտղատու մշակաբույսերից մեկը: Ներկայումս ժամանակակից աշխարհում  նարնջի ոչ մի վայրի ձև չի պահպանվել: Համաձայն դասակարգումներից մեկի  նարինջները բաժանվում են սովորական, պորտալարային և արյունային տեսակների:

Արյունային նարինջների տարբերությունը միջուկի և կեղևի կարմիր գույնն է, որն առաջանում է անտոցիանին պիգմենտի շնորհիվ: Օրինակ՝ իսպանական թագավորական նարնջենին ունի համեղ և յուրօրինակ պտղամսով փոքրիկ վառ կարմիր պտուղներ: Առանձնանում է նաև կլեմենտին տեսակը, որը մանդարինի և նարնջի հիբրիդ է ստեղծված 1902 թվականին ֆրանսիացի քահանա և պտղաբուծ հայր Կլեմենտի կողմից: Նարնջի սովորական տեսակներն ունեն տարբեր չափերի պտուղներ դեղին հյութեղ պտղամսով՝  քաղցր և թթու, և ինչը շատերին դուր չի գալիս՝ դա զգալի քանակությամբ սերմերն են: Պորտալարային տեսակներում պտուղները ավելի մեծ են, այդ տեսակը ավելի վաղ է հասունանում, իսկ առանձնահատկությունը պտղի վերին մասի ելուստն է: Նարինջն ուտում են թարմ, վերածում հյութերի, պահածոների, ջեմի, չրերի, մարմելադի, օգտագործվում են հրուշակեղենը համեմելու համար, եթերայուղ են ստանում կեղևից, ծաղիկներից և տերևներից, պեկտինն էլ ստանում ծառի կեղևից, իսկ մշակման բոլոր թափոնները՝ կեղևը և քամած պտղամիսը  օգտագործում են անասնակերերի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular