ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ աշխատանքային օրով՝ շնորհավորական ուղերձ, սահմանային իրավիճակի մասին՝ ոչինչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՆ-ն ժամեր առաջ հաղորդագրություն է տարածել, որ երեկ՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, մեր կողմից տուժածներ չկան։

Խաչիկ գյուղը գտնվում է Արենի համայնքի վարչական տարածքում: Համայնքապետարանի ո՛չ պաշտոնական, ո՛չ ֆեյսբուքյան էջում չկա որևէ հաղորդագրություն այս թեմայով: 

Համայնքապետարանի պաշտոնական էջում վերջին գրառումն ուղիղ մեկ շաբաթ առաջվա է՝ «Իմ Քայլը» հիմնադրամի ինչ-որ ծրագրի վերաբերյալ: Չնայած ոչ աշխատանքային օրվան՝ ֆեյսբուքյան էջում չեն զլացել տեղադրել համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը, բայց սահմանային իրավիճակի մասին՝ դարձյալ ոչինչ: Նույն պատկերը նաև Վայոց ձորի մարզպետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական էջերում է:

1or.am-ը փորձեց գյուղում գիշերը և այս պահին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանից կամ Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանից: Երկու դեպքում էլ՝ ապարդյուն, հեռախոսահամարներն անհասանելի են:

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կապ հաստատել Խաչիկի բնակիչներից մի քանիսի հետ, ովքեր հայտնեցին, որ գիշերն իրավիճակը հանգիստ է եղել, այս պահին նույնպես կրակոցներ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular