ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնդապետ Առնո Գուժոն. Ֆրանսիան մտադիր է ձեռք բերել Switchblade-ի խոյահարող զինամթերք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Fin-journal.info-ն գրում է, որ վերջին շրջանում ֆրանսիացի զինվորականները կենտրոնացել են վերազինման վրա։ Այդ գործընթացն արագացել է ուկրաինական իրադարձությունների համատեքստում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն այժմ ակնկալում է առաջիկա ամիսներին ձեռք բերել AeroVironment Switchblade զինամթերք: Այդ մասին Eurosatory ցուցահանդեսում լրագրողներին ասել է ֆրանսիական բանակի պլանավորման ղեկավար, գնդապետ Առնո Գուժոնը:

Հետագայում Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Defense News հրատարակությանը նամակով հաստատել է, որ երկիրը դիմել է Switchblade հեռակառավարվող զինամթերք գնելու համար: Զինվորականները կարծում են, որ դրանց ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի երկրի զինված ուժերի օպերատիվ կարողությունները։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնության շրջանակներում Switchblade զինամթերք տրամադրելու պլանների մասին: Հիմա զինամթերքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Ֆրանսիան։ Ֆրանսիացի զինվորականները ներկայումս ուսումնասիրում են այդ զինամթերքի օգտագործման հնարավորությունը, որը պետք է համարժեք լինի դրա գնիի հետ։ Ֆրանսիացի զինվորականներին ամենից շատ հետաքրքրում է զինամթերքի հեռահարությունը և ինքնավարությունը: Գնդապետ Գուժոնը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում երկու կողմերն էլ օգտագործել են խոյահարող զինամթերք, և ղարաբաղյան իրադարձությունները իրենց շատ դասեր են տվել։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անվտանգության և պաշտպանական համագործակցության բյուրոն իր հերթին որոշել է չմեկնաբանել այդ զենքի հնարավոր կամ ենթադրյալ փոխանցումների մասին, քանի դեռ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի տեղեկացվել այդ մասին: Նմանապես, AeroVironment-ը ևս չի մեկնաբանել այդ ամենը, սակայն, այնուամենայնիվ, նշել է որոշակի ռազմական հետաքրքրություն այդ զինամթերքի նկատմամբ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular