ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրիկ Բազինյան․ Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել, վաղուց Կանադայի քաղաքացի եմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել: Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կանադայից ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոն, WBO վարկածով մինչեւ 24 տարեկանների աշխարհի չեմպիոն, Կանադայում հանդես եկող 27-ամյա Էրիկ Բազինյանը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Հայաստանի դրոշի ներքո այլեւս հանդես չգալու որոշման մասին:

Էրիկ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանն այլեւս չներկայացնելու որոշումդ: Ո՞րն է հիմնական պատճառը:

Պատճառը իմ նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելն է Հայաստանի կառավարության կողմից: Ընտանիքիս հետ 15 տարեկանում լքել եմ Հայաստանը՝ դրսում ապրելու, իմ մարզական կարիերայով զբաղվելու նպատակով: 18 տարեկանս լրանալուն պես, իմ քաղաքացիական պարտքը չկատարելու պատճառով իմ նկատմամբ հետապնդում  հայտարարվեց: Այս տարիների ընթացքում փորձել ենք նախկին իշխանության, ներկայիս պաշտոնյաների միջոցով խնդրին լուծում տալ, բայց չի ստացվել, չեն արել: Ես համբերատար սպասեցի, որ լրանա 27-ամյակս եւ մեծ հույս ունեի, որ դրանից հետո իմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, բայց նորից մերժում ստացա: Միշտ այպիսի օրենք եղել է, որ 27 տարեկանը լրանալուն պես պետական վճարումներ էիր կատարում եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Ներկայիս իշխանությունն ամեն տարի այս օրենքում փոփոխություններ է մտցնում եւ, հիմա ըստ իրենց օրենքի, ես համարվում եմ  ծառայության ենթակա: Չի գործում այն օրենքը, որ ֆինանսական տույժով ազատվես, եթե լրացել է 27 տարեկանդ:

Դու քո բողոքն արտահայտում ես՝ Հայաստանն այլեւս չներկայացնելով: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

Ես իմ մարզական կարիերայի ընթացքում շատ անգամ եմ Հայաստանի անունը հնչեցրել, փորձել իմ հնարավորությունների չափով մեր երկիրը ճանաչելի դարձնել եւ դա արել եմ մեծ սիրով: Իմ մենամարտերը հեռարձակվել են միլիոնանոց լսարաններ ունեցող հեռուստաալիքներով, ամենաքիչը 5-6 միլիոն դիտումներով եւ ամեն անգամ ինձ ներկայացնում են «from Armenia», մենամարտերի վերջում բարձրացնում եմ իմ երկրի դրոշը: Մեծ կազմակերպությունների ներքո եմ հանդես գալիս՝ WBO, WBA, WBC վարկածներում եւ բոլորում թոփ տասնյակի մեջ եմ: Երկու մենամարտից արդեն աշխարհի գոտու համար եմ պայքարելու: Ամբողջ աշխարհում արդեն ճանաչում են ինձ: Չեմ ցանկանում իմ ձեռքբերումների մասին շատ խոսել, բայց ասելիքս այն է, որ ամեն տեղ ես ներկայացնում եմ Հայաստանը, մեր դրոշը բարձրացնում ռինգ, հանդես եմ գալիս Հայաստանից, բայց ապրում եմ Կանադայում:

Ակտիվ մասնակցում եմ բոլոր հայկական միջոցառումներին, ամեն տարի ապրիլի 24-ին հայ համայնքի հետ բարձրաձայնում եմ Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Այսքանից հետո մեր կառավարությունն ինձ ներում, համաներում չի տալիս, որ բացի իմ երկիրը ներկայացնելուց, ես հնարավորություն ունենամ նաեւ գալ իմ հայրենիք:

Վիրավորվա՞ծ ես:

Եթե այսքան բան եմ անում, կարողանում եմ այսքան լսելի, հնչեղ դարձնել իմ հայրենիքը, ինչու մեր երկրի ղեկավարությունը չի գնահատում դրսում ապրող հայերիս ջանքերը եւ ինչու չի զիջում որոշ հարցերում: Ես հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, ես իմ երկրից չեմ նեղանում, այլ մեր կառավարությունից: Ինձ այսօր շատերը սխալ հասկացան. ես չեմ հրաժարվում հայ լինելուց, Հայաստանից, միայն սպորտում այլեւս Հայաստանը չեմ ներկայացնելու: Եթե Կանադայից հանդես գամ, իրականում իմ վարկանիշն ավելի բարձր կլինի, բայց ես հայ եմ եւ կուզեի շարունակել ներկայացնել իմ հայրենիքը: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց այսօր վերջնական վիրավորվեցի: Դեռ չեմ կարող գալ իմ հայրենիք:

Ես այլեւս ծառայելու ենթակա չեմ, քանի որ տարիքս լրացավ: Եթե գամ, իմ նկատմամբ դատական գործ է սկսվելու: Ինձ մեր կառավարությունից շատ բան պետք չի՝ հանեն քրեական հետապնդումը, վճարեմ տույժ-տուգանքները եւ հնարավորություն ստանամ կրկին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայրենիք գալ:

Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել: Ես պատահական ինչ-որ մեկը չեմ, որ ուղղակի տանը բազմոցին նստած փորձում է խուսափել զինծառայությունից: Օտար երկրում քրտնաջան աշխատում եմ, մեր երկրի դրոշն եմ բարձր պահում ամբողջ աշխարհում: Այստեղի շատ լուրջ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու չեմ գնում Հայաստան: Պատասխանում եմ, որ հետախուզման մեջ եմ: Ծիծաղում են, թե ինչպես կարելի է իմ նման մարզիկի հանդեպ նման վերաբերմունք իմ հայրենիքում: Ինձ լավ չեմ զգում:

Շատերը գրում են՝ երկրից պետք չի նեղանալ: Ես երկրից չեմ նեղանում, այլ կառավարությունից, ղեկավարությունից: Ինչո՞ւ պետք է իրենց պատիվը բարձր պահեմ, եթե իմ երկիր չեմ կարողանում ոտք դնել: 4 տարեկան երեխա ունեմ, ամեն տարի նրան առանց ինձ ուղարկում եմ Հայաստան: Ինչո՞ւ չպետք է կարողանամ գալ իմ հայրենիք, ինչու պետք է նախանձեմ բոլորին, որ չեմ կարող նրանց պես ազատ գնալ-գալ: Այո, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ես տարբերվում եմ, քանի որ շատ բան եմ արել երկրիս համար իմ քրտնաջան աշխատանքով:

Եթե ապրեի Հայաստանում, պարտադիր կգնայի, երբեք չէի խուսափի զինծառայությունից: Ես չեմ փախել ծառայությունից, փոքր տարիքում իմ ծնողների հետ տեղափոխվել եմ ուրիշ երկիր ապրելու: Համարում եմ, որ ես էլ իմ ձեւով եմ ծառայել իմ երկրին:

Ի՞նչ ես պատրաստվում անել:

Դեռ սպասում եմ եւ հույս ունեմ, որ համաներում կտան ինձ: Եթե հանեցին հետապնդումը, եթե կարողացա վերադառնալ հայրենիք, նորից կշարունակեմ ներկայացնել Հայաստանը, եթե ոչ՝ կներկայացնեմ Կանադան:

Ես հանցագործ չեմ: Եվս մեկ անգամ դիմում եմ մեր կառավարությանը՝ համաներում տալ ինձ, հանել հետապնդումը, որպեսզի ես հնարավորություն ունենամ գալ իմ հայրենիք: Կցանկանայի, որ իշխանությունները մի քիչ խելացի դատեն եւ ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն Հայաստանի պատիվը բարձր պահող մարզիկների, մարդկանց նկատմամբ:

Լուսինե Շահբազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular