Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրիկ Բազինյան․ Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել, վաղուց Կանադայի քաղաքացի եմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել: Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կանադայից ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոն, WBO վարկածով մինչեւ 24 տարեկանների աշխարհի չեմպիոն, Կանադայում հանդես եկող 27-ամյա Էրիկ Բազինյանը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Հայաստանի դրոշի ներքո այլեւս հանդես չգալու որոշման մասին:

Էրիկ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանն այլեւս չներկայացնելու որոշումդ: Ո՞րն է հիմնական պատճառը:

Պատճառը իմ նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելն է Հայաստանի կառավարության կողմից: Ընտանիքիս հետ 15 տարեկանում լքել եմ Հայաստանը՝ դրսում ապրելու, իմ մարզական կարիերայով զբաղվելու նպատակով: 18 տարեկանս լրանալուն պես, իմ քաղաքացիական պարտքը չկատարելու պատճառով իմ նկատմամբ հետապնդում  հայտարարվեց: Այս տարիների ընթացքում փորձել ենք նախկին իշխանության, ներկայիս պաշտոնյաների միջոցով խնդրին լուծում տալ, բայց չի ստացվել, չեն արել: Ես համբերատար սպասեցի, որ լրանա 27-ամյակս եւ մեծ հույս ունեի, որ դրանից հետո իմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, բայց նորից մերժում ստացա: Միշտ այպիսի օրենք եղել է, որ 27 տարեկանը լրանալուն պես պետական վճարումներ էիր կատարում եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Ներկայիս իշխանությունն ամեն տարի այս օրենքում փոփոխություններ է մտցնում եւ, հիմա ըստ իրենց օրենքի, ես համարվում եմ  ծառայության ենթակա: Չի գործում այն օրենքը, որ ֆինանսական տույժով ազատվես, եթե լրացել է 27 տարեկանդ:

Դու քո բողոքն արտահայտում ես՝ Հայաստանն այլեւս չներկայացնելով: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

Ես իմ մարզական կարիերայի ընթացքում շատ անգամ եմ Հայաստանի անունը հնչեցրել, փորձել իմ հնարավորությունների չափով մեր երկիրը ճանաչելի դարձնել եւ դա արել եմ մեծ սիրով: Իմ մենամարտերը հեռարձակվել են միլիոնանոց լսարաններ ունեցող հեռուստաալիքներով, ամենաքիչը 5-6 միլիոն դիտումներով եւ ամեն անգամ ինձ ներկայացնում են «from Armenia», մենամարտերի վերջում բարձրացնում եմ իմ երկրի դրոշը: Մեծ կազմակերպությունների ներքո եմ հանդես գալիս՝ WBO, WBA, WBC վարկածներում եւ բոլորում թոփ տասնյակի մեջ եմ: Երկու մենամարտից արդեն աշխարհի գոտու համար եմ պայքարելու: Ամբողջ աշխարհում արդեն ճանաչում են ինձ: Չեմ ցանկանում իմ ձեռքբերումների մասին շատ խոսել, բայց ասելիքս այն է, որ ամեն տեղ ես ներկայացնում եմ Հայաստանը, մեր դրոշը բարձրացնում ռինգ, հանդես եմ գալիս Հայաստանից, բայց ապրում եմ Կանադայում:

Ակտիվ մասնակցում եմ բոլոր հայկական միջոցառումներին, ամեն տարի ապրիլի 24-ին հայ համայնքի հետ բարձրաձայնում եմ Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Այսքանից հետո մեր կառավարությունն ինձ ներում, համաներում չի տալիս, որ բացի իմ երկիրը ներկայացնելուց, ես հնարավորություն ունենամ նաեւ գալ իմ հայրենիք:

Վիրավորվա՞ծ ես:

Եթե այսքան բան եմ անում, կարողանում եմ այսքան լսելի, հնչեղ դարձնել իմ հայրենիքը, ինչու մեր երկրի ղեկավարությունը չի գնահատում դրսում ապրող հայերիս ջանքերը եւ ինչու չի զիջում որոշ հարցերում: Ես հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, ես իմ երկրից չեմ նեղանում, այլ մեր կառավարությունից: Ինձ այսօր շատերը սխալ հասկացան. ես չեմ հրաժարվում հայ լինելուց, Հայաստանից, միայն սպորտում այլեւս Հայաստանը չեմ ներկայացնելու: Եթե Կանադայից հանդես գամ, իրականում իմ վարկանիշն ավելի բարձր կլինի, բայց ես հայ եմ եւ կուզեի շարունակել ներկայացնել իմ հայրենիքը: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց այսօր վերջնական վիրավորվեցի: Դեռ չեմ կարող գալ իմ հայրենիք:

Ես այլեւս ծառայելու ենթակա չեմ, քանի որ տարիքս լրացավ: Եթե գամ, իմ նկատմամբ դատական գործ է սկսվելու: Ինձ մեր կառավարությունից շատ բան պետք չի՝ հանեն քրեական հետապնդումը, վճարեմ տույժ-տուգանքները եւ հնարավորություն ստանամ կրկին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայրենիք գալ:

Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել: Ես պատահական ինչ-որ մեկը չեմ, որ ուղղակի տանը բազմոցին նստած փորձում է խուսափել զինծառայությունից: Օտար երկրում քրտնաջան աշխատում եմ, մեր երկրի դրոշն եմ բարձր պահում ամբողջ աշխարհում: Այստեղի շատ լուրջ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու չեմ գնում Հայաստան: Պատասխանում եմ, որ հետախուզման մեջ եմ: Ծիծաղում են, թե ինչպես կարելի է իմ նման մարզիկի հանդեպ նման վերաբերմունք իմ հայրենիքում: Ինձ լավ չեմ զգում:

Շատերը գրում են՝ երկրից պետք չի նեղանալ: Ես երկրից չեմ նեղանում, այլ կառավարությունից, ղեկավարությունից: Ինչո՞ւ պետք է իրենց պատիվը բարձր պահեմ, եթե իմ երկիր չեմ կարողանում ոտք դնել: 4 տարեկան երեխա ունեմ, ամեն տարի նրան առանց ինձ ուղարկում եմ Հայաստան: Ինչո՞ւ չպետք է կարողանամ գալ իմ հայրենիք, ինչու պետք է նախանձեմ բոլորին, որ չեմ կարող նրանց պես ազատ գնալ-գալ: Այո, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ես տարբերվում եմ, քանի որ շատ բան եմ արել երկրիս համար իմ քրտնաջան աշխատանքով:

Եթե ապրեի Հայաստանում, պարտադիր կգնայի, երբեք չէի խուսափի զինծառայությունից: Ես չեմ փախել ծառայությունից, փոքր տարիքում իմ ծնողների հետ տեղափոխվել եմ ուրիշ երկիր ապրելու: Համարում եմ, որ ես էլ իմ ձեւով եմ ծառայել իմ երկրին:

Ի՞նչ ես պատրաստվում անել:

Դեռ սպասում եմ եւ հույս ունեմ, որ համաներում կտան ինձ: Եթե հանեցին հետապնդումը, եթե կարողացա վերադառնալ հայրենիք, նորից կշարունակեմ ներկայացնել Հայաստանը, եթե ոչ՝ կներկայացնեմ Կանադան:

Ես հանցագործ չեմ: Եվս մեկ անգամ դիմում եմ մեր կառավարությանը՝ համաներում տալ ինձ, հանել հետապնդումը, որպեսզի ես հնարավորություն ունենամ գալ իմ հայրենիք: Կցանկանայի, որ իշխանությունները մի քիչ խելացի դատեն եւ ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն Հայաստանի պատիվը բարձր պահող մարզիկների, մարդկանց նկատմամբ:

Լուսինե Շահբազյան

Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքի
Ամենադիտված