ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…խոզաճարպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սալը՝ խոզաճարպը միշտ եղել է աղքատ մարդկանց սննդամթերք, քանի որ խոզի մսի լավագույն կտորները բաժին են ընկել նրանց, ովքեր կարող էին վճարել կամ խլել այն: Այսպիսով, աղքատները սովորել են աղով, երբեմն ծխեցնելով և հետագա հասունանացմամբ սալ պատրաստել ապագա օգտագործման համար: Գրեթե յուրաքանչյուր ժողովուրդ կպնդի, որ իրենց խոզաճարպը ամենալավն է աշխարհում: Ռուսներն ու ուկրաինացիները կգովեն իրենց «սալո»-ն, բելառուսները ՝ իրենց «սալա»-ն, գերմանացիները «շպեկ»-ը, բալկանյան սլավները  «սլանինու»-ն, լեհերը  «սլոնինուն», ամերիկացիները ՝ «ֆետբեկ»-ը  և այլն: Բայց եթե ինչ որ մեկը երբևէ փորձել է «Lardo di Colonnata» - ն կամ «Valle dAosta Lardo dArnad» - ը դժվար թե համարձակվի վիճարկել վերջին երկուսի գերազանցությունը:

«Lardo di Colonnata» ստեղծվել է մի փոքրիկ լեռնային քաղաքում՝ Կոլոնատայում, որը գտնվում է Տոսկանայի հյուսիսում գտնվող Ապուանյան Ալպերի Կարարայի հայտնի մարմարի հանքավայրերի հարևանությամբ: Տեղի տղամարդիկ, որոնք հիմնականում աշխատում էին քարհանքերում, ավանդաբար ճաշում էին խոզաճարպով՝ «լարդո»-ով, այն օգտագործելով իտալական բնորոշ այլ սննդի՝ հացի և ձիթապտղի հետ: Մեր օրերում «լարդո»-ն դադարել է լինել աղքատների կերակուր, և անգամ վերածվել է տեղական այնպիսի խորհրդանիշի, որն իր փառքով խավարեցրել է նույնիսկ Կարարայի մարմարը: «Լարդո»-ն շատ հին արտադրանք է: Նույնիսկ Հուստինիանոս կայսրն է օրենքով պարտավորեցրել այդ խոզաճարպը մատակարարել բանակին, որպեսզի լեգեոներները բավականաչափ էներգիա ունենային արշավներում և մարտերում:

«Լարդո»-ի պատրաստման գործընթացի ինքնատիպությունը հիմնականում  տեղական մարմարից փորված տաշտերի օգտագործումն է: Ինչպես գիտեք, քանդակագործները քարի ընտրության հարցում շատ բծախնդիր են, և եթե որևէ թերություն է հայտնաբերվում՝ նրանք հրաժարվում են այդ մարմարի բլոկից: Իսկ տեղացիները որոշել են օգտագործել մերժված մարմարե բլոկները դրանցից խոռոչները փորելով լոգարաններ կամ խոզի ճարպը աղ դնելու ու հասունացնելու համար տաշտեր ստեղծելով: Մարմարն ունի եզակի հատկություններ սննդի պահպանման համար: Այն ապահովում է պահանջվող ջերմաստիճանը և խոնավությունը և բնական «կոնսերվանտ» է: Բնակիչները օգտագործել են Պարմայից և Սան Դիեգոյից բերված խոզի ճարպը: Խոզերը պետք է լինեն առնվազն 9 ամսական, իսկ քաշը `առնվազն 160 կգ: Խոզապուխտ արտադրողները վերցրել են իրենցը, իսկ խոզճարպը ուղարկվել է Կոլոնատա: Բայց բացի ճարպը և աղը պարտադիր օգտագործվել է  սև պղպեղ, սխտոր, մշկընկույզ: Կան նաև լրացուցիչ համեմունքներ։ Համեմունքների տարբեր համամասնությունները և համակցությունները յուրաքանչյուր արտադրողի թույլ են տվել ունենալ իրենց սեփական «ստորագրությունը»՝ ընտանեկան բաղադրատոմսը, տարբեր բույրերով և համային տեսականիով: «Լարդո»-ն հասունացվում էմինչև վեց ամիս և արդյունքը լինում է հրաշալի, նուրբ, բերանում հալվող, հարուստ բույրերով սալը:

Իտալացիները կարող են հպարտանալ նաև «Լարդո»-ի մեկ այլ տեսակով, որը պատրաստվում է հյուսիս-արևմուտքում գտնվող Դ՝Արնադ կոմունայում։ Այստեղ ևս պատրաստման սկզբունքը գրեթե նույնն է, ինչ Կոլոնատայում, միայն մարմարե տաշտերի փոխարեն օգտագործում են փայտե՝ կաղնու, ընկույզի կամ շագանակաձայտի տաշտեր: Ըստ ամենայնի, այս խոզաճարպին համ են տալիս փայտի մեջ պարունակվող տաննիններն ու դաբաղիչները: Իտալիայից հետո հազար տարի անց Իսպանիան է ընդունել խոզաճարպը, որը այնտեղ անվանում են «համոն», որը թարգմանաբար նշանակում է ՝ խոզապուխտ, խոզաճարպ: «Համոն»- ը գործնականում առանց խոլեստերինի է և այդ օրվանից Իսպանիայում դարձել է սիրված մսամթերք: Ենթադրվում է, որ Կոլումբոսը կարողացել է հասնել Ամերիկա այն բանի շնորհիվ, որ պաշարների մեջ  ունեցել է մեծ քանակի խոզաճարպ, որը կարող է պահվել մինչև վեց ամիս, և պարունակում է շատ կալորիաներ: Նույն նպատակով էլ միջնադարի մարդիկ մեծ քանակությամբ խոզաճարպ են օգտագործել: Ինքը՝ սուրբ Բենեդիկտը, Բենեդիկտյան օրդենի հիմնադիրը, թույլ է տվել վանականներին ուտել սալ: Վարդապետներն ասում էին, որ «խոզերը և խոզաճարպը միմյանց հետ կապված են այնքան, որքան որթատունկն ու գինին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular