ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լոգանքի սպունգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ մարդը մաքրասեր արարած է և միշտ չէ, որ պատրաստ է եղել վեց ամիս սպասել, որ վրայից երեք միլիմետրանոց ցեխի շերտը ինքնուրույն թափվի, հայտնաբերվել է հնագետների կողմից: 4000 տարի առաջով թվագրված կավե տախտակներն են վկայում մարմնի մաքրման առաջին ընթացակարգերի մասին: Այդ գործընթացը ներառել է մարմնի կեղտը քերելը փայտե կամ բրոնզե քերիչներով: Բայց դա հարուստ քաղաքացիների մոտ է եղել: Աղքատներին մնացել է գետը, նրա ավազն ու մոխիրը: Հին հռոմեացիներն ու հույները մանգաղաձև տեսքով քերիչներով են քերել մարմնի կեղտը: Այն կոչվում էր «ստրիգել»: Դրանք պատրաստվում էին փայտից, մետաղներից և նույնիսկ կոկորդիլոսի ատամներից: Իսկ հին Եգիպտոսում կանայք հավաքվել են մեկ սենյակում և միմյանց մարմինները քսել Նեղոսից հանված կավով: Հետո կավը լվացել են տաք ջրով, իսկ ստրուկները կլոր քարերով հղկել են տիկինների մարմինը: Այդ ամենը ավարտվել է կոկոսի կամ արմավենու յուղով մերսմամբ: 

Որոշ ժամանակ անց՝ միջնադարում Ասիայում և ավելի հյուսիս՝ Եվրոպայում, մարմինը լվանալը սկսել են համարել մեղք, իսկ լողանալը դարձել է հազվադեպ երևույթ: Իսկ ահա Միջերկրածովյան բնակիչները լողանալու  նպատակով օգտագործել են բնական սպունգ: Հետո Կոլումբոսը, կարտոֆիլից բացի, Եվրոպա է բերել նաև Կարիբյան սպունգը, որը եղել է ավելի կոշտ և ավելի հարմար է եղել լոգանքի համար, քան միջերկրածովյան սպունգը: Ծովային սպունգները բազմաբջիջ ծովային կենդանիներ են, որոնք ապրում են ծովի հատակին անշարժ կպած, և տարածված են ամենուր: Նրանք չունեն օրգաններ և հյուսվածքներ, դրանց ֆունկցիան կատարում են առանձին բջիջները: Սպունգների մարմինը սովորաբար պինդ է ներսում առկա կալցիումի և սիլիցիումի միացությունների հետ կապված, բայց կան նրանց երկու տեսակներ, որոնց մարդիկ հնուց օգտագործել են իրենց փափկության պատճառով:

Հնուց այս փափուկ սպունգները մարդիկ օգտագործել են  որպես սաղավարտի տակդիր, ջրի տեղափոխման անոթ, ջրի ֆիլտր և իհարկե որպես լոգարանային սպունգ: Ներկայումս էլ այդ ծովային սպունգները օգտագործվում են, բայց միայն բժշկության մեջ:  Իսկ հետո 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը բնութագրվում է լվացքի և լոգանքի պարագաների ծաղկմամբ: Լոգանքի սպունգներ սկսել են պատրաստել կանեփից: 30-ականներին հայտնագործվել է պարոլինը, որի համար անմիջապես գտել են գործնական կիրառություն որպես լոգանքի սպունգ: Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սպունգներ սկսել են պատրաստվել կաուչուկից՝ ընդօրինակելով բնական սպունգի ծակոտիները: Մեր ժամանակներում մեքսիկական ագավայի մանրաթելերից են  սպունգեր պատրաստում:

Մեկ այլ սովորական նյութ է լուֆան: Այն նաև կոչվում է կուշ,  վիետնամական դդում , չինական բամիա (Lagenaria siceraria): Սա  դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Luffa ցեղին պատկանող միամյա մշակաբույս է։ Կան դրա բազմաթիվ տեսակներ: Այս բույսի հասուն պտուղների պտղամիսը թելոտ է, ամուր, և այդ տեսակի պտուղները սննդի օգտագործման մեջ պիտանի չեն։ Պտղի ներսը ցանցանման է, պտղացանցն օգտագործվում է բժշկության մեջ։ Հասուն պտուղը վերամշակելուց հետո օգտագործում են որպես սպունգ՝ լողանալու համար: Լյուֆայի հայրենիքը համարվում է Հնդկաստան, որտեղից երկու հազար տարի առաջ այն տեղափոխվել է Չինաստան։ Կան նաև բուսական սպունգների այլ տեսակներ: Սիսալ - սպունգը պատրաստվում են ագավայի տերևներից: Սա բավականին ամուր և կոպիտ նյութ է և մի փոքր կոպիտ է ամենօրյա օգտագործման համար: Ռամի-սպունգը պատրաստվում է ճապոնական եղինջից: Իր մանրաթելերի ծակոտկենության պատճառով ճապոնացի արհեստավորները հիանալի կերպով հարմարեցրել են այս բույսը լոգարանային սպունգ ստանալու համար: Այնուամենայնիվ պետք է նշել, որ ներկայումս լոգարաններում հիմնականում օգտագործվում են սինթետիկ նյութերից պատրաստված տարատեսակ սպունգները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular