ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները գրավում են էներգետիկ շուկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը թևակոխել է գործնական փուլ: ՀԾԿՀ-ն մինչ օրս լիցենզիա է տրամադրել 6 մատակարարի և 3 թրեյդերի, որոնք էլեկրտաէներգիան արտադրողից պիտի հասցնեն սպառողին: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ այդ կազմակերպությունների մի մասը կապ ունի նախկին պաշտոնյաների հետ:

Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են` Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Հայկ Հարությունյանը Էներգետիկայի նախկին փոխնախարարն է` նախկին վարչապետ Կարե Կարապետյանի փեսան:

Արմեն Ղարիբյանն ու Հայկ Հարությունյանը 2018-22թթ.-ին մի շարք նոր ընկերություններ են ստեղծել, որոնք, անվանումներից դատելով, նույնպես էներգետիկայի ոլորտում են գործելու, չի բացառվում` նաև մատակարարներ դառնան:

2020թ. ստեղծված «Նյու էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասում Արմեն Ղարիբյանի և Հայկ Հարությունյանի հետ մասնակցություն ունի նաև Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը:  Նույն անձինք կիսում են նաև «Հելիոս էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասը: 

Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ունի տվյալ անձը քաղաքական ազդեցություն, թե ոչ: Ինչպես տեսնում ենք` սևը սպիտակի վրա նշված է, որ այո, հետևաբար ստացվում է, որ ազատականացման անվան տակ շուկա են մտնում քաղաքական դերակատարություն ունեցող ակտորները:

«Արգեստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. փետրվարին: Միակ բաժնետերը Գոռ Սուրիկի Բարոյանն է: Այս թրեյդերը Սամվել Կարապետյանին և ՀԷՑ-ին փոխկապակցված ընկերություն է: Հետևաբար դժվար է ասել, թե ինչ ազատականացման մասին է այստեղ գնում խոսքը:

Նշենք, որ մատչելի էներգիա արտադրող խոշոր կայանները դեռ չեն մտել ազատականացման շուկա, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ պետք է տա շուկայի նման ազատականացումը շարքային սպառողին: Պարզապես իշխանությունների թողտվությամբ դաշտը կրկին հանձնվում է այսպես ասած` նախկիններին, քանի որ, ըստ ՔՊ-ի, թերևս նորը դա լավ մոռացված հինն է....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular