ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվտանգ միջոց. Հայաստանում հայտնագործվել էկոլոգիապես մաքուր արտադրանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ հայ գիտնականները նոր սերնդի ախտահանիչ և կոսմետիկ միջոցներ են հորինել: Դրանք շատ ավելի անվտանգ են շրջակա միջավայրի համար, քան առկա լվացքի փոշիներն ու շամպունները։ Այդ ախտահանիչները ստեղծվել են Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ Դրանք չեն չորացնում մաշկը, չեն առաջացնում ալերգիա և, որ կարևոր է, չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Երիտասարդ քիմիկոսները վստահ են, որ վաղուց ժամանակն է փոխել ախտահանող միջոցների և օծանելիքների արտադրության հնացած տեխնոլոգիաները։

«Մեծ քանակությամբ ֆոսֆորի և ազոտի նման նյութերը, երբ մտնում են ջրի բաղադրության մեջ, աղտոտում են խմելու ջրի աղբյուրները։ Դրանց ավելցուկը կարող է զգալի վնաս հասցնել շրջակա միջավայրին»,- ասել է Երևանի պետական ​​համալսարանի քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող Վլադիմիր Վարդապետյանը:

Քիմիա ուսումնասիրող նոր սերնդի ուսանողները ախտահանիչ  և լվացող միջոցների մշակմանը ձեռնամուխ են եղել դրամաշնորհ ստանալուց հետո: Նրանք կանգ չեն առել շամպունների ու լվացքի փոշիների վրա։ Աշխատանքի արդյունքը եղել են նաև քսուքները, սկրաբները և նույնիսկ մատնահարդարման այնպիսի միջոցները, որոնք չեն պարունակում ֆոսֆոր և ազոտ։ Հումքի համար պարտադիր բաղադրիչ են A, B, C վիտամինները և ծաղիկների էքստրակտները։

«Օրինակ, այս ապրանքից նարդոսի հոտ է գալիս, որը մենք ինքներս ենք աճեցնում և ավելացնում քսուքներին։ Այն բանից հետո, երբ սկսեցինք նման քսուքներ արտադրել, ես սկսել եմ օգտագործել միայն դրանք։ Դրանք օգտագործելուց հետո մաշկը երկար ժամանակ է մնում թավշյա»,- ասել է Երևանի պետական ​​համալսարանի ուսանողուհի Աննա Սոլոյանը։

Երիտասարդ գիտնականները մտադիր են քիմիական լաբորատորիա բացել իրենց նախագծերը բարելավելու համար: Նրանք երազում են շուկայում ագրեսիվ կենցաղային քիմիկատները փոխարինել սեփական էկոլոգիապես մաքուր արտադրանքով: Միևնույն ժամանակ նրանք իրենց նոր արտադրանքով մասնակցում են միջազգային համաժողովների և ցուցահանդեսների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular