ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 2030 թվականը Հայաստանում արտադրված ընդհանուր էներգիայի 15 տոկոսը պետք է արևային լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արևային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է:  Այս կարծիքին են արևային էներգետիկայի ոլորտում միջազգային հեղինակություն համարվող, արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ արևային կայանների նախագծերի հեղինակներ:

Իսկ արդյոք վերականգնվող էներգետիկ ռեսուրսը արդյունավե՞տ է օգտագործվում Հայաստանում, 1or.am-ը փորձել է պարզել վերականգնվող էներգիայի մասնագետ, "Energy Advisory" ընկերության ծրագրերի տնօրեն Գարիկ Արաբյանի հետ զրույցում.

«Սկսած դեռևս 2017 թվականից՝ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնց արդյունքում հնարավորություն ձեռք բերվեց լիցենզավորել արտադրողներին, նրանք հնարավորություն ստացան կառուցելու մինչև 5 մեգավատ արևային կայաններ, իսկ սովորական օգտագործողները՝ բնակարանների կամ շինությունների սեփականատերերը հնարավորություն ստացան էլեկտրաէներգետիկ ցանցին միանալու, և իրենց ավելցուկը վաճառելու, ինչը մեծ խթան հանդիսացավ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը: Ներկայումս Հայաստանում մի շարք խոշոր ծրագրեր են ընթանում, մասնավորապես, 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ» արևային կայանը, որը միջազզգային մրցույթի արդյունքում ընտրեց իսպանական «Էֆարվի» կազմակերպությունը: Ներկայումս նաև Mazdar ընկերության կողմից 200 ՄՎտ-ոց արևային կայանի աշխատանքներն են սկսվել:

Այս առումով միանշանակ կարող ենք պնդել, որ բավականին լավ զարգանում է ոլորտը, ինչի մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Արևային էներգիան օգտագործելու աճի միտում միանշանակ կա, և  Կառավարության՝ էներգետիկայի ոլորտի զարգացման համար ընդունած ծրագրի համաձայն, մինչև 2030 թվականը Հայաստանում ընդհանուր արտադրված էներգիայի 15 տոկոսը պետք է հենց արևային լինի»:

Անդրադառնալով պետական մակարդակով այս ուղղությամբ իրականցվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ մեր հարցին՝ Արաբյանը նշեց.

«Պետությունն այս հարցում հիմնականում կարգավորող մարմին է հանդիսանում: Նախ, նշեմ, որ ընդունված սակագները բավականին մրցունակ էին նախկինում՝ իրականացման առաջին փուլում, ինչի շնորհիվ բազմաթիվ ներդրողներ եկան այս ոլորտ: Նախկինում յուրաքանչյուր տարի մոտ 100 ՄՎտ-ի լիցենզիաներ էին տրամադրվում՝ յուրաքանչյուրը կայանը՝ մոտ 5 ՄՎտ հզորությամբ: Այս պահի դրությամբ արդեն Հայաստանում գործող 200 ՄՎտ հզորությամբ փոքր կայաններ ունենք, ինչպես նաև վերը նշված Mazdar 200 ՄՎտ-ոց արևային կայանի կառուցման ծրագիրը, որը նույնպես պետության կողմից է իրականացվում»:

Մարիամ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular