ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանապահ Բարեկամավանի բնակիչները բուժօգնություն են ստանում խոնավ և կիսաքանդ շենքում. շատ են եկել-գնացել, բայց արդյունք չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան գյուղի ամբուլատորիայում, որտեղ հաշվառված են շուրջ 200 բնակիչներ, գտնվում են գյուղի համար անհրաժեշտ դեղամիջոցները և բժշկական պարագաները, շենքային պայմանները, մեղմ ասած, անբարենպաստ են: Խոնավ և կիսաքանդ շենքում բնակիչները ստանում են բուժօգնություն, խորհրդատվություն և այլ բժշկական ծառայություններ: 

Ամբուլատորիայի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 2005 թվականին՝ «Վորլդ Վիժն» և «Ապավեն համայնքներին» կազմակերպությունների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: 

Բարեկամավանցի Նազիկ Մեհրաբյանն ամեն օր ստիպված է այս խոնավ շենքում անցկացնել աշխատանքային ժամերը.

«Շենքը համեմատաբար լավ վիճակում էր, բայց երկու տարի առաջ ուժեղ փոթորիկ եղավ, տանիքն ամբողջությամբ քանդվեց: Բացի դրանից՝ շենքի հետևի մասն էլ լավ չէր վերանորոգված, անձրևներից առաջացած կեղտաջուրն ամբողջությամբ ներս էր լցվում: Դրա հետևանքով վերանորոգումը քիչ-քիչ քանդվեց, պատերը փչացան, իսկ արդեն տանիքը քանդվելուց հետո անձրևն ուղիղ շենքի մեջ է թափվում: Շատ են եկել-գնացել, պահանջել եմ, բողոքել եմ, եկել-նայել են թե՛ քաղաքապետարանից, թե՛ մարզպետարանից, բայց արդյունք չկա: 

Ամբուլատորիան, բնականաբար, գյուղում միակն է, բնակիչներն ուրիշ տեղ չեն կարող բուժօգնություն ստանալ: Ամենամոտը հարևան Կոթիի հիվանդանոցն է, մեր ամբուլատորիան հենց դրան է կցված: Այնտեղ շենքային պայմանները շատ լավ են»,- 1or.am-ի հետ զրույցում նշում  է տիկին Նազիկը:

May be an image of indoor

May be an image of indoor

May be an image of indoor

Հավելենք, որ գյուղի բնակիչների՝ Առողջապահության նախարարությանն ուղղված հարցմանը պատասխանել են, որ խնդիրը պետության աջակցության ներքո է, խնդրով զբաղվում է մարզպետարանը և հորդորել են խնդրանքն ուղղել մարզպետարանին:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular