ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարպետներ գործող աղջիկը. ավելի երազող ու ավելի մեծ երևակայության տեր դարձնող արվեստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

27-ամյա Արևիկ Էվոյանը կարպետագործության տեխնիկան սովորել է շատ վաղուց` 15-20 տարի առաջ.

«Մայրիկս ազատ ժամանակ գործում էր, հենց իրեն նայելով սերտել եմ գործելու տարրական հմտությունները և իմ առաջին փորձերը արել։ Սակայն լրջորեն սկսել եմ զբաղվել 5-6 տարի առաջվանից։ Ի դեպ` մեծ տատիկս հորական կողմից նույնպես կարպետագործ է եղել, և մեր տանը շատ գեղեցիկ ու մեծ կարպետներ կան իրենից մնացած, բայց ցավոք իմ ծնվելուց առաջ է մահացել, և իր գործելը չեմ տեսել»։

No description available.

Մեր օրերում արդեն հազվադեպ այս գործը Արևիկը հաճույքով է անում, համբերատարությամբ շտկում յուրաքաչյուր թերություն.

«Կարպետագործությամբ զբաղվելը ինձ անսահման ազատություն է տալիս թե՛ իմ մտքերը գույներով ու նախշերով արտահայտելու տեսանկյունից, թե՛ իմ ժամանակը իմ ուզած գրաֆիկով տնօրինելու տեսանկյունից։ Այն նաեւ ֆիզիկական ու մտավոր վարժանք է և երբեմն հանգստացնում է նյարդերը ու վանում լարվածությունը։ Որպես առավելություն կուզեմ ավելացնել նաեւ այն, որ իմ աշխատանքների ոճով պայմանավորված` ես շատ ինտելեկտուալ ու զարգացած գնորդների շրջանակ ունեմ, ինչը և՛ պարտավորեցնող է, և՛ հետաքրքիր»։

Արևիկի խոսքով՝ կարպետի տեխնիկայով գործված իր էջանշանները միայն գումար աշխատելու միջոց չեն.

No description available.

«Կարպետագործությունն ինձ ավելի երազող ու ավելի մեծ երևակայության տեր է դարձրել, ինձ համար իմ ներաշխարհն այդ տեխնիկայով, այդ միջոցով ի ցույց դնելու միջոց է։ Կախված նրանից, թե ինչքան է իմ ունեցած ապրումը կոմերցիոն կամ խաղարկային, այդքան էլ լինում է գումարը։  Իրականում եթե ես շեշտը դնեմ միայն գումար աշխատելու վրա, իմ կամքին հակառակ շատ այլ ոճի (նկատի ունեմ ճռճռան, էժանագին պատկերներով, ռաբիս, հայրենասիրությունը մանիպուլատիվ կերպով շահարկող) գործեր կանեմ, որոնցից  հնարավորինս խուսափում եմ։

Ես ամենապարզ էջանշաններս գործում եմ 3-4 ժամում, սակայն ունեմ փոքրածավալ աշխատանքներ, որոնց վրա  7-10 օր եմ ծախսել, որովհետև շատ բծախնդիր եմ ու ամենափոքր թերությունները տեսնելիս նախընտրում եմ քանդել, նորից սկսել։ Կարպետագործը պետք է նաեւ ինտելեկտուալ ու զարգացած լինի, գաղափար ունենա աշխարհում կատարվող իրադարձություններից, ինչպես նաեւ անպայման պետք է հետևի կարպետագործության ժամանակակից միտումներին։ Նկատի ունեմ սոցիալական ցանցերով, հատկապես Instagram-ով,  Pinterest-ով հնարավոր բոլոր վարպետներին գտնելը և նրանց աշխատանքները ևս նայելը, որպեսզի ժամանակից հետ չընկնենք, տեղում չդոփենք, ինքնազարգանանք»։

Կարպետ-էջանշանների պահանջարկը մեծ է հասարակության կոնկրետ խմբերի, շերտերի շրջանում: Արևիկը պահանջկոտ հաճախորդների չի հիշում. ինքն իր հանդեպ այնքան պահանջկոտ է, որ գնորդներին փորձում է միշտ գոհացնել.

No description available.

«Հիմնական գնորդներս ժամանակակից հայ գրողներն են, գրականագետները, արվեստի մարդիկ և ընթերցասերներն առհասարակ։ Հաջորդը IT ոլորտի մարդիկ են, որովհետև ես նաեւ ունեմ կարպետների շարք նորագույն տեխնոլոգիաների, ռոբոտների, տիեզերքի թեմաներով, ինչը գրավում է բնագիտական ուղղվածության անձանց ևս։ Տարիքային որևէ հստակ խումբ կդժվարանամ նշել, որովհետև 15-ից 60 տարեկան գնորդներ եմ ունենում։

Ամենահիշվող պատվերս այլմոլորակային գործելու առաջարկն էր (պատվիրատուն Վարդուհի Բադալյանն է): Ինձնից բավականին երկար ժամանակ պահանջվեց, որ տրամադրվեմ աշխատանքը սկսելուն, որովհետև անհավանական էր թվում կարպետով այլմոլորակային ստանալը։ Բայց մուսաս մի օր եկավ, ու 2 օրում գործեցի։ Դժվար գործված պատվերներից կցանկանամ առանձնացնել Nyan Cat-ը և մի անգամ էլ միաեղջյուրով էջանշան եմ գործել, այդ մեկը։ Էլի ունեմ բարդ և հիշարժան աշխատանքներ, որոնք սակայն պատվեր չեն եղել, այլ իմ անձնական մտահղացումը ( «Տիեզերքի միգամածությունները», «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբների զինանշանները և այլն)»:

No description available.

Գործելու հիմնական արդյունքը Արևիկը համարում է իր աշխատանքից հաճույք և բավականություն ստանալը և նաեւ անհամբեր սպասում է հերթական աշխատանքի վերաբերյալ մեկնաբանություններին. դրական արձագանքները շատ են ոգևորում և ուրախացնում նրան.

«Մոտիվացիաս ինքնաբերաբար է գալիս։ Ինչպես ցանկացած ոլորտում և աշխատանքում, ինձ մոտ էլ ցավոք եղել են նաև տխրության և անկումի պահեր, երբ հարազատ մարդիկ լուրջ չեն ընդունել իմ աշխատանքը և փորձել են բարեկամաբար, լավ մղումներով ինձ համար այլ ապագա պլանավորել, որը ինձ վիրավորել է, և ես, այո, մեկ անգամ ցանկացել եմ հավերժ թողնել կարպետը։ Բարեբախտաբար այդ որոշումս շատ արագ դրժել եմ:

Որպես վերջաբան կցանկանամ, որ մարդիկ ավելի արժևորեն ձեռագործ որակյալ աշխատանքը և նաեւ կուզեի, որ նոր սերունդը ավելի ակտիվ զբաղվեր կարպետագործությամբ»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular