ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…կարի մեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարի մեքենան կարային արտադրանքի դետալների միացման կամ վերջնամշակման մեքենան է։ Կիրառվում, է կտորի, տրիկոտաժի, կոշիկի և թեթև արդյունաբերության այլ ճյուղերում, ինչպես նաև կենցաղում։ Իհարկե Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չկա: Այդ մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում կարի մեքենան չի հանդիսանում Զինգերի հայտնագործությունը: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ: Զինգերը ուղղակի վերցրել է այդ ամենը և կատարելագործելով մեխանիզմները ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել  18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաները առանձնանում էին նրանով, որ նրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու  մեթոդը:  Սակայն 1814 թվականին  ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծեց ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, ՈՒոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և  այլ գյուտարարներ  սկսեցին աշխատել թելելու անցքը  ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային առանցքի   ստեղծման ուղղությամբ: 1830 թվականին Բարտելեմի  Տիմոնյեն ստացավ կարի մեքենայի առաջին արտոնագիրը  և բացեց աշխարհի առաջին մեխանիզացված  կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում  Էլիաս Հոուն  մշակեց  մաքոքային առանցքը և ստացավ այդ մեխանիզմով աշխատող  կարի մեքենայի արտոնագիր, որը աշխատում էր րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունն այն էր, որ ասեղը հորիզոնական էր տեղաշարժվում, իսկ կարվող  գործվածքները շարժվում էին  ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ էին առաջանում: 1850 թվականին  Վիլսոնի, իսկ ավելի ուշ՝ 1851 թվականին, Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն  ասեղը ուղղահայաց էր շարժվում և հարմարեցված էր հատուկ սարք՝ ոտքով հյուսվածքը  հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ, բարելավվել է կառուցվածքը, իսկ մեքենան դարձել է ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված կար անող:

Իսահակը՝ նույն ինքը Զինգերը, ծնվել է 1811 թվականին Նյու-Յորքում  հրեա ջրաղացպան Ադամ Ռայզինգերի ընտանիքում: Մինչև 1850 թվականը նա հասցրել է աշխատել դերասան և փայտա-քարամշակման գործիքների նախագծող: Ընդ որում ոչ բեմում և ոչ էլ նախագծային կազմակերպությունում Զինգերը տաղանդով չի փայլել: 1850 թվականին Զինգերը հայտնվում է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման  արհեստանոցում: Հենց այդտեղ է բացահայտվում Զինգերի գյուտարարական  տաղանդը: Նա նորարարություններ է կատարում կատարելագործելով կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացնում է նրա կարի մեքենայի նախատիպը: Այնուամենայնիվ 1851 թվականին հայտնվում է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր նյու-յորքյան իրավաբան Կլարկի համագործակցության, որը սկզբից ուղղակի երրորդ գործընկեր էր: Ներկայումս էլ կարի մեքենաները պահանջված են և խիստ տարածված, ընդ որում ներկայումս անգամ գրպանի կարի մեքենաներ կան, էլ չասած գործարանային բարձր արտադրողականության մեքենաները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular