ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…երաժշտական գործիք դհոլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ հարվածային գործիքների տեսակներ են օգտագործվել Հայաստանի տարածքում: Հայոց պատմության ընթացքում բոլոր դարերում ծեսերի և ծիսական արարողությունների ժամանակ օգտագործվել են են ծնծղաներ, թմբուկներ, դհոլներ և այլ հարվածային գործիքներ: Հայկական հարվածային գործիքների ամենավաղ հիշատակումներ պարունակող պատմական փաստաթղթերըմ վերաբերում են մինչև մեր
թվարկությունից առաջ 3000–2000 թվականներին: Ըստ հին ձեռագրերի հարվածային գործիքներ են օգտագործվել դեռ Անահիտ աստվածուհու երկրպագության ժամանակ: Այդ գործիքներից օրինակ մ.թ.ա. մոտ 800 թվականով ժամանակագրված ծնծղաներ են հայտնաբերվել Կարմիր բլուրի պեղումների ժամանակ: Իհարկե այդ ժամանակներով թվագրված դհոլները մեզ չեն հասել, բայց դրանք ևս օգտագործվել են ծեսերի
ժամանակ:
Հայաստանում ներկայումս տարածված բազմաթիվ հարվածային գործիքներից ամենաօգտագործվողը և հանրաճանաչը դհոլն է: Դհոլը հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք է։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշի։ Հնում դհոլի մարմինը սովորաբար պատրաստվել է ընկուզենու փայտից, բայց քանի որ ընկույզենու փայտանյութը դժվար է մշակել և հաճախ է պատահում, որ պատրաստելից այն կոտրվում է, օգտագործվել են նաև այլ փայտանյութեր, իսկ ներկայումս առավել կիրառական է պլաստմասսան: Այնուամենայնիվ լավագույն դհոլ նվագողները հիմա էլ նախընտրում են ընկուզենուց պատրաստված դհոլներ, չնայած նման գործիքի ծանր քաշին: Բանն այն է, որ նման դհոլների տեմբրը շատ հարուստ է: Դհոլ նվագելու համար պահանջվում են երկու փայտե ձողիկներ, որոնցից հաստը կոչվում է կոպալ իսկ բարակը ճիպոտ: Կոպալ անունը բնորոշ է Ղարաբաղին, իսկ օրինակ որոշ վայրերում ընդունված է եղել չոմբախ անունը, որոշ վայրերում էլ թոխմախ անվանումը: Գոյություն ունեն երկու տիպի ճիպոտներ, և դրանք տարբերվում են ըստ
իրենց բնույթի և տարածվածության վայրի: Դրանցից մի տեսակը սովորական 30-ից 40 սանտիմետր երկարությամբ ծառի ճկուն ճյուղ է, իսկ մյուս տեսակը ծայրին ունենում է քաթանե ծայրակալ: Դրանք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչեցվում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular