ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտադրված է Նոյեմբերյանում. «Մեղրիկ»՝ մաքուր մեղր՝ երկար տարիների փորձով և գիտելիքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանամերձ Նոյեմբերյանում Ամիրաղյանների ընտանիքն արդեն երկար զբաղվում է մաքուր մեղրի արտադրությամբ. այս գործում նրանց օգնում է երկար տարիների փորձը և գիտելիքը.

«Մեղվաբուծությամբ զբաղվել է ամուսնուս պապիկը, այնուհետև` հայրիկը, իսկ հիմա զբաղվում է ամուսինս՝ Սարգիսը։ Ես ավելի շատ օգնականի և օնլայն վաճառք կատարողի դերում եմ։ Սարգիսը մանուկ հասակից ականատես է եղել մեղվաբուծության հետ կապված բոլոր գործընթացներին և ավելի հմուտ է այդ գործում, քան ես։ Ես այս գործին ծանոթացել եմ, երբ երեխա ժամանակ գնում էինք Սիսիան՝ իմ հորաքրոջ տուն , որտեղ հորաքրոջս տղան նույնպես մեղվապահությամբ էր զբաղվում։ Այդ ամենը կրելով մեր մեջ՝ մենք որոշեցինք հանրությանը ներկայանալ «Մեղրիկ» ապրանքանիշով»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Լիանան՝ Ամիրաղյանների հարսը։

Լիանայի խոսքով՝ իրենք սերնդեսերունդ շարունակում են մեղվաբուծությունը թե՛ որպես ընտանեկան բիզնես, թե՛ հոբբի.

«Այս ընթացքում ես շատ բան եմ սովորել մեղվի և մեղվապահության մասին, այդ գործում ինձ օգնել են թե՛ ամուսնուս լուսահոգի հայրը, թե՝ ամուսինս։ Ես ինձ բացահայտում եմ այդ աշխարհում և սիրով եմ գնում մեղվանոց:

No description available.

Մեր «Մեղրիկի» լոգոյի ստեղծման գործում մեծ դեր ունի Սիրանուշը՝ Սարգիսի քույրը, որի համար անչափ շնորհակալ ենք։ Իսկ անունը ծնվել է ընտանիքում՝ համընդհանուր քննարկման արդյունքում։ Երբեք վաճառքի խնդիր չենք ունեցել։ Հետագայում նպատակ ունենք ավելի ընդլայնել մեր բիզնեսը և նոր արտադրանքով հանդես գալ։ Քանի որ իմ գլխում հիմա հազար ու մի գաղափար կա, դեռ պետք է մտածել, թե որն է ավելի կարևորը»։

Մեղուների հետ հիմնական աշխատանքները սկսվում են գարնանը։ Մեղվաբույծը պիտի շատ ուշադիր լինի մեղվաընտանիքի աշխատանքին: Սարգիսը վստահ է՝ մեղվաբույծը պիտի իմանա ամեն ինչ։

«Այս միջատները աղմուկ չեն սիրում։ Այդ իսկ պատճառով մենք նրանց պահում ենք բնակավայրից փոքր-ինչ հեռու։ Միջատներն իրենք կարգավորում են իրենց ընտանիքի աշխատանքը շատ գեղեցիկ ձևով, և մեզ մնում է միայն անհրաժեշտ պահին նրանց ապահովել անհրաժեշտ հումքով։ Մեղվաընտանիքի աշխատունակության, աճեցման և մեր աշխատանքի որակի բարձրացման գործում շատ կարևոր է փեթակի որակը և կառուցվածքը։ Եթե սկսեմ խոսել մեղվից և նրա կատարած աշխատանքից, երկար կխոսեմ։ Անվերջ կարելի է խոսել այդ մասին և բացահայտումներ անել։ Ինձ համար դա մի ուրիշ աշխարհ է՝ մաքուր և չաղտոտված, ինչպիսին չի կարող լինել մարդկային կյանքը։ Մեղուն շատ խելացի միջատ է, մարդը նրանից շատ բան պիտի սովորի»:

No description available.

Մեղրը առողջարար հատկությունների մասին բոլորս գիտենք. Այն չի փչանում, չի հնանում, օգտագործվում է թե՛ կենցաղում, թե՛ բժշկության մեջ։ Մեղրի գույնն ու համը պայմանավորված են ծաղիկների նեկտարով.

«Մեղվաբուծությունը ինձ սովորեցրել է շատ ու շատ բաներ։Կարող է անհավանական թվալ բայց այն ինձ սովորեցրել է մարդկանց հետ շփման հմտություններ։ Սովորեցրել է աշխատել և չհոգնել աշխատանքից։ Երբ մեղվաընտանիքում մեկը գլուխ է պահում և չի աշխատում, նրան դուրս են հանում փեթակից և համարում անպիտան։ Անգործությունը հիվանդություն է։ Մեղվից և նրա կենսակերպից անվերջ կարելի է սովորել»,- նշում է Լիանան։

No description available.

«Մեղրիկն» իր վաճառքն իրականացնում է մեծամասամբ Տավուշի մարզում։ Բայց վերջին տարիներին ընդլայնել է իր վաճառքի սեգմենտները տարածաշրջանային առումով, ինչին նպաստել է նաև սոցկայքերում ակտիվությունը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular