ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…սուշի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուշին կամ սուսին ճապոնական ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է բրնձից՝ քացախային համեմունքով և տարբեր ծովամթերքներից, ինչպես նաև այլ բաղադրիչներից: Սկսած 1980-ականների սկզբից սուշին լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում:

Բառարաններում ուտեստի անվանման երկու տարբերակ կա ՝ «սուշի» և «սուսի»: Ներկայումս անգլերենից փոխառված «սուշի» բառի ուղղագրությունն ու արտասանությունն ավելի է տարածված, ինչը, սակայն, կտրուկ մերժվում է ճապոնացիների շրջանում, ովքեր նախընտրում են «սուսի» տարբերակը որպես ավելի ճշգրիտ, և որը համապատասխանում է ճապոնական հնչյունաբանությանը:

Սուշիի պատմությունը սկիզբ է առել Հարավային Ասիայից, որտեղ խաշած բրինձն է օգտագործվել ձուկ պատրաստելու և պահպանելու համար: Կեղևազերծված և մանր կտորներով ձուկը ցողել են աղով և խառնել բրնձի հետ, որից հետո այն դրել են քարե մամլիչի տակ, որը մի քանի շաբաթ անց հանել են, այն փոխարինելով ընդամենը կափարիչով: Մի քանի ամիս շարունակ տեղի է ունեցել բրնձի և ձկնամսի կաթնաթթվային խմորման գործընթաց, որի արդյունքում էլ ձուկը շարունակելի է պիտանի մնալ սննդի մեջ օգտագործման համար ամբողջ տարվա ընթացքում: Բրինձը, որը արդյունքում վերածվելիս է եղել տհաճ հոտով սոսնձանման զանգվածի, նետվել է կամ օգտագործվել է ձկնամսի նոր խմբաքանակ պատրաստելու համար: Մոտավորապես 7-րդ դարից Չինաստանում և Թաիլանդում տարածված ձկան պահածոյացման այս մեթոդը  լայն տարածում է գտել Ճապոնիայում:

Սննդամթերքի մեջ թթվեցված կամ մարինացված ձուկ օգտագործելու այս ավանդույթը Հարավային Ասիայի երկրներում պահպանվում է մինչ օրս: Սուշի բառի չինական հիերոգլիֆը նշանակում է «թթու ձուկ», բայց Չինաստանում ձկան պատրաստման նման ավանդույթը մոռացվել է: Իսկ Ճապոնիայում ներկայումս Նարեդզուսի խորտիկն են պատրաստում են այդ եղանակով:

17-րդ դարում է հայտնվել բրնձի սուշին, որը ներառում է խաշած բրինձ, բրնձի ածիկ, ծովամթերք և բանջարեղեն: Շուտով ճապոնացիները սկսել են պատրաստել բրնձի քացախ, որը նրանք սկսել են ավելացնել բրնձին, ինչը վերացրել է խմորման գործընթացը և զգալիորեն կրճատել է սուշի պատրաստելու ժամանակը:

19-րդ դարում Տոկիոյից խոհարար Յոհեյ Հանան որոշել է ամբողջովին հրաժարվել  ձկնամսի մարինացումից և այն հում մատուցել: Արդյունքում պատրաստման գործընթացը կրճատվել է և հասել մի քանի րոպեի: Նոր սուշին արագորեն է հանրաճանաչություն ձեռք բերել և ի հայտ են եկել պատրաստման երկու ոճեր: Առաջինը ստացել է Կանսա անունը՝ Օսակա քաղաքի շրջաններից մեկի անունով, երկրորդը ստացել է Էդո անունը (ինչպես Տոկիոն էր կոչվում մինչև 1868 թվականը): Սուշի մատուցող ճաշարաններն ու ռեստորաններ արագորեն են առաջացել, իսկ խանութները սկսել են վաճառել հատուկ մշակված բրինձ տնական սուշիի համար: Այդ ժամանակից ի վեր սուշի պատրաստելու գործընթացը հիմնովին չի փոխվել, միայն ուտեստի նոր բաղադրատոմսեր ու բաղադրիչներն են հայտնվել:

Սուշիի պատմության մեջ վերջին կարևորագույն փուլը սուշի պատրաստելու մեքենաների՝ այսպես կոչված, սուշի ռոբոտների գործնական ներդրումն է, որոնք հորինվել են 1970-ականների վերջին, և մասսայաբար սկսվել են օգտագործվել 1980-ականներին: Սուշիի ռոբոտը սարքերի հոսքագիծ է (յուրաքանչյուր սարք կատարում է մեկ կամ մի քանի գործողություն՝ սկսած բրինձը լվանալուց և վերջացրած յուրաքանչյուր սուշիի պոլիմերային թաղանթով փաթեթավորումը)։ Ընդ որում այդ հոսքագիծը փոխարինում է մինչև մեկ տասնյակ պրոֆեսիոնալ սուշիի խոհարարների, ընդ որում շատ կարևոր է տեխնոլոգիայի, հիգիենայի և սանիտարական մաքրման խնդիրները, որոնք  մեծամասամբ պայմանավորվածեն մարդկային գործոնով: Ներկայումս սուշիի ռոբոտների օգտագործումը ընդլայնվում է, չնայած այն հանգամանքին, որ դա կաշկանդված է այն տարածված համոզմամբ, որ համեղ սուշի կարող է պատրաստել փորձառու և հմուտ խոհարարը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular