Ծանոթ ու միարժամանակ անհայտ…շնիկ նշան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇնիկ (@) նշանը ժամանակակից համակարգչային և համացանցային դարի սիմվոլիկ նշաններից մեկն է։ Եվ համարվում է, որ այդ նշանը , որը առկա է ցանկացած էլեկտրոնային հասցեում, շրջանառության մեջ է մտցրել ամերիկացի էլեկտրոնիկայի ինժիներ Ռեյ Տոմլիսոնը, որը 1971 թվականին ցանցով ուղարկել է առաջին էլեկտրոնային նամակը։ Իրոք պատմությունն այն է, որ Տոմլիսոնը առաջին նամակը ուղարկելիս կանգնած էր երկմտանքի առաջ։ Բանն այն էր, որ այդ պահին նա և նամակ ուղարկողն էր և ստացողը, քանի որ այլ օգտատեր չկար։ Արդյունքում էլեկտրոնային հասցեի տեսքն էլ պետք էր ինքը որոշեր և որպեսի խուսափի ուղարկողի և ստացողի անունների հետ կապված խճճված իրավիճակներից նա որոշեց «բաժանարար» մտցնել։ Արդյունքում այդ բաժանարարը դարձավ ստեղնաշարի վրա առկա բայց քիչ օգտագործվող @ նշանը, քանի որ այն չի լինում մարդկանց անուն, ազգանուններում։ Ի դեպ համակարգչի ստեղնաշարի վրա այդ նշանը մինչև Տոմլիսոնն էլ եղել։ Դա եղել է ժառանգություն ստեղնաշարի նախապապից՝ գրամեքենայից, որի ստեղնաշարին այն եղել է ստեղծման օրից։ Դեռևս 1885 թվականին արտադրված «Ունդերվունդ» ամերիկյան գրամեքենաների ստեղնաշարին եղել է @ նշանը։ ՛
Իսկ ի՞նչ է նշանակում այդ նշանը կամ ի՞նչի համար է օգտագործվել այն մինչ այս։ Պաշտոնապես @-ն կոչվում է «կոմմերցիոն at» և անգլերեն լեզվում իրենից ներկայացնում է «at» նախդիրը։ Ավելի պարզ կերպով ասած հայերենով դա մոտավորապես կարելի է բացատրել հետևյալ կերպ, օրինակ «հաց @ 200 դրամ» նշանակում է, որ հացի արժեքը 200 դրամ է։ Այնուամենայնիվ համարվում է , որ այս նշանը ավելի հին պատմություն ունի, քան գրամեքենանան է։ Առայժմ հայտնի է միայն, որ @ նշանը օգտագործվել է վաղ միջնադարում։ Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն Պրատո քաղաքի տնտեսության պատմության ինստիտուտի արխիվները հետազոտելիս առաջին անգամ գտել է այս նշանը 1536 թվականի մի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշում էր Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին: Վաճառականն այդ նավերի բեռների կազմում թվել էր նաև գինով լեցուն տարողություններ, որոնք նշվել են մեզ շատ ծանոթ շնիկ (@) նշանով: Վերլուծելով այն ժամանակվա գինու գինը և գինու տարողությունների ծավալները Ստաբիլեն եկել է եզրակացության, որ @ նշանը օգտագործվել է որպես չափի միավոր և փոխարինել է սափոր (հուներեն «amphora») բառին, որը անտիկ ժամանակներում հանդիսանում էր հեղուկ և սորուն ապրանքների չափման ունիվերսալ միավոր։ Այսինքն ստացվում է, որ @ նշանը այնքան հին է , ինչքան հին է քաղաքակրթությունը։
Համարվում է, որ ամֆորան, որպես չափման միավոր հավասար է մոտ 15 կգ-ին: Իսկ ինչու՞ է այս նշանը կոչվում «շնիկ»։ Հետխորհրդային տարածքում այս նշանը լայն տարածում է գտել համակարգիչների ներդրմամբ և անմիջապես սկսել են նշանին անուններ հորինել։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում այն առաջարկել են անվանել «ականջ», «կախիչ», «գորտ» և այլ բառերով, սակայն կպել է շնիկ բառը։ Մի վարկածով «at» բառի արտաբերումը հիշեցնում է շան հաչոց։ Կա վարկած, ըստ որի, ինչ որ մեկին այդ նշանը իրոք հիշեցրել է կծկված քնած շան։ Այնուամենայնիվ ամենահավանական վարկածը Adventure հին համակարգչային խաղն է։ Այն խաղում էին շատ հին համակարգիչներում։ Խաղում արգելքները, հրեշները և գանձերը օգտագործվում էին տպագրական նշաններով, բացի դա խաղում հնարավորություն կար հետախուզության ուղարկել շանը, որը, ի դեպ, նշանակվում էր հենց այդ նույն «@» նշանով։ Իսկ այդ խաղը այն ժամանակներում մեծ մասսայականություն ուներ։ Այն չէ որ ամեն տեղ են @ նշանին շնիկ անվանում։ Օրինակ Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում` փղի կնճիթ, Հոլլանդիայում ` կապիկի պոչ, Իտալիայում` խխունջ, իսկ Հունգարիայում` ճիճու:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը