Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…շնիկ նշան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնիկ (@) նշանը ժամանակակից համակարգչային և համացանցային դարի սիմվոլիկ նշաններից մեկն է։ Եվ համարվում է, որ այդ  նշանը , որը առկա է ցանկացած էլեկտրոնային հասցեում, շրջանառության մեջ է մտցրել ամերիկացի էլեկտրոնիկայի ինժիներ Ռեյ Տոմլիսոնը, որը 1971 թվականին ցանցով ուղարկել է առաջին էլեկտրոնային նամակը։ Իրոք պատմությունն այն է, որ Տոմլիսոնը առաջին նամակը ուղարկելիս կանգնած էր երկմտանքի առաջ։ Բանն այն էր, որ այդ պահին նա և նամակ ուղարկողն էր և ստացողը, քանի որ այլ օգտատեր չկար։ Արդյունքում էլեկտրոնային հասցեի տեսքն էլ պետք էր ինքը որոշեր և որպեսի խուսափի ուղարկողի և ստացողի անունների հետ կապված խճճված իրավիճակներից նա որոշեց «բաժանարար» մտցնել։ Արդյունքում այդ բաժանարարը դարձավ ստեղնաշարի վրա առկա բայց քիչ օգտագործվող @ նշանը, քանի որ այն չի լինում մարդկանց  անուն, ազգանուններում։ Ի դեպ համակարգչի ստեղնաշարի վրա այդ նշանը մինչև Տոմլիսոնն էլ  եղել։ Դա եղել է ժառանգություն ստեղնաշարի նախապապից՝ գրամեքենայից, որի ստեղնաշարին այն եղել է ստեղծման օրից։ Դեռևս 1885 թվականին արտադրված «Ունդերվունդ» ամերիկյան գրամեքենաների ստեղնաշարին եղել է @ նշանը։ ՛

Իսկ ի՞նչ է նշանակում այդ նշանը կամ ի՞նչի համար է օգտագործվել այն մինչ այս։ Պաշտոնապես @-ն կոչվում է «կոմմերցիոն  at» և անգլերեն լեզվում իրենից ներկայացնում է  «at» նախդիրը։ Ավելի պարզ կերպով ասած հայերենով դա մոտավորապես կարելի է բացատրել հետևյալ կերպ, օրինակ «հաց @ 200 դրամ»  նշանակում է, որ հացի արժեքը 200 դրամ է։ Այնուամենայնիվ համարվում է , որ այս նշանը ավելի հին պատմություն ունի, քան  գրամեքենանան է։ Առայժմ հայտնի է միայն, որ  @ նշանը օգտագործվել է վաղ միջնադարում։ Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն Պրատո քաղաքի տնտեսության պատմության ինստիտուտի արխիվները հետազոտելիս  առաջին անգամ գտել է այս նշանը 1536 թվականի  մի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշում էր  Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին: Վաճառականն այդ նավերի բեռների կազմում թվել էր նաև գինով լեցուն տարողություններ, որոնք նշվել են մեզ շատ ծանոթ շնիկ (@) նշանով: Վերլուծելով այն ժամանակվա գինու գինը և գինու տարողությունների ծավալները Ստաբիլեն եկել է եզրակացության, որ @ նշանը օգտագործվել է որպես չափի միավոր և փոխարինել է սափոր (հուներեն «amphora») բառին, որը անտիկ ժամանակներում հանդիսանում էր հեղուկ և սորուն ապրանքների չափման ունիվերսալ միավոր։ Այսինքն ստացվում է, որ @ նշանը այնքան հին է , ինչքան հին է քաղաքակրթությունը։

Համարվում է, որ ամֆորան, որպես չափման միավոր  հավասար է մոտ 15 կգ-ին: Իսկ ինչու՞ է այս նշանը կոչվում «շնիկ»։ Հետխորհրդային տարածքում այս նշանը լայն տարածում է գտել համակարգիչների ներդրմամբ և անմիջապես  սկսել են  նշանին անուններ հորինել։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում այն առաջարկել են անվանել «ականջ», «կախիչ», «գորտ» և այլ բառերով, սակայն կպել է շնիկ բառը։ Մի  վարկածով «at» բառի արտաբերումը հիշեցնում է շան հաչոց։ Կա վարկած, ըստ որի, ինչ որ մեկին այդ նշանը իրոք հիշեցրել է կծկված քնած շան։ Այնուամենայնիվ  ամենահավանական  վարկածը Adventure հին համակարգչային խաղն է։ Այն խաղում էին շատ հին համակարգիչներում։ Խաղում արգելքները, հրեշները և գանձերը օգտագործվում էին տպագրական նշաններով, բացի դա  խաղում հնարավորություն կար հետախուզության ուղարկել շանը, որը, ի դեպ, նշանակվում էր հենց այդ նույն «@» նշանով։ Իսկ այդ խաղը այն ժամանակներում մեծ մասսայականություն ուներ։ Այն չէ որ ամեն տեղ են @ նշանին շնիկ անվանում։ Օրինակ Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում`   փղի կնճիթ, Հոլլանդիայում ` կապիկի պոչ, Իտալիայում`   խխունջ, իսկ  Հունգարիայում`   ճիճու:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին
Ամենադիտված